«Մոխրագույն ագռավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
| նկարագրություն4 = Ագռավը կերակրում է ճուտերին
}}
Բազմացման շրջանին նախորդում է օդում տարբեր խաղերի, հետապնդումների, օդում պտույտները շրջանը: Զույգերը յուրաքանչյուր սեզոնի պատրաստում են նոր բույն: Ձվադրման քանակը, ձվի գույնը ինկուբացիոն շրջանը, ձագերի կերակումը, զույգի միջև պարտականությունները բաժանումը նման է [[սերմնաքաղ|սերմնաքաղներին]]: Մոխրագույն ագռավը սկսում է բույն պատրաստել մարտ-ապրիլ ամիսներին (կախված կլիմայից): Բները կառուցում են այգիներում, հաստ ծառերի ճյուղերին, էլեկտրասյունի, վերնբարձ կռունկների, ջրատար խողովակների վրա: Բները պատրաստում են չոր ճյուղերից կամ եղեգներից, որ ամրացվում են [[կավ|կավով]] կամ [[տորֆ|տորֆով]], դրանից բացի օգտագործում են նաև կենդանիների ոսկորներ և մետաղալար<ref name=Cocker>{{cite book |last1=Cocker |first1=Mark |last2=Mabey |first2=Richard |title=Birds Britannica |date=2005 |location=London |publisher=Chatto & Windus |isbn=978-0-7011-6907-7 |pages=418–425}}</ref><ref name=BWP>{{cite book |editor1-last=Snow |editor1-first=David |editor2-last=Perrins |editor2-first=Christopher M. |date=1998 |title=The Birds of the Western Palearctic concise edition (2 volumes) |publisher=Oxford University Press |location=Oxford |isbn=978-0-19-854099-1 |pages=1478–1480}}</ref>, բույնը պատում են [[փետուր|փետուրներով]], խոտերով, սինթետիկ նյութերով, խծուծով, բամբակով, լաթերով։ Բնի մոտ իրենց պահում են զգույշ և աննկատ։ Էգը դնում է 4-6 կապտականաչ, մուգ բծերով ձվեր մարտի վերջից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում։ Ձվերի չափերը՝ (38-42)x(28-32) մմ է։ Թխսում է միայն էգը՝ 18-19 օր, ամբողջ օրվա ընթացքում չհեռանալով բնից, արուն կերակրում է նրան թխսման ընթացքում։ 25 օրից դուրս են գալիս ճտերը, որոնց կերակրում են 2 ծնողները․ ճտերը ձվից դուրս են գալիս մոտավորապես հունիսի կեսերին, որոշ ժամանակ մնում են ծնողների հետ, որոնք նրանց կերակրում են։ Հուլիսին ընտանեկան խումբը ցրվում է։
 
Աշնան մոտ ագռավները խոշոր քանակությամբ կենտրոնանում են աղբավայրերի և սննդի այլ աղբյուրների մոտ։ Բազմանում են կյանքի 2-5-րդ տարում։ Առավելագույն ստույգ հայտնի կյանքի տևողությունը եղել է 20 տարի։