«Հայկական բարեգործական ընդհանուր միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
 
2002թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեթրակյանը, որը դեռ երիտասրդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀԲԸՄ-ն Հայաստանում
 
20-րդ դարի սկզբի սովի տարիներին ՀԲԸՄ-ն իր բարեգործական առաջին ծրագրերի շրջանակներում 1907 թ.-ին սննդամթերք և սերմացու ներմուծեց Երևան` որպես օգնություն սովյալ հայերին:
 
ՀԲԸՄ-ն Խորհրդային Հայաստանում
 
1923թ Աս. Մռավյանի և Ար. Երզնկյանի կողմից ստորագրված հոդվածով ՀԲԸՄ դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում հետագա 14 տարիների ընթացքում:
1920-ական թթ. Գյուղատնտեսական մեքենաների, սերմացուի և այլ օժանդակություն Խորհրդային Հայաստանին:
1926 թ. Օգնություն Շիրակի երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքներին:
1937 թ. ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Մատենադարանի հանրային գրադարանի և տպարանի բացում:
1930 թ.-ից Աջակցություն Երևանի Պետական Համալսարանին կարևոր գիտական հրատարկություններում և ապահովում անհրաժեշտ նորագույն սարքավորումներով:
1936թ. Երևանում Հայ մտավորականների տան կառուցում:
1923-36 թթ. Մոտ 17,000 հայ գաղթականների վերադարձ մայր հայրենիք Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից:
1924 թ. ՀԲԸՄ-ի որբանոցների 250 որբերի տեղափոխում Հայաստան:
1929 թ. Մարի Նուբար աչքի կլինիկայի հիմնում
1929 թ. "Դարուհի Հակոբյան Մայրանոց" ծննդատան հիմնում
1925 թ. Նոր Եդովկիա գյուղի հիմնում` գաղթածների վերաբնակեցման համար:
1937 թ. Հանգանակություն 1 մլն ԱՄՆ դոլար և Նուբարաշեն ավանի կառուցում, որտեղ բնակվեցին 1000 գաղթական:
1944 թ. 105,000 ԱՄՆ դոլարի դեղորայք և հագուստեղեն Հայաստանին:
1946 թ. Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից 51,060 հայերի ներգաղթ ՀԲԸՄ-ի կողմից այդ նպատակով հանգանակված 1,073,810 ԱՄՆ դոլարի շնորհիվ:
1944-48 թթ. Ընդհանուր առմամբ ներգաղթին օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է մոտ 2, 300,000 ԱՄՆ դոլար:
1950-88 թթ. ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին եկեղեցու միջոցով:
1983թ. Ալեք Մանուկյան գանձատան բացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
 
1988 թ. երկրաշարժ
 
Երկրաշարժից արդեն 3 օր անց դեղորայքի, հագուստի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների ներմուծում Հայաստան:
Աղետից տուժածների բուժում ԱՄՆ-ում:
Արտերկրի բժիշկ մասնագետների միջոցով տուժածների բուժում տեղում:
10 մլն ԱՄՆ դոլարի հանգանակություն ՀԲԸՄ բարերաների կողմից` որպես օգնություն հայ ժողովրդին:
1989-1992 թթ. - Գյումրիում մթերանոց սառցարանի կառուցում:
1991թ. - Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնի հիմնում Երևանում:
 
ՀԲԸՄ-ն Հայաստանի Երրորդ Հանրապետությունում
 
Կրթություն
Մշակույթ
Եկեղեցի
Առողջապահական-սոցիալական
Ղարաբաղի վերականգնում
 
Դպրոցներ
 
1. Ստեփանակերտի թիվ 7 դպրոց
Ամբողջական վերանորոգում: Բացումը տեղի է ունեցել 2006-ի հունվարի 16-ին: Դպրոցն ունի 808 աշակերտ:
2. Գյումրիի թիվ 7 դպրոց
Ամբողջական վերակառուցում և վերականգնում:
3. Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոց
Վերանորոգում, մշտական հոգածություն, կաթսայատան և խաղահրապարակի կառուցում:
4. Գյումրիի թիվ 3 հաշմանդամ երեխաների դպրոց
Վերանորոգում և շարունակական հոգածություն
5. Իրինդ գյուղի դպրոց
Ամբողջական կահավորում
 
Գյումրիի արվեստների ակադեմիա
 
1997 թ.-ին ՀԲԸՄ-ն վերանորոգեց նախկին քաղկոմի շենքը և կառուցեց Գյումրիի Արվեստների ակադեմիան: Ներառում է Գեղարվեստի ակադեմիայի, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի եւ Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը:
1997-ին ակադեմիան ուներ 9 ուսանող, այժմ` մոտ 150:
2005 թ.-ին ՀԲԸՄ-ն շենքի տանիքում կառուցեց նոր արվեստանոցներ նկարիչ ուսանողների համար, և նրանց տեղափոխեցին ավելի լռակյաց վայր:
Ղարաբաղի Կամերային Նվագախումբ
 
Նավագախումբը հիմնվել է 2004 թ.-ի աշնանը ՀԲԸՄ-ի կողմից:
Ներկայումս ունի 17 երաժիշտ, որոնցից 11-ը Երևանից են, 6-ը` Ղարաբաղից: Բացի համերգներով հանդես գալուց, երաժիշտները երաժշտություն են դասավանդում Շուշիի, Քաշաթաղի և Հադրութի երաժշտական դպրոցներում:
 
Եկեղեցի
 
ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ կառուցվել են
Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին
Երևանի Սուրբ Երրորդություն
Գյումրիի Սուրբ Հակոբ
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի
Նոր Նորքի Սուրբ Սարգիս և բազմաթիվ այլ եկեղեցիներ ՀԲԸՄ-ի ջանքերով վերակառուցվեց Խրիմյան հայրիկ ցուցասրահը, վերակառուցվեց գանձատունը, կառուցվեց Վեհարանի վարչական շենքը, կառուցվեց Բաց խորանը, կառուցվում է Միաբանական շենքը,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարեկան բյուջեի 70 տոկոսը միության հատկացումն է:
Մշակութային
 
Օժանդակություն Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի "Գայան" բալետի, "Անուշ" և "Կարմեն" օպերաների բեմականացմանը
Շարունակական օժանդակություն Երևանի Պետական Համալսարանին
Շարունակական օժանդակություն Գիտությունների Ազգային Ակադեմիային
Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի կառուցում
Մատենադարանի գրապահոցում օդորակավորման և օդափոխության համակարգերի տեղադրում
Օժանդակություն "Օտար, ամայի ճամփեքի վրա", "Մերոնք", "ՀՀ դեսպաններ" և "Վերադարձ դեպի ապագա" հաղորդաշարերին
Գրողների Միության հետ համատեղ ժամանակակից հայ գրողների գործերի անգլերեն թարգմանություն և տպագրություն
Օգնություն հայ թատրոնին` "Խոր Վիրապ" և "Ջին խաղ" ներկայացումների բեմականացմամբ
Սոցիալական
 
Շարունակական օժանդակություն Մեղրիի մանկապարտեզին
Օգնություն Գյումրիի "Հույս" մանկատանը
Վանաձորի մանկատան վերանորոգում
Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայի վերանորոգում
Կովերի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին
Ալյուրի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին
 
ՀԲԸՄ ծրագրերը Ղարաբաղում
 
Ղարաբաղի պատերազմի վետերանների և այրիների համար բնակելի շենքի կառուցում, ուր տեղակայված են 50 ընտանիք և Ստեփանակերտի Շախմատի դպրոցը:
Ստեփանակերտի տարեցների տուն-ինտերնատի վերանորոգում 55 մշտաբնակների եւ 150 խնամյալների համար:
Վերջերս ՀԲԸՄ-ն վերանորոգեց Ստեփանակերտի Ալեք Մանուկյանի անվան փողոցը և այնտեղ տեղադրեց մեծ բարերարի արձանը:
 
Ղարաբաղի վերաբնակեցման ծրագիր
 
Նորաշեն
Բարեշեն
Ջրակն
Նորաշեն
2004 թ.-ին ՀԲԸՄ-ի ուժերով վերածնվեց Ղարաբաղի Նորաշեն գյուղը, և 22 տուն հանձնվեց շահագործման:
Ներկայումս գյուղն արդեն ունի 150 բնակիչ, որոնցից 30-ը դպրոցահասակ երեխաներ են:
2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Նորաշենի ՀԲԸՄ-ի կողմից կառուցված 120 հոգանոց դպրոցի բացումը:
Նորաբաց դպրոցն այժմ արդեն ունի 30 աշակերտ:
Բացի 22 տներից և դպրոցից գյուղն ունի բժշկական կենտրոն` ապահովված անհրաժեշտ դեղորայքով և մշտական հերթապահ բժիշկով:
ՀԲԸՄ-ի կողմից կառուցված մանկապարտեզը ծառայում է ոչ միայն Նորաշենի, այլ նաև հարևան Այգեստան գյուղի բնակիչների երեխաներին:
 
Բարեշեն
Բարեշենը ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երկրորդ գյուղն է:
Շինարարությունը սկսվել է 2005 թ.-ին:
Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 6 տուն:
Գյուղացիներն օգտվելու են հարևան Նորաշեն գյուղի դպրոցից, մանկապարտեզից և բժշկական կենտրոնից:
 
Ջրակն
2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երրորդ գյուղի` Ջրակնի հիմնարկեքի արարողությունը:
Շինարարության առաջին փուլի ընթացքում, որը կավարտվի 2007 թ.-ի երկրորդ կիսամյակում, նախատեսվում է կառուցել 10 տուն: