«Հովհաննես Գ Օձնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի թեմերից մեկի առաջնորդ։ Կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 719 թվականին, մեկնում է Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Դամասկոս, Օմար ամիրապետցամիրապետից խնդրում է թեթևացնել Հայ եկեղեցու հարկային լուծը, բռնի կրոնափոխ չանել հայրին և առաքելադավաններին, դադարեցնել հալածանքները։ Ամիրապետը ընդառաջում է Հովհաննես Օձնեցու խնդրանքներին, իսկ կաթողիկոսն իր հերթին երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը։ Կաթողիկոսին նաև հաջողվում է հասնել արաբական տիրապետության դեմ VIII դ. սկզբում ապստամբած հայ նախարարների համաներմանը։ Արտագաղթած հայ նախարարներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերատիրանալ իրենց վիճակներին։ Հովհաննես Օձնեցին կարողանում է ապահովել նաև արաբական իշխանությունների աջակցությունը քաղկեդոնականության, պավլիկյանների դեմ Հայ եկեղեցու պայքարում։
 
Կաթողիկոսը Հայաստան է վերադառնում արաբական զորքի ուղեկցությամբ, նրանց աջակցությամբ ամենուրեք վերականգնում Հայ առաքելական եկեղեցու դիրքերը, մաքրում երկիրը հույն հոգևորականներից և բյուզանդական զորամիավորումներից։ Հովհաննես Օձնեցին բարեփոխել է Հայ եկեղեցու արարողակարգը, ծիսակարգը, պայքարել է հերձվածների ու աղանդների (հատկապես՝ երևութականության և պավլիկյանների) դեմ։ Կաթողիկոսության օրոք հրավիրվել են երկու եկեղեցական ժողովներ՝ 720 թվականին Դվինում, որն ընդունում է 32 կանոն, և 726 թ. Մանազկերտում։ Երկրորդ ժողովի ընթացքում ամրագրվում է Հայ եկեղեցու դիրքորոշումը Քրիստոսի մարմնի անապականության խնդրի վերաբերյալ, ամբողջացվում և վերջնական տեսքի բերվում Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքները, քրիստոսաբանական համակարգը։
Տող 11.
Հովհաննես Օձնեցու ձեռնարկներից է «[[Կանոնագիրք Հայոց]]»-ի կազմումը։ Նրան է նաև վերագրվում «Գիրք թղթոց» ժողովածուի խմբագրումը։ Կաթողիկոսի պատվերով է Գրիգորիս Արշարունին գրել իր «Ընթերցուածոց մեկնութիւն»-ը, զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, նորոգել Օձունի եկեղեցին։ Հաղորդվում է նրա սրբակյաց վարքի և բազում առաքինությունների մասին։
 
Կյանքի վերջին տարիներին որպես նստավայր է ընտրել իր հայրենի Օձուն գյուղը, զբաղվել ուսուցչական գործունեությամբ, աղոթել, վարել ճգնակյացի կյանք, ինչի մասին հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ։ Պատմվում է անգամ նրա հրաշագործությունների մասին։ Մահից հետո նրա գերեզմանը դառնումդարձել է սրբատեղի և ուխտագնացության վայր։
 
== Աշխատություններ ==