«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
 
== Ներքին Չարբախի պատմությունը ==
Ներքին Չարբախը հիմնադրվել է 1924 թվականին։ Գյուղն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիների անունից էլ գյուղն անվանակոչել են չարի բաղ, որից էլ առաջացել է Չարբախ տեղանունը։ ''Չար'' կամ ''չահար'' պարսկերեն նշանակում է ''չորս'', իսկ ''բաղ'' պարսկերեն նշանակում է ''այգի''։ Երևանի Շենգավիթ համայնքում է գտնվում նաև Վերին Չարբախ թաղամասը, որը սկսվում է Արտաշիսյան և Չեխովի փողոցների հատույթից և տարածվում Շիրակի, Շարուրի և Արարատյան փողոցներին հարակից բնակելի և արտադրական հատվածները։ Ժողովուրդը Փոսի Չարբախ անվանումն է տվել Հրազդանի կիրճի ձախափնյա սեփական տներով կառուցապատված հատվածին, որն սկսվում է նախկին Ձեռնոցների գործարանի մոտից և շարունակվում մինչև [[Կարմիր Բլուր]] հնավայրը։ Չարբախ անունով ևս մի փողոց կա [[Իրան]]ի [[ԻսֆահանՍպահան]] քաղաքում, [[Նոր Ջուղա]]յին բավականին մոտիկ։
 
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել [[Նախիջևան]]ից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի հիմնադիր և առաջին նախագահն էր '''Սերոբ Պողոսյանը''' (1893 - 1991 թթ.), իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Սերոբ Պողոսյանը 1920-ականների սկզբին, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին տարիներին, Նախիջևանի ինքնապաշտպանությունն իրականացնող զորավար Անդրանիկ Օզանյանի հորդորով, թուրք-թաթարական սպառնալիքից փրկվելու համար, տեղահանել էր Նորսի, Շուռութի և Նախիջևանի մյուս բնակավայրերի բնակիչներին` բնակեցնելով Երևանի հարավային հատվածում: Նախիջևանցիներից հետո այստեղ են եկել [[վան]]եցիներ, իսկ հետո աստիճանաբար նաև այլ շրջանների գյուղաբնակներ։