«Մասնակից:VardanyanS/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը 'ru:Бен, Афра '-ով
Պիտակ՝ Փոխարինում
Տող 1.
[[:ru:БоннарБен, АбельАфра ]]
 
Աբել Բոնար ({{lang-fr|Abel Bonnard}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի բանաստեղծ, գրող, քաղաքական և պետական գործիչ, Վիշի վարչակարգի կառավարության ժամանակ ժողովրդական կրթության նախարար (18.04.1968-20.08.1944), դավաճան։
 
Եղել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1932 թվականից, 1946 թվականին որպես հայրենիքի դավաճան զրկվել է կոչումից)։
 
== Կենսագրություն ==
Կրթությունն ստացել է Մարսելում, հետո ավարտել է Փարիզի Լյուդովիկոս Մեծի անվան լիցեյը (Lycée Louis-le-Grand), ուսումնասիրել է գրականության պատմություն Լուվրի դպրոցում (École du Louvre)։ Ավարտել է Հռոմի Ֆրանսիական բարձրագույն դպրոցը։
 
1932 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի 12-րդ նստաշրջանի անդամ:
 
Եղել է ակտիվ քաղաքական գործիչ, որի հայացքները 1920 թվականի վերջին և 1930 թվականի սկզբին աստիճանաբար զարգանում են ֆաշիզմի ուղղությամբ: Շառլ Մորասի գաղափարների հետևորդն էր, «Ակսյոն ֆրանսեզ»-ի ղեկավարը՝ հռչակելով ազգային վերածննդի գաղափարներ: Ֆրանսիական գրականության մեջ այդ շարժումն անվանել են «ռոմանական դպրոց»։ Նրա հետադիմական տեսությունը վկայում էր բուրժուական ժողովրդավարության և կապիտալիզմի ճգնաժամի մասին, հիասթափություն խորհրդարանականությունից և գիտությունից, որոնց հակադրվում էր կրոնը:
 
Ֆրանսիացի ազգայնականները նրան կոչել են ''la Gestapette'': Եղել է համասեռամոլ, անունը կապված է եղել մի քանի աղմկոտ պատմությունների հետ:
 
Լավալի կոլլաբորացիոնիստական կազմում եղել է 4 նախարարնեից մեկը եղել է, որ ստորագրել է 1944 թվականի հուլիսի 5-ի պաշտոնական պայմանագիրը, որը քննադատում էր իր սեփական կառավարությանը Երրորդ ռեյխին «անբավարար» օգնության համար։
 
Ա. Բոնարը եղել է Ֆրանսիական ակադեմիայի առաջին անդամներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության համար հեռացվել է անդամությունից։
 
Ա. Բոնարը ֆրանսիական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահապատժի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոլլաբորացիոնիստական գործունեության համար։ Ֆրանսիայից փախել է Իսպանիա, որտեղ ստացել է քաղաքական ապաստարան։ 1960 թվականին դատական վերաքննության համար վերադարձել է Ֆրանսիա։ Դատապարտվել է սիմվոլիկ պատժի՝ 10 տարի աքսոր՝ սկսած 1945 թվականից, սակայն չբավարվելով դատավճռով՝ որոշել է վերադառնալ Իսպանիա, որտեղ ապրել է մինչև 1968 թվականը՝ կյանքի վերջ։
== Ընտրյալ մատենագրություն ==
 
* «Les Familiers» (1906)
* «Les Histoires» (1908)
* «Les Royautés» (1908)
* «La Vie et l’Amour» (1913)
* «Le Palais Palmacamini» (1914)
* «La France et ses morts» (1918)
* «Notes de voyage : En Chine (1920—1921), 2 vol.» (1924)
* «Éloge de l’ignorance» (1926)
* «La vie amoureuse d’Henri Beyle» (1926)
* «L’Enfance» (1927)
* «L’Amitié» (1928)
* «L’Argent» (1928)
* «Saint François d’Assise» (1929)
* «Rome» (1931)
* «Le drame du présent: Les Modérés» (1936)
* «Savoir aimer» (1937)
* «L’Amour et l’Amitié» (1939)
* «Pensées dans l’action» (1941)
* «Ce monde et moi» (1992)
 
== Պարգևներ ==
* Պատվավոր Լեգեոն շքանշանանակիր
* Ռազմական խաչ 1914-1918
* Prix de Poésie (1906)
* Prix Archon-Despérouses (1909)
* Ֆրանսիական ակադեմիայի գրական մեծ մրցանակ (1924)