«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Protected "Պարույր Սկայորդի" ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 06:39, 27 Մարտի 2018 (UTC)) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 06:39, 27 Մարտի 2018 (UTC)))
No edit summary
Տող 3.
'''Պարույր Սկայորդի''', մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի<ref>այսինքն՝ [[Մարաստան]]ի թագավոր</ref> Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից<ref>Ասորեստանի թագավոր</ref> վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»<ref>Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ</ref>։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։
 
Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ [http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D1%82%D1%83%D0%B0 Պարտատուա] յի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ [[Հերոդոտոս]]ի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է [[Արմե Շուպրիա]] ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։ Պարույր Սկայորդին դաշնակցել է Ասարհադոնի հետ՝ դաշինքն ամրապնդելով Ասարհադոնի դստեր հետ ամուսնությամբ:
 
== Գրականություն ==
* Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1997:
* Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986:
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{DEFAULTSORT:Սկայորդի, Պարույր}}
{{Հայոց արքաներ}}