«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 163.
Դարեր շարունակ Իրանի տարածքը եղել է տարանցիկ առևտրի կենտրոն. [[Հնդկաստան]]ից ու [[Չինաստան]]ից եկող առևտրական քարավանները [[Մետաքսի ճանապարհ]]ով կապվում էին [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական]], ապա նաև՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] հետ։ Ուշ միջնադարում իրավիճակը [[Մերձավոր Արևելք]]ում փոխվում է. նախ՝ ամբողջ տարածաշրջանը վերջնականապես գրավվում է իսլամադավան երկու նորահայտ պետությունների՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ու Սեֆյան Պարսկաստանի կողմից, դրանով արևելքը դառնում է իսլամի տարածման գոտի։ Մյուս կողմից՝ Եվրոպայից վերջնականապես դուրս են գալիս մուսուլմանները. արաբներից ազատագրվում է [[Կաստիլիայի թագավորություն]]ը և միավորվում [[Արագոնի թագավորություն|Արագոնի]] հետ ([[Իսպանիա]]), թաթար-մոնղոլներից՝ [[Մոսկվայի մեծ իշխանություն]]ը, որը միավորում է ռուսական բոլոր հողերը ([[Ռուսական թագավորություն]])։ Քրիստոնեադավան եվրոպացիները վերջնականապես երես են դարձնում իսլամացած արևելքից [[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ի դարաշրջանում՝ [[Ամերիկայի հայտնագործում|Ամերիկայի]] ու [[Ավստրալիայի հայտնագործում|Ավստրալիայի]] հայտնագործումից հետո։
 
Ուշ միջնադարում՝ սկսած 19-րդ դարից, Իրանը կորցնում է միջազգային տարանցիկ առևտրի կենտրոնի դերն ու նշանակությունը։ Այն կապվում է հիմնականում Հնդկաստանի՝ արդեն ծովային դարձած առևտրի հետ։ Իրանի տարածքում կառուցվում են նոր քարավանատներ ու վերականգնվում են նախկինում գոյություն ունեցող ճանապարհները։ Շահ Աբբասը փորձում է վերականգնել տարածաշրջանի խաղաղությունը և Մետաքսի ճանապարհը, կառուցում կամուրջներ ու ճանապարհներ, հիմնում արհեստանոցներ ու տոնավաճառներ։ Ճանապարհների հսկվում են պետության կողմից։ Առաջավոր Ասիայում հաստատվում է հարաբերական դադար 1639 թվականի պայմանագրի կնքումից հետո, երբ 80 տարով դադարում են պատերազմները։ Այդուհանդերձ, Իրանում առևտուրը նախկին ծավալների այլևս չի հասնում։ Միջազգային առևտուրը զարգացրեց Սեֆյան Պարսկաստանի քաղաքները. հետզհետե խոշորացան և ծաղկում ապրեցին [[Մերվ]]ը ([[Թուրքմենստան]]), [[Հերաթ]]ը ([[Աֆղանստան]]), [[Մաշհադ]]ը ([[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]]), [[Թավրիզ]]ը և [[Ղազվին]]ը ([[Ատրպատական]]), [[Սպահան]]ը և [[Շիրազ]]ը ([[Ֆարսի նահանգ|Ֆարս]]) և այլն: Բուն հայկական քաղաքներից հայտնի էին [[Ագուլիս]]ը, [[Ջուղա (Նախիջևան)|Ջուղան]], իսկ [[Երևան]]ում, [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանում]], [[Գանձակ]]ում և [[Թբիլիսի]]ում մեծ թիվ էին կազմում այստեղ բերված թյուրքալեզու տարբեր ցեղեր:
 
== Մշակույթ ==