«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Այս դրվագում ձևավորված է Քրիստոսի մասին հինկտակարանյան ամենավաղ մարգարեությունը.
{{Քաղվածք|Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:|Ծննդ. 3:15}}
Այս արտահայտությունը մեկնվում է որպես Աստծո կողմից սատանայի դատապարտում և նախածնողների մխիթարություն՝ խոստումով, որ ինչ-որ մի ժամանակ «Կնոջ սերունդը» (այսինքն Քրիստոսը) կջախջախի օձի՝ նրանց գայթակղեցնողի «գլուխը»: Սակայն այդ ամենով հանդերձ հենց Կնոջ սերունդը կտուժի օձից, որը պիտի «խայթի Նրա գարշապարը», այսինքն՝ պատճառի ֆիզիկական տանջանքներ: Քրիստոնյա աստվածաբանները այստեղ ընդգծում են այն, որ Մեսիան կոչվում է «Կնոջ սերունդ», որն, իրենց կարծիքով, արդեն ցույց է տալիս նրա ոչ սովորական ծնունդը կնոջից, որը Մեսիային ծնելու է առանց տղամարդու մասնակցության (այսինքն՝ Կույս Մարիամը): «Օնկելոսի և Հովնաթանի [[թարգում|թարգումների]] (Մովսեսի գրքերի հնագույն մեկնություն-վերապատումներ) վկայությամբ հրեաները Կնոջ սերնդի մասին մարգարեությունը միշտ վերագրել են Մեսիային»: Ինչպես ընդունված է քրիստոնեությունում, այդ մարգարեությունն իրականացել է այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոս, մարմնապես չարչարվելով խաչի վրա, ջախջախեց սատանային՝ այդ «հին օձին», այսինքն նրանից վերցրեց մարդու վրա ունեցած ամեն իշխանություն:
 
== Պատկերագրական արվեստում ==
Իտալական վերածննդի արվեստում ամենանշանավորը համարվում է Մազաչչոյի որմնանկարը Բրանկաչիի կապելայում ոչ միայն նրա համար, որ նա իր ժամանակաշրջանում առաջինն էր, որ համարձակվեց պատկերել մերկ մարմիններ, այլև շնորհիվ իր կերպարների չափազանց զգացմունքային արտահայտման և դիմախաղի:
 
Ուշ վերածննդի շրջանում այս դրվագը պատկերել է Միքելանջելոն Սիքստինյան կապելայի պատերին:
 
Ուղղափառ սրբանկարչության մեջ այս պատմությունը կարելի է գտնել հինկտակարանյան այլ դրվագների կողքին. օրինակ՝ Միքայել հրեշտակապետի և Հինկտակարանյան Երրորդության սրբապատկերում, ինչպես նաև տաճարների որմնանկարային շարքերում:
 
Այս թեման հանդիպում է նաև պարսկական մանրանկարչության մեջ, որը գալիս է պատմության՝ Ղուրանի փոխադրած տարբերակից:
«По свидетельству таргумов Онкелоса и Ионафана (древних толкований-пересказов книг Моисея), евреи всегда относили пророчество о Семени жены к Мессии». Как считается в христианстве, это пророчество исполнилось, когда Иисус Христос, пострадав на кресте своей плотью, поразил дьявола — этого «древнего змия», то есть отнял у него всякую власть над человеком[11].
 
''Դրախտից արտաքսում'' թեմայով դրվագազարդ թիթեղներ են պատրաստվել լավագույն վարպետ-դրվագողների կողմից. ինչպես Դյուրերի, այնպես էլ՝ Դորեի:
 
XIX դարի ֆրանսիացի նկարիչ-ակադեմիստները այս պատմությունը մեկնաբանում էին թեթև էրոտիզմի ոգով, որովհետև այն թույլ էր տալիս պատկերել Եվայի մերկ մարմինը (Կաբանել):
 
XX դարի ռուսական արվեստում արժե նշել Գոնչարովայի, Շագալի, Պետրով-Վոդկինի նկարները:
 
Այն չի վրիպել նաև Իլյա Գլազունովի ուշադրությունից:
 
== Զանգվածային մշակույթում ==
 
 
* ''«Դրախտից արտաքսում»'', անվանում, որը գրողները հաճախ են իրենց գրքերի համար որպես վերնագիր վերցնում (Պավել Զագրեբալնի, Ելենա Բլագովա): Այս վերնագիրն ուներ նաև Արծաթե դարի մի պիես, որն ըստ Ախմատովայի վկայության, դրված էր «Թափառական Շան» մեջ:
* ''«Դրախտից արտաքսում»'', 1994 թվականի ֆիլմ, նույն անվանումով 2004 թվականին նուդիստական ժապավեն չեխ ռեժիսոր Վերա Խիտիլովայից:
* ''«Դրախտից արտաքսում»'', ժամանակակից նկարիչ Անդրեյ Ուստինովի ցուցադրություն: