«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
{{Քաղվածք|Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին և չարը: Արդ, գուցե նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնա»: Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր: Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները:|Ծննդ. 3:22-24}}
 
[[Միդրաշ Ռաբբա|Միդրաշ Ռաբբայի]] մի մեկնություն ասում է<ref>Мидраш «Берешит Раба» 21:6</ref>. Ասաց ռաբբի Աբա բար Կագանան. Բացեց նրան Սուրբը, օրհնյալ է Նա, ապաշխարության դռները: «Եվ հիմա՞», հարց տրվեց, ասես՝ «Իսկ հիմա ի՞նչ»: Աստված ակնարկում է, որ իրավիճակը դեռ վերականգնելի է, սպասելով, որ մարդը ապաշխարություն կցուցաբերի; Սրան Ադամը բացասաբար է պատասխանում, ինչի հետևանքով նրան արգելվում է ուտել Կենաց ծառից: Միայն ապաշխարությունից հրաժարվելուց հետո (և ոչ թե հենց մեղքից հետո) Ադամը դադարեց հավիտենական կյանքին արժանի լինելուց:
 
[[Միրչա Էլիադե|Միրչա Էլիադեի]] կարծիքով ոսկեդարի առասպելաբանությունը ծագում է [[Նեոլիթյան հեղափոխություն|նեոլիթյան հեղափոխության]] ժամանակներից, երբ մարդկությունը հավաքչությունից ու որսորդությունից անցում կատարեց երկրագործության ու անասնապահության<ref>[https://www.kommersant.ru/doc/3317756 Вначале боги голодали, или Мифология пищи]</ref>:
 
Փոխաբերական իմաստով՝ արտաքսում իդեալական վայրից կատարած հանցանքի համար:
Տող 21.
=== Հրեղեն սրով հրեշտակ===
[[Պատկեր:Creation-and-the-expulsion-from-the-paradise-11291.jpg|thumb|[[Ջիովաննի դի Պաոլո]], ''«Դրախտից արտաքսումը»,'' [[Մետրոպոլիտեն թանգարան]], 1445]]
Երբեմն համարվում է, որ սրով զինված [[Քերովբեներ|քերովբեն]] եղել է [[Միքայել Հրեշտակապետ|Միքայել հրեշտակապետը]]: Ուղղափառ սրբապատկերներում այս դրվագը ներառված է նրա վարքաբանական խորհրդանշանների մեջ<ref>[http://www.obraz.org/index.php?menu=iconography&base=12&struct=304&icon_id=2003 Архангел Михаил, с деяниями в 20-ти клеймах]</ref>: Սրբապատկերներում Միքայել հրեշտակապետի [[Լուսապսակ|լուսապսակը]] բաղկացած է բույսի տեսքով զարդարանքից, որը խորհրդանշական կերպով ցույց է տալիս, որ նա երկնային պահապան է՝ կանգնած դրախտի դարպասների մոտ<ref>[[Ульянов, Олег Германович|Ульянов О. Г.]] [http://www.globalfolio.net/agiograf/agset.htm?/agiograf/dimitriy/month/mihailarhulianov.htm ''Архангел Михаил хранитель святой Троицы'' (Из наследия преподобного Андрея Рублева)]</ref>: [[Ջոն Միլթոն|Ջոն Միլթոնը]] իր [[Կորուսյալ դրախտ|«Կորուսյալ դրախտ»]] պոեմում հետևում է միևնույն մեկնությանը՝ Միքայելին՝ որպես քերովբեների խմբի գլխավորի, ուղարկելով նախածնողներին դրախտից արտաքսելու առաքելությունը կատարելու<ref>[http://www.infoliolib.info/flit/milton/milt11.html Мильтон, Потерянный рай]</ref>:
{{quotation|[[Պատկեր:Giusto de' menabuoi, adamo ed eva, 1376-78, battistero di Padova.jpg|thumb|180px|left|Ջ. դե Մենաբուոնի, որմնանկար Պադուական մկրտարանում, 1376-1378]] Հրեշտակապետը ակնթարթորեն ճամփա ընկավ,
:Իր հետ Քերովբեների շողշողուն զորքը,
Տող 28.
:Բազմաչյա են, նրանց մարմիններն ամենուր
:Պատված են անհամար աչքերով}}
Այս ավանդության ակունքները այդքան էլ պարզ չեն: «[[Նիկոդիմոսի ավետարան|Նիկոդեմոսի ավետարանում]]» Միքայելը հիշատակվում է որպես մեկը, ով դրախտի դարպասների առջև երևացել է [[Սեթ (աստվածաշնչյան կերպար)|Սեթին]], բայց չի գրված, որ նա դրախտի դարպասների պահապանն է: Միքայելի՝ Սեթին երևալու մասին գրված է նաև [[Ոսկե առասպել|«Ոսկե առասպելում»]]<ref>[http://www.sostoyanie.ru/index.php?option=com_content&task=view&id=166&Itemid=45 Из «Золотой легенды»] {{webarchive|url=https://www.webcitation.org/6CaJRlq5f?url=http://www.sostoyanie.ru/index.php?option=com_content |date=2012-12-01 }}</ref>:
 
Բացի այդ, ըստ ուղղափառ Եկեղեցու Ավանդության, մեղսանկումից և Աստծո կողմից Ադամի արտաքսումից հետո Դրախտը հսկելու նշանակվեց [[Ուրիել հրեշտակապետ|Ուրիել հրեշտակապետը]], որի անունը նշանակում է «Աստծո կրակ»: Ուղղափառ եկեղեցու սրբանկարչության կանոնով այդ հրեշտակապետը «պատկերվում է աջ ձեռքում, կրծքի առջև պահած մերկացած սուրը , իսկ ձախում՝ հրե բոցը»<ref>[http://www.pravmir.ru/article_1477.html Собор Архистратига Михаила и всех небесных сил бесплотных: о дате праздника и иерархии ангелов] на сайте [[Православие и мир]].</ref>:
 
Մի շարք ավանդություններում որպես նախածնողներին դրախտից արտաքսած և բարու ու չարի իմացության ծառը հսկելու կարգված հրեշտակ է հիշատակվում հրեշտակապետ [[Հոփիել հրեշտակապետ|Հոփիելը]]<ref>[http://www.sacred-texts.com/etc/mhs/mhs68.htm Lawrence, Robert M. (1898), The Magic of the Horse-Shoe, With Other Folk-Lore Notes, Chapter III: The Number Seven]</ref>
:
 
Միջնադարյան խորհրդաբանության մեջ Արտաքսման խորհրդանշանները դարպասներն էին:
Տող 38 ⟶ 39՝
=== Հայ Առաքելական եկեղեցում ===
[[Պատկեր:5part-icon-Dismas.jpg|thumb|<center>Խելամիտ ավազակը դրախտում: Ավազակին դիմավորում են Ենոքը և Եղիա մարգարեն. աջից՝ հրեղեն սրով քերովբեն, որը հսկում է դրախտը</center>]]
[[Հայ առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական եկեղեցում]] դրախտից արտաքսումը հիշատակվում է [[Մեծ պահք|Մեծ պահքի]] ընթացքում՝ [[Բուն բարեկենդան]]ին հաջորդող կիրակի օրը: Այդ օրը կոչվում է [[Արտաքսման կիրակի]]: Բարեկենդանը խորհրդանշում է դրախտային, երջանիկ կյանքը, որին հաջորդում է մարդու անկումը և արտաքսումը<ref>[https://docs.google.com/viewer?url=https://qfiles.qahana.am/files/spirituallibrary/3077829/321885555/am/123986abc4d341022d509e781e053c71.pdf Շնորհք արք. Գալուստյան, Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, Ս. Էջմիածին, 2001]</ref>: Կոստանդնուպոլսի հայոց պտրիարք [[Շնորհք Գալուստյան|Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը]] գրում է. {{Քաղվածք|Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները՝ սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար մարդու և Աստծո միջև և ապա՝ բնության և մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը՝ գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան:|Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»}}
 
=== Ուղղափառության մեջ ===
[[Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ եկեղեցում]] Ներման Կիրակին (Մեծ պահքից առաջ վերջին կիրակին) կոչվում է նաև ''Ադամի արտաքսման հիշատակում'': Այդ օրը գիշերային հսկման երգեցողություններում երգվում է այն մասին, թե ինչպես էր Ադամը նստել դրախտի դիմաց և լալիս իր մեղքերն արդեն ուշացած արցունքներով<ref>[http://www.vluki.info/news/region/1171632469.html?view=printable Архимандрит Сретенского монастыря Тихон (Шевкунов)] {{Wayback|url=http://www.vluki.info/news/region/1171632469.html?view=printable |date=20080211093000 }}</ref>:
 
==[[Մեսիա|Մեսիական]] մարգարեությունը ==
Տող 47 ⟶ 48՝
Այս դրվագում ձևավորված է Քրիստոսի մասին [[Հին Կտակարան|հինկտակարանյան]] ամենավաղ մարգարեությունը.
{{Քաղվածք|Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:|Ծննդ. 3:15}}
Այս արտահայտությունը մեկնվում է որպես Աստծո կողմից սատանայի դատապարտում և նախածնողների մխիթարություն՝ խոստումով, որ ինչ-որ մի ժամանակ «Կնոջ սերունդը» (այսինքն [[Հիսուս|Քրիստոսը]]) կջախջախի օձի՝ նրանց գայթակղեցնողի «գլուխը»: Սակայն այդ ամենով հանդերձ հենց Կնոջ սերունդը կտուժի օձից, որը պիտի «խայթի Նրա գարշապարը», այսինքն՝ պատճառի ֆիզիկական տանջանքներ: Քրիստոնյա աստվածաբանները այստեղ ընդգծում են այն, որ Մեսիան կոչվում է «Կնոջ սերունդ», որն, իրենց կարծիքով, արդեն ցույց է տալիս նրա ոչ սովորական ծնունդը կնոջից, որը Մեսիային ծնելու է առանց տղամարդու մասնակցության (այսինքն՝ [[Մարիամ Աստվածածին|Կույս Մարիամը]]): «<nowiki/>[[Օնկելոսի]] և Հովնաթանի [[թարգում|թարգումների]] ([[Մովսես մարգարե|Մովսեսի]] գրքերի հնագույն մեկնություն-վերապատումներ) վկայությամբ հրեաները Կնոջ սերնդի մասին մարգարեությունը միշտ վերագրել են Մեսիային»: Ինչպես ընդունված է քրիստոնեությունում, այդ մարգարեությունն իրականացել է այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոս, մարմնապես չարչարվելով խաչի վրա, ջախջախեց [[Սատանա|սատանային]]՝ այդ «հին օձին», այսինքն նրանից վերցրեց մարդու վրա ունեցած ամեն իշխանություն<ref name="мил">[http://www.pravmir.ru/za-sotni-let-do-rozhdestva-xristova-prorochestva-vetxogo-zaveta-o-xriste/ Александр (Милеант). «За сотни лет до Рождества Христова. Пророчества Ветхого Завета о Христе»]</ref>:
 
== Պատկերագրական արվեստում ==
Տող 56 ⟶ 57՝
Ուշ վերածննդի շրջանում այս դրվագը պատկերել է [[Միքելանջելո|Միքելանջելոն]] [[Սիքստինյան կապելլա|Սիքստինյան կապելլայի]] պատերին:
 
Ուղղափառ սրբանկարչության մեջ այս պատմությունը կարելի է գտնել հինկտակարանյան այլ դրվագների կողքին. օրինակ՝ Միքայել հրեշտակապետի և Հինկտակարանյան Երրորդության սրբապատկերում, ինչպես նաև տաճարների որմնանկարային շարքերում<ref>[http://www.icon-art.info/masterpiece.php?mst_id=1616 Святая Троица в бытии. Сольвычегодский историко-художественный музей, Сольвычегодск, Россия]</ref>:
 
Այս թեման հանդիպում է նաև պարսկական մանրանկարչության մեջ, որը գալիս է պատմության՝ Ղուրանի փոխադրած տարբերակից<ref>[http://www.rostmuseum.ru/publication/historyCulture/2003/nikitina01p.html Успенский собор ростовского кремля]</ref>:
 
''Դրախտից արտաքսում'' թեմայով դրվագազարդ թիթեղներ են պատրաստվել լավագույն վարպետ-դրվագողների կողմից. ինչպես [[Ալբրեխտ Դյուրեր|Դյուրերի]], այնպես էլ՝ [[Գյուստավ Դորե|Դորեի]]<ref>[http://www.spaightwoodgalleries.com/Pages/Bible_AdamEve.html Галерея гравюр]</ref>:
 
XIX դարի ֆրանսիացի նկարիչ-ակադեմիստները այս պատմությունը մեկնաբանում էին թեթև էրոտիզմի ոգով, որովհետև այն թույլ էր տալիս պատկերել Եվայի մերկ մարմինը ([[Ալեքսանդր Կաբանել|Կաբանել]]):
 
XX դարի ռուսական արվեստում արժե նշել [[Նատալյա Գոնչարովա|Գոնչարովայի]]<ref>[http://www.manege.spb.ru/WorldofArt/gon.htm Гончарова Н. С. Изгнание из рая. (1912—1913)] {{Wayback|url=http://www.manege.spb.ru/WorldofArt/gon.htm |date=20080213132141 }}</ref>, [[Մարկ Շագալ|Շագալի]]<ref>[http://art.jewteen.ru/culture/paint/shagal06.php М. Шагал «Изгнание из Рая» (1954-67)]</ref>, [[Կուզմա Պետրով-Վոդկին|Պետրով-Վոդկինի]]<ref>[http://www.gifts.com.ua/Gift-Small-Photo3734.aspx Петров-Водкин К. «Изгнание из рая»] {{Wayback|url=http://www.gifts.com.ua/Gift-Small-Photo3734.aspx |date=20151026011512 }}</ref>, [[Իլյա Գլազունով|Իլյա Գլազունովի]]<ref>[http://www.glazunov.ru/195.htm Глазунов И. Изгнание из рая. (1994 год)] {{Wayback|url=http://www.glazunov.ru/195.htm |date=20071216034702 }}</ref> նկարները:
 
== Զանգվածային մշակույթում ==
* ''«Դրախտից արտաքսում»'', անվանում, որը գրողները հաճախ են իրենց գրքերի համար որպես վերնագիր վերցնում (Պավել Զագրեբալնի, Ելենա Բլագովա): Այս վերնագիրն ուներ նաև Արծաթե դարի մի պիես, որն ըստ [[Աննա Ախմատովա|Ախմատովայի]] վկայության, դրված էր «Թափառական Շան» մեջ<ref>[http://russian-prose.myriads.ru/%CB%F3%EA%ED%E8%F6%EA%E8%E9%2C+%CF%E0%E2%E5%EB/1534/302.htm Встречи с Анной Ахматовой]</ref>:
* ''«Դրախտից արտաքսում»'', 1994 թվականի ֆիլմ, նույն անվանումով 2004 թվականին նուդիստական ժապավեն չեխ ռեժիսոր Վերա Խիտիլովայից:
* ''«Դրախտից արտաքսում»'', ժամանակակից նկարիչ Անդրեյ Ուստինովի ցուցադրություն:
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}