«Էխնաթոն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
(Փաստերի շտկում, կետադրական-շարադասական փոփոխություններ)
չ
 
== Իրավիճակը Ամենհոտեպի կառավարման սկզբնական շրջանում ==
Ամենհոտեպի համատեղ կառավարման առաջին տարիներին պետության կառավարման ոլորտում մեծ ազդեցություն ուներ իր մայրը՝ խելացի և ակտիվ թագուհի Թեյեն (Թեյա)։ Ամենհոտեպի կառավարման սկզբնական շրջանում [[Միտաննի|Միտանի]]ի և [[Բաբելոն]]ի արքաների հետ բարիդրացիական հարաբերություններ էին։ Միտաննիի արքա Թուշրատտան, խնդրելով նոր փարավոնին ընդլայնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, խորհուրդ տալով հաղթահարել միջազգային հարաբերություններում իր մոր ազդեցությունը, միաժամանակ խնդրեց նաև քաջարի թագուհուն ազդել որդուն՝ հօգուտորդու դրական որոշուման։որոշմանը։ Բաբելոնի արքա Բուրնա-Բուրիաշ II-ը Ամենհոտեպին ուղարկած շնորհավորական նամակում նույնպես հայտնում էր փարավոնին իր՝ երկու երկրների միջև բարեկամությունը ընդլայնելու ցանկությունը։ Խեթական արքա Սուպիլիլիումաս I-ը ևս նամակ է գրում նրան՝ ներկայացնելով իր բողոքն առ այն, որ չի ստացել պատասխան նամակ և պահանջում է Ամենհոտեպից լինել իր հոր նման ընկերասեր՝ կատարելով նախօրոք ձեռք բերված եղբայրական պարտավորությունները։ Սակայն Ամենհոտեպը կառավարման հենց սկզբից դժգոհ էր Սուպիլիլիլումասից և այդ պատճառով չէր պատասխանել նրա առաջին նամակին, որում խեթական արքան ձևականորեն շնորհավորում էր եգիպտական փարավոնին գահին բազմելու առիթով։ Հնարավոր է [[Խեթական Թագավորություն|Խեթական թագավորության]] և Եգիպտոսի միջև առկա էին լուրջ տարաձայնություններ, որի մասին իր նամակում լռում էր Սուպիլիլիումասը։
 
== Կրոնական բարեփոխման նպատակները ==
3

edits