«Էխնաթոն»–ի խմբագրումների տարբերություն

ուղղագրական
չ
(ուղղագրական)
}}
 
'''Էխնաթոն''' (Իխ-Նե-Այթի ''«Աթոնին օգտակար»''), մինչև կառավարման հինգերորդ տարին հայտնի որպես ''Ամենհոտեպ IV'', [[Հին Եգիպտոս]]ի XVIII դինաստիայի փարավոն, ակնառու քաղաքական գործիչ, նշանավոր կրոնական բարեփոխիչ, որի կառավարման շրջանում կարևոր փոփոխություններ տեղի ունեցան Եգիպտոսի կյանքում։ Կառավարել է մոտավորապես մ․թ․ա․1353-1336մ․թ․ա․ թթ․։1353-1336թթ․։
 
'''Էխնաթոն Ամենհոտեպ IV'''
[[Պատկեր:AkhnatonCairoCast.png|250px|մինի|Էխնաթոն(Ամենհոտեպ IV)]]
== Իշխանության գալը ==
Ամենհոտեպ III-ից հետո գահին հաջորդողը երկար ժամանակ համարվում էր նրա ավագ որդին՝ Թութմոսը, որը, սակայն, մահացել էր երիտասարդ տարիքում՝ հորից շուտ։ Եգիպտագետները Ամենհոտեպ IV-ի իշխանության գալու հետ կապված տարբեր մոտեցումներ ունեն։ Մի մասի կարծիքով նա մոտավորապես 12 տարի հոր հետ համատեղ կառավարել է երկիրը, քանի որ վերջինս կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Ժամանակակից եգիպտագետներ Էրիկ Կլայնը, Նիկոլաս Ռիվեսը, Պիտեր Դորմանը և այլք կարծում են, որ կամ համատեղ կառավարում առհասարակ չի եղել, կամ այն տևել է առավելագույնը մեկ կամ երկու տարի<ref>Nicholas Reeves, Akhenaten: Egypt’s False Prophet, Thames & Hudson, 2000</ref>։ Դոնալդ Ռեֆորդը, Ուիլյամ Մառնեյը, Ալան Գառները, Լոուրենս Բերմանը մերժում են Ամենհոտեպ III-ի և Ամենհոտեպ IV-ի համատեղ կառավարման հավանականությունը<ref>Berman, Lawrence. 'Overview of Amenhotep III and His Reign,' and Raymond Johnson, 'Monuments and Monumental Art under Amenhotep III' in 'Amenhotep III: Perspectives on his Reign' 1998, ed: David O’Connor & Eric Cline, University of Michigan Press, ISBN 0-472-10742-9</ref>։ 2014 թ․2014թ․ Եգիպտոսի հնագույն հուշարձանների պահպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ամենհոտեպ III-ի չատիի (բարձրաստիճան պաշտոնյա) գերեզմանի գրության ուսումնասիրությունը ապացուցել է նրա և նրա որդու՝ ավելի քան 8 տարի համատեղ կառավարելը<ref>[http://www.dailynewsegypt.com/2014/02/06/pharaoh-power-sharing-unearthed-egypt/ Pharaoh power-sharing unearthed in Egypt]
Daily News Egypt. February 6, 2014</ref><ref>[http://www.thehistoryblog.com/archives/29044 Proof found of Amenhotep III-Akhenaten co-regency] thehistoryblog.com</ref>։ Անկախ համատեղ կառավարելու հավանականությունից՝ Ամենհոտեպ IV-ը չի պատկերվել հոր հիմնած հուշարձաններում, որի պատճառը դեռ հայտնի չէ<ref name="redford">Donald B. Redford, Akhenaten: The Heretic King. Princeton University Press, 1984</ref>։
 
 
== Կրոնական բարեփոխման նպատակները ==
Էխնաթոնի (Իխ-Նե-Այթի ''«Աթոնին օգտակար»'') կառավարումը համարվում է մասշտաբային կրոնական բարեփոխումների շրջան, որը ցնցեց եգիպտական ավանդական հասարակության հիմքերը, քաղաքականությունն ու մշակույթը։ Էխնաթոնի այս հեղափոխության պատճառը մինչ այժմ պարզ չէ։ Եգիպտական փարավոնների կողմից [[Առաջավոր Ասիա]]յի և [[Նուբիա]]յի գրավման հետևանքով հսկայական ունեցվածքի զավթումը առաջ բերեց ստրկավաճառ արիստոկրատիայի աննախադեպ հարստացում. հատկապես մեծ ունեցվածք և հարստություն ձեռք բերեցին [[Թեբե (Եգիպտոս)|ԹեբեյիԹեբեի]] քրմապետերը։ ԹեբեյիԹեբեի քրմապետերի հզորացումը սերտորեն կապված էր ժառանգական ազնվականության և տեղական կրոնների առկայության հետ, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում արքայական իշխանության համար։ Բացի այդ, Ամենհոտեպի ծագումը, ըստ գահաժառանգման օրենքի, զրկում էր նրան գահին տիրելու ցանկացած հնարավորությունից, որի պատճառը իր մայրն էր՝ թագուհի Թեյան, որ չէր պատկանում թագավորական ընտանիքին և անգամ եգիպտուհի չէր։ Ամենհոտեպի հայրը, անօրեն ճանապարհով ամուսնանալով և շրջանցելով արքայական ընտանիքի հիմնական ժառանգորդներին, զրկեց որդուն գահին բազմելու օրինական իրավունքից։ Հետազոտողների մի մասը առաջ է քաշում նաև այն մոտեցումը, թե միասնական կրոն ստեղծելու բարեփոխումը անհրաժեշտ էր եգիպտական տերության համար, որտեղ ամեն քաղաք սեփական աստծուն էր երկրպագում։ Աստվածների այդ բազմազանությունը խանգարում էր եգիպտական ժողովրդի միավորմանն ու միասնական նպատակին հասնելու ձգտումներին։ Կա նաև Ալեքսեյ Մորոզովի տեսությունը, ըստ որի կրոնական բարեփոխումը կապված է մոտ մ.թ․ա. [[1380]] թ․ Սինտորինի հրաբխի ժայթքման հետ։ Թուխ ամպերը, թունավոր անձրևներն ու ցուրտը կարող էին եգիպտացիների կրոնական պատկերացումներում կտրուկ շրջադարձի պատճառ լինել` նպաստելով արևի աստծո պաշտամունքի ամրապնդմանը:
 
[[Պատկեր:PanehsyTomb-Akhenaten-Nefertiti-Atef.png|250px|մինի|Էխնաթոնի նոր կերպարը։Դիմացից Աթոն աստվածը։]]
 
== Աթոնի պաշտանմունքի ներդրումը ==
Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը` Ամենհոտեպ IV-ը հանդես եկավ քրմապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված [[Ամոն|Ամոն֊Ռաի]] տաճարի քրմապետերի դեմ։ Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին, անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։ Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար հաշտվում էր իրադրության հետ։ Հետագայում, ի հակակշիռ ԹեբեյիԹեբեի աստված Ամոնի, նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող [[Աթոն]]ի պաշտամունքը, որ մարմնավորում էր արեգակի սկավառակը։ Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ՝ Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։ Վերջապես, կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի, մյուս կողմից՝ հին աստվածների հարաբերություններում։ Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ [[աստված]]ություն, անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը՝ Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։ Այդ պատճառով փոփոխության ենթարկվեց Աթոնի պատկերը։ Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեի գլխով ու մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի (ուրեյ) շրջանում՝ դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։
 
[[Պատկեր:GebelSilsilaShrUnf.jpg|250px|մինի|Ախետ֊Աթոն]]
3

edits