«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 132.
 
=== Բանակ ===
[[Պատկեր:Persian Musketeer.jpg|մինի|պարսիկ հրացանակիր]]
Սեֆյան պետության կյանքում կարևոր դերակատարություն ուներ բանակը։ Սկզբում այն կազմված էր անկանոն ցեղապետային զորամասերից, որոնք ունեին նույն կառույցը, ինչ [[Ակ-Կոյունլուների պետություն|Ակ-Կոյունլուների պետության]] բանակը։ Այստեղ հավաքագրվում էին աշխարհազորային մուլազիմներ ({{lang-fa|ملازم}}՝ կամավորներ), ովքեր զորակոչվում էին կուսակալի կողմից և պահվում իր հաշվին։ Բանակում նշանակալից տեղ էր զբաղեցնում շահի թիկնազոր գունդը՝ ղուրչին ({{lang-fa|قورچی‌}})։ Զորամասերն ունեին իրենց դրոշը և ցեղային հրամանատարը։ Թահմասպ I-ի օրոք բանակի թիվը հասնում էր առավելագույնը 60 000 մարդու, թեև շահի ժամանակակից պալատական վերնախավի ներկայացուցիչներն այն հասցնում էին 120000-ի։
 
[[Պատկեր:Shah-ismaiil-helmet.jpg|մինի|Իսմայիլ I-ի սաղավարտը]]
Սեֆյան բանակում ռազմական կառուցվածքը հաստատվում էր կենտրոնական, աջ և ձախ գնդերից։ Կենտրոնական գունդը ղեկավարում էր շահը, իսկ իր բացակայության դեպքում՝ ազդեցիկ կուսակալներից մեկը։ Դեռ [[Իսմայիլ I]]-ի օրոք ստեղծվել էր մշտական կանոնավոր զորամաս, որի խնդիրը շահի անվտանգությունը պաշտպանելն էր։ Այդտեղ ծառայող զինվորների թիվը հասնում էր 3000 մարդու, իսկ [[Թահմասպ I]]-ի օրոք՝ 5000-ի։ Մուլազիմները կարող էին միանալ ղուրչիին՝ թվաքանակը հասցնելով 12000-ի։