«Կարմրահերների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Reverted good faith edits by 37.252.90.0 (talk). (TW)
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 51.
'''Կարմրահերների միություն''' ({{lang-en|The Red-Headed League}})՝ [[Արթուր Կոնան Դոյլ|ԱրԹուր Կոնան Դոյլ]]ի «[[Շերլոկ Հոլմսի արկածները (հավաքածու)|Շերլոկ Հոլմսի արկածները]]» ստեղծագործության առաջին սերիան: Առաջին անգամ հրապարակվել է ամենօրյա թերթ Strand Magazine-ում [[1891]] թվականի [[Օգոստոս|օգոստոսին]]: Շերլոկ Հոլմսի մասին 12 պատմություններից հեղինակն այս մեկը համարում է իր ամենասիրելի երկրորդ պատմությունը:
 
''== Սյուժեի նկարագրություն ==
Լոնդոն: [[1890]] թվական: [[Շերլոկ Հոլմս]]ի և բժիշկ Վաթսոնի մոտ է գալիս մի տղամարդ՝ Ջաբեզ Ուիլսոն անունով: Նա պատմում է Հոլմսին մի տարօրինակ պատմություն, որը կատարվել է նրա հետ վերջերս: Ըստ նրա, նա ունի մի փոքրիկ վարկային գրասենյակ, որտեղ աշխատում է իր երիտասարդ օգնականի՝ Վինսենթ Սպոլդինգի հետ: Մի քանի շաբաթ առաջ Սպոլդինգը կարդում է թերթում մի հայտարարություն, որտեղ գրված էր, որ «Կարմրահերների միությունը» աշխատանքի է հրավիրում միայն կարմրահեր մարդկանց և շատ բարձր վարձատրում: Ուիլսոնը գալիս է հարցազրույցի, և նրան ընդունում են աշխատանքի: Հաջորդ մի քանի շաբաթը Ուիլսոնը գալիս էր աշխատանքի: Իր սենյակում կար միայն մի սեղան և աթոռ, որտեղ նա արտագրում էր Բրիտանական հանրագիտարանը՝ ստանալով լավ աշխատավարձ: Մի օր գալով աշխատանքի` նա տեսավ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ «Կարմրահերների միությունը» ցրվել է: Նա խնդրում է Հոլմսին օգնել իրեն այս տարօրինակ պատմությունը պարզելու համար: Հոլմսը խոստանում է օգնել Ուլիլսոնին: Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Վինսենթ Սպոլդինգի հետ վարկային գրասենյակում, և կարճ զրույցի ընթացքում Հոլմսը նկատում է, որ Սպոլդինգի տաբատը մինչև ծնկները ցեխոտված է: Հոլմսն իր ձեռնափայտով կտկտացնում է այն ճանապարհը, որն ընկած է վարկային գրասենյակի և բանկի միջև: Այնտեղից լսվում էին խուլ ձայներ, քանի որ դատարկ էր: Հոլմսը գալիս է այն եզրակացության, որ Սպոլդինգը պլանավորում էր թալանել բանկը՝ փորելով անցք, որը տանում էր դեպի բանկ: Նրանք մտածել էին «Կարմրահերների միության» մասին այդ պատմությունը, որպեսզի Ուիլսոնը բացակայեր վարկային գրասենյակից, և նրանք կարողանային անցք փորել դեպի բանկ: Հոլմսը կանչում է ոստիկանական աշխատող Ջոունսին և բանկի տնօրենին: Նրանք չորս հոգով դարան են կազմակերպում բանկում, որի մեջ են ընկնում Ջոն Քլեյը և Սպոլդինգը: