«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Փոխաբերական իմաստով՝ արտաքսում իդեալական վայրից կատարած հանցանքի համար:
== Քրիստոնեական ավանդության մեջ ==
=== Հրեղեն սրով հրեշտակ===
[[Պատկեր:Creation-and-the-expulsion-from-the-paradise-11291.jpg|thumb|[[Ջիովաննի դի Պաոլո]], ''«Դրախտից արտաքսումը»,'' [[Մետրոպոլիտեն թանգարան]], 1445]]
Երբեմն համարվում է, որ սրով զինված քերովբեն եղել է Միքայել հրեշտակապետը: Ուղղափառ սրբապատկերներում այս դրվագը ներառված է նրա վարքաբանական խորհրդանշանների մեջ: Սրբապատկերներում Միքայել հրեշտակապետի լուսապսակը բաղկացած է բույսի տեսքով զարդարանքից, որը խորհրդանշական կերպով ցույց է տալիս, որ նա երկնային պահապան է՝ կանգնած դրախտի դարպասների մոտ: Ջոն Միլտոնը իր «Կորուսյալ դրախտ» պոեմում հետևում է միևնույն մեկնությանը՝ Միքայելին՝ որպես քերովբեների խմբի գլխավորի, ուղարկելով նախածնողներին դրախտից արտաքսելու առաքելությունը կատարելու:
{{quotation|[[Պատկեր:Giusto de' menabuoi, adamo ed eva, 1376-78, battistero di Padova.jpg|thumb|180px|left|Ջ. դե Մենաբուոնի, որմնանկար Պադուական մկրտարանում, 1376-1378]] Հրեշտակապետը ակնթարթորեն ճամփա ընկավ,
:Իր հետ Քերովբեների շողշողուն զորքը,
:Եվ ամեն Քերովբե՝ քառադեմ,
:Ինչպես կրկնակի [[Յանուս|Յանուսը]], բոլոր մարտիկները
:Բազմաչյա են, նրանց մարմիններն ամենուր
:Պատված են անհամար աչքերով}}
Այս ավանդության ակունքները այդքան էլ պարզ չեն: «[[Նիկոդիմոսի ավետարան|Նիկոդեմոսի ավետարանում]]» Միքայելը հիշատակվում է որպես մեկը, ով դրախտի դարպասների առջև երևացել է Սեթին, բայց չի գրված, որ նա դրախտի դարպասների պահապանն է: Միքայելի՝ Սեթին երևալու մասին գրված է նաև [[Ոսկե առասպել|«Ոսկե առասպելում»]]:
 
Բացի այդ, ըստ ուղղափառ Եկեղեցու Ավանդության, մեղսանկումից և Աստծո կողմից Ադամի արտաքսումից հետո Դրախտը հսկելու նշանակվեց Ուրիել հրեշտակապետը, որի անունը նշանակում է «Աստծո կրակ»: Ուղղափառ եկեղեցու սրբանկարչության կանոնով այդ հրեշտակապետը «պատկերվում է աջ ձեռքում, կրծքի առջև պահած մերկացած սուրը , իսկ ձախում՝ հրե բոցը»:
 
Մի շարք ավանդություններում որպես նախածնողներին դրախտից արտաքսած և բարու ու չարի իմացության ծառը հսկելու կարգված հրեշտակ է հիշատակվում հրեշտակապետ Հոփիելը:
 
Միջնադարյան խորհրդաբանության մեջ Արտաքսման խորհրդանշանները դարպասներն էին:
 
=== Հայ Առաքելական եկեղեցում ===
[[Պատկեր:5part-icon-Dismas.jpg|thumb|<center>Խելամիտ ավազակը դրախտում: Ավազակին դիմավորում են Ենոքը և Եղիա մարգարեն. աջից՝ հրեղեն սրով քերովբեն, որը հսկում է դրախտը</center>]]
[[Հայ առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական եկեղեցում]] դրախտից արտաքսումը հիշատակվում է Մեծ պահքի ընթացքում՝ [[Բուն բարեկենդան]]ին հաջորդող կիրակի օրը: Այդ օրը կոչվում է Արտաքսման կիրակի: Բարեկենդանը խորհրդանշում է դրախտային, երջանիկ կյանքը, որին հաջորդում է մարդու անկումը և արտաքսումը: Կոստանդնուպոլսի հայոց պտրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը գրում է. {{Քաղվածք|Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները՝ սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար մարդու և Աստծո միջև և ապա՝ բնության և մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը՝ գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան:|Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»}}
 
=== Ուղղափառության մեջ ===
Ռուս Ուղղափառ եկեղեցում Ներման Կիրակին (Մեծ պահքից առաջ վերջին կիրակին) կոչվում է նաև ''Ադամի արտաքսման հիշատակում'': Այդ օրը գիշերային հսկման երգեցողություններում երգվում է այն մասին, թե ինչպես էր Ադամը նստել դրախտի դիմաց և լալիս իր մեղքերն արդեն ուշացած արցունքներով: