«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 87.241.189.219 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Հետաքրքիր փաստեր}}{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = Թաղամաս
| հայերեն անվանում = Ներքին Չարբախ
Տող 40.
| այլ անվանումներ =
| տարածք =
| կենտրոնի բարձրություն =885 մետր
| կլիմա =
| լեզու =
| բնակչություն =6000
| մարդահամարի թվական =
| խտություն =
| ագլոմերացիա =
| ազգային կազմ =հայեր (96%), եզդիներ (4%)
| կրոնական կազմ =
| տեղաբնականուն =
Տող 53.
| DST =
| հեռախոսային կոդ =
| փոստային ինդեքս =0003
| փոստային ինդեքսներ =
| ավտոմոբիլային կոդ =
| իդենտիֆիկատորի տեսակ =
Տող 65 ⟶ 66՝
Ներքին Չարբախը հիմնադրվել է 1924 թվականին։ Գյուղն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիների անունից էլ գյուղն անվանակոչել են չարի բաղ, որից էլ առաջացել է Չարբախ տեղանունը։ ''Չար'' կամ ''չահար'' պարսկերեն նշանակում է ''չորս'', իսկ ''բաղ'' պարսկերեն նշանակում է ''այգի''։ Երևանի Շենգավիթ համայնքում է գտնվում նաև Վերին Չարբախ թաղամասը, որը սկսվում է Արտաշիսյան և Չեխովի փողոցների հատույթից և տարածվում Շիրակի, Շարուրի և Արարատյան փողոցներին հարակից բնակելի և արտադրական հատվածները։ Ժողովուրդը Փոսի Չարբախ անվանումն է տվել Հրազդանի կիրճի ձախափնյա սեփական տներով կառուցապատված հատվածին, որն սկսվում է նախկին Ձեռնոցների գործարանի մոտից և շարունակվում մինչև [[Կարմիր Բլուր]] հնավայրը։ Չարբախ անունով ևս մի փողոց կա [[Իրան]]ի [[Իսֆահան]] քաղաքում, [[Նոր Ջուղա]]յին բավականին մոտիկ։
 
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել [[Նախիջևան]]ից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի նախագահն էր Սերոբ Պողոսյանը (1893 - 1991 թթ.), իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Նախիջևանցիներից հետո այստեղ են եկել [[վան]]եցիներ, իսկ հետո աստիճանաբար նաև այլ շրջանների գյուղաբնակներ։
 
Գյուղն աստիճանաբար մեծացել է և հիմնադրվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոզ։ 1950-ական թթ. սկզբին Ներքին Չարբախը Բերիայի շրջանի մի մասն էր կազմում, իսկ 1953 թվականին Բերիայի մահից հետո ընդգրկվել է Շահումյանի շրջանի կազմում։
Տող 72 ⟶ 73՝
Բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությանբ և անասնապահությամբ։ Կոլտնտեսականները զբաղվել են [[բրինձ|բրնձի]], [[բամբակ]]ի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բրնձի և բամբակի մշակման վերացումից հետո նրանք ստեղծել են [[խաղող]]ի այգիներ, [[ծիրան]]ի և [[դեղձ]]ենու [[տնկարան]]ներ։ Նաև զբաղվել են [[շերամ]]ապահությամբ. այդ նպատակով թաղամասում մեծ թվով [[թթենի|թթենու]] ծառեր տնկվեցին։
 
Սերոբ Պողոսյանից հետո գյուղի նախագահ է նշանակվել [[Նորագավիթ|Նորագավթի]] բնակիչ Սամվելը։ Նա գյուղը ղեկավարել է մինչև 1948 թվականը։ Այնուհետև գյուղի նախագահ է ընտրվել Սուրեն Մովսիսյանը։ Նրա նախագահության տարիներին գյուղատնտես է եղել Իգնատը, ապա՝ Մերուժան Հովսեփյանը։ Այդ ընթացքում գյուղի կուսկազմակերպիչն էր Գրիգոր Պետրոսյանը։ Սուրեն Մովսիսյանից հետո կոլտնտեսության նախագահ ընտրվեց Կառլեն Հակոբջանյանը, որը գյուղը ղեկավարեց մինչև անկախության տարիները։ Անկախության տարիներին գյուղում անցկացվեց գյուղապետի ընտրություն, որտեղ նախ ընտրվեց Գագիկ Գալստյանը, ապա ընտրվեց Ազատ Հայրապետյանը (1925 - 2008 թթ.)։ 1990-ական թթ. տեղի ունեցավ Ներքին Չարբախի հողերի սեփականաշնորհում։ Հետագայում գյուղապետ է նշանակվել Սամվել Շառոյանը։ Նրան հաջորդել է Ալիկ Պողոսյանը։
 
Այժմ Ներքին Չարբախը մտնում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմում։
 
Գյուղում 1936 թ-ին հիմնադրվել է 5-ամյա դպրոց, որի իրավահաջորդը ներկայիս թիվ 99 հիմնական դպրոցն է։ 1954-1955 թթ. դպրոցը դարձել է ութնամյա, իսկ որպես միջնակարգ դպրոց առաջին շրջանավարտները տվել է 1973 թ-ին։ Տարբեր ժամանակներում դպրոցի տնօրենն են եղել տիկին Գայանեն, Մուշեղ Սահակյանը, Ո. Ոսկանյանը, Մանուկ Գալստյանը, Լևոն Ազիզյանը, Կարո Առաքելյանը (1965-1973), Սարիբեկ Մաթոսյանը (1973 - 1997 թթ.)։ 1997 - 98 թթ. ուստարվանից դպրոցը ղեկավարում է Լյուդմիլա Մարգարյանը։
1996 թ. Ներքին Չարբախ թաղամասում սկսվեց ավանդական ճարտարապետական ոճի, գմբեթավոր Սուրբ Խաչ եկեղեցու (Ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան) կառուցումը։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2006 թ. նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։
Տող 83 ⟶ 84՝
{{Ծանցանկ}}
 
== Հետաքրքիր փաստեր ==
 
# 1920-ականների կեսերին Ներքին Չարբախում բացվել է Հայաստանի Հանրապետության թվով 3-րդ` 0003 փոստը: Առաջինը (0001) գտնվում էր Նալբանդյան, իսկ երկրորդը (0002)` Սարյան փողոցներում:
# 2015 թ. տվյալներով Ներքին Չարբախում բնակվում է շուրջ 6.000 մարդ:
# Ներքին Չարբախն ավելի հին բնակավայր է, քան Արաբկիր (Կոմիտաս) (1925 թ.), Նուբարաշեն (1930 թ.), Նոր Նորք (1966 թ.), Հարավարևմտյան թաղամասը (ՀԱԹ-ը) և Աջափնյակ (1980-ական թթ.) և Դավթաշեն (1984 թ.) համայնքները:
# Ծնունդով Ներքին Չարբախից է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը:
{{Երևանի վարչական բաժանում}}