«Սոյուզ (տիեզերանավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 17.
== Տեղեկություններ արձակումների մասին ==
[[Պատկեր:Soyuz TMA-2 after landing.jpg|մինի|Տիեզերանավի վայրէջքային ապարատը վայրէջքի ժամանակ]]
[[1967]]-[[1981]] թվականներին Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր է դուրս բերվել 38 «Սոյուզ» օդաչուավոր տիեզերանավ։ 6,56 տ զանգվածով «Սոյուզ-1»-ն ([[տիեզերագնաց]]՝ Կոմարով) արձակվել է [[1967]] թվականի [[ապրիլի 23]]-ին՝ տիեզերանավի փորձարկման և նրա կառուցվածքի համակարգերի և տարրերի մշակման նպատակով։ Վայրէջքի ժամանակ, 7 կմ բարձրության վրա հիմնական պարաշյուտային համակարգի, իսկ հետո նաև պահեստային պարաշյուտի նորմալ չբացվելու հետևանքով Իջեցվող Ապարատն ցած է իջել մեծ արագությամբ, որը և տիեզերագնացի մահվան պատճառն է դարձել։ «Սոյուզ-2»-ը (անօդաչու) և «Սոյուզ-3»-ը (տիեզերագնաց՝ Բերեգովոյ) համատեղ թռիչք կատարեցին համակարգերի և կոնստրուկցիայի աշխատանքը ստուգելու, մոտեցումն ու մանևրումը մշակելու համար։ «Սոյուզ-4» և «Սոյոզ-5» տիեզերանավերի թռիչքի ընթացքում կատարվեցին ավտոմատ մոտեցում, օդաչուավոր 2 տիեզերանավերի ձեռքի կառավարմամբ կառանում և կցում (12,924 տ [[զանգված]]ով երկու տիեզերանավերի թռիչքը տևեց 4,5 ժ)։ Թռիչքի ժամանակ (կցումից հետո) Եւիսեևը և Խրունովը սկաֆանդրներով (սեփական կենսաապահովման համակարգով) դուրս եկան տիեզերական տարածություն և իրականացրին անցումը մի տիեզերանավից մյուսը։ «Սոյուզ-6», «Սոյուզ-7», «Սոյուզ-8» տիեզերանավերով կատարվեց խմբային թռիչք։ Իրականացվեց գիտատեխնիկական փորձերի մեծ ծրագիր։ «Սոյուզ-7» և «Սոյուզ-8» տիեզերանավերի պլանավորված կցումը տեղի չունեցավ՝ հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների նորմալ աշխատանքը խախտվելու պատճառով։ «Սոյուզ-9» տիեզերանավի թռիչքով սկիզբ դրվեց տիեզերքում այնպիսի միջոցների մշակմանը, որոնք անհրաժեշտ են երկարատև թռիչքների համար՝ առանց տիեզերանավում արհեստական ձգողականություն ստեղծելու։ «Սոյուզ-10», «Սոյուզ-15», «Սոյուզ-23» և «Սոյուզ-25» տիեզերանավերի համար պլանավորված էր կցում Սալյուտ ուղեծրակայանի հետ։ Հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների սխալ աշխատանքի («Սոյուզ-15», «ՍոյւզՍոյուզ-23»), ձեռքի կառանման տեղամասում աշխատանքի տրված ռեժիմից շեղման («Սոյուզ-25») պատճառով կցում տեղի չունեցավ։ «Սոյուզ-10»-ի կցման պրոցեսը չավարտվեց կցման ագրեգատի անսարքության պատճառով։ «Սոյուզ-11», «Սոյուզ-14», «Սոյուզ-17», «Սոյուզ-18», «Սսոյուզ-21», «Սոյւզ-24», «Սոյուզ-26», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-40» տիեզերանավերով անձնակազմերը հասցվեցին ուղեծրակայաններ։ «Սոյուզ-11» տիեզերանավով անձնակազմի վերադարձի ժամանակ վայրէջքի տեղամասում Իջեցվող Ապարատի հերմետիկության վթարային խախտման հետևանքով մահացան տիեզերագնացներ Դոբրովոչսկին, Վոչկովը, Պացանը։
Առաջին անգամ («Սոյուզ-18») կատարվեց հյուսիսափայլի և բնության հազվադեպ երևույթի՝ արծաթափայլ ամպերի, լուսա- և սպեկտրա- նկարահանման կոմպլեքսային հետազոտություն։ «Սոյուզ-12»-ի միջոցով ստուգվեց անձնակազմը փրկելու համակարգը՝ տիեզերանավի հերմետիկության վթարային խախտման դեպքում։ «Սոյուզ-13» տիեզերանավով [[հեռադիտակ]]ների համակարգի «Օրիոն-2» օգնությամբ կատարվեցին աստղային երկնքի տեղամասերի աստղաֆիզիկական դիտումներ և սպեկտրանկարահանում՝ ուլտրամանուշակագույն դիապազոնում։ «Սոյուզ-16»-ի թռիչքը իրականացվեց «Սոյուզ»-ի նոր վերափոխված տեսակի մշակման նպատակով։ «Սոյուզ-19» տիեզերանավի թռիչքն իրականացվել է Սոյուզ— «Ապոլլոն» փորձնական թռիչքի (ՍԱՓԹ) ծրագրով։ «Սալյուզ-4» ուղեծրակայանի հետ «Սոյուզ-20»-ի 3-ամսյա համատեղ թռիչքի ընթացքում անցկացվեցին ռեսուրսային փորձարկումներ։ «Սոյուզ-22»-ի թռիչքն անցկացվեց «Ինտերկոսմոս» ծրագրով։ Թռիչքի հիմնական նպատակն էր տիեզերքից ժողովրդական տնտեսական նպատակներով Երկրի մակերևույթի երկրաբանաաշխարհագրական բնութագրերի հետազոտման գիտատեխնիկական մեթոդների և միջոցների մշակումն ու կատարելագործումը։ «Սոյուզ-28», «Սոյուզ-30», «[[Սոյուզ]]-31», «Սոյուզ-33», «Սոյուզ-36», «Սոյուզ-40» տիեզերանավերի թռիչքներին մասնակցել են ՉՍՍՀ-ի, ՆԺՀ-ի, ԴԴՀ-ի, ԲԺՀ-ի, ՀԺՀ-ի, [[ՎՍՀ]]-ի [[Կուբա]]յի, ՄԺՀ-ի, ՌՍՀ-ի տիեզերագնացները։ Մոտեցնող-ճշգրտող շարժիչակայանքի աշխատանքի՝ տրված ռեժիմից շեղվելու հետևանքով «Սոյուզ-33» տիեզերանավի կցումը «Սալյուտ-6»-ի հետ տեղի չունեցավ; «Սոյուզ-26», «Սոյուզ-27>, «Սոյուզ-29», «Սոյուզ-31», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-36», «Սոյուզ-37» տիեզերանավերով «Սալյուտ-6» ուղեծրակայան հասցված անձնակազմերի վերադարձը ուղեծրից՝ Երկիր, իրականացվեց համապատասխանաբար՝ «Սոյուզ-27», «Սոյուզ-26», «Սոյուզ-31», «Սոյուզ-29», «Սոյուզ-34», «Սոյուզ-37», «Սոյուզ-35», «Սոյուզ-36» տիեզերանավերով։ Այդ տիեզերանավերի անձնակազմերի փոփոխման ժամանակ փոփոխություններ կատարվեցին տիեզերագնացների բազկաթոռներում։ «Սոյուզ-26»-ի, «Սոյուզ-28»-ի, «Սոյուզ-30»-ի», «Սոյուզ-31»-ի, «Սոյուզ-34»-ի, «Սոյուզ-36»-ի, «Սոյուզ-40»-ի կցումը «Սալյուտ-6»-ին կատարվեց կայանի ագրեգատային հատվածամասի կողմում տեղադրված կցման ագրեգատի հետ, իսկ «Սոյուզ-27»-ի, «Սոյուզ-29»-ի, «Սոյուզ-32»-ի, «Սոյուզ-35»-ի կցումը կցման ագրեգատի հետ՝ անցումային հատվածամասի կողմից։ Կայանը վառելիքով և բեռներով մատակարարելու տրանսպորտային գործողությունների անցկացումն ապահովելու համար կատարվեց «Սոյուզ-31», «Սոյուզ-34», «Սոյուզ-36», «Սոյուզ-37» տիեզերանավերի վերակառուցում։ «Սոյուզ»-ի կոնստրուկցիաների և համակարգերի մշակման համար արձակվել են մի քանի անօդաչու տիեզերանավեր։ Համատեղ թռիչքներ են կատարել «Կոսմոս-186»-ը և «Կոսմոս-188»-ը, «Կոսմոս-212»-ը, «Կոսմոս-213»-ը և «Կոսմոս- 1443»-ը ՍԱՓԹ ծրագրով համատեղ թռիչքի նախապատրաստության սովետական ծրագրին համապատասխան կատարվել է 2 թռիչք «Սոյուզ» տիպի անօդաչու տիեզերանավերով՝ («Կոսմոս-638» և «Կոսմոս-672»)։