«Պետրոս առաքյալի ուրացումը»–ի խմբագրումների տարբերություն

# Հիսուսի ձերբակալումից հետո նրան բերեցին Կայիափա քահանայապետի պալատ: Պետրոսը հետևեց նրան, բայց մնաց դուրսը՝ բակում՝ նստելով ծառաների հետ (ըստ Մարկոսի և [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկասի]]՝ կրակի մոտ): Այդտեղ նրան մոտեցավ մի աղախին (ըստ Մարկոսի՝ քահանայապետի աղախինը) և ասաց. «Դո՛վ էլ գալիլիացի Հիսուսի հետ էիր»: (Ըստ [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի]] Պետրոսը դեռ դրսում էր և բակ չէր մտնում, և նրան ճանաչեց դռնապան աղջիկը, ում մոտով նրան ցանկանում էր անցկացնել Կայիափային ծանոթ աշակերտը՝ ինչպես ընդունված է համարել՝ պատմողը՝ [[Հովհաննես առաքյալ|Հովհաննես]] առաքյալը): Այստեղ Պետրոսը բոլորի առջև իր Վարդապետին ուրանում է առաջին անգամ: Ըստ Մարկոսի (սակայն ձեռագրի ոչ բոլոր ցանկերում) այդ ժամանակ աքաղաղն առաջին անգամ կանչեց:
# Հետո նրան կրկին ճանաչեց մի աղախին (ըստ Մատթեոսի՝ մեկ ուրիշը, ով նրան տեսել էր այն բանից հետո, երբ նա դուրս էր եկել գավթից, ըստ Մարկոսի՝ նույն աղախինը) կամ ինչ-որ տղամարդ (ըստ Ղուկասի և Հովհաննեսի. համաձայն վերջինիս նրանք միասին կանգնած էին կրակի մոտ): Այստեղ Պետրոսը երկրորդ անգամ ուրացավ:
# Այնուհետև Պետրոսին մոտեցան և ասացին, որ նա հաստատ Հիսուսի հետ է եղել, որովհետև գալիլիացու նման է խոսում (ըստ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի): Հովհաննեսը չի նշում բարբառը, փոխարենը ասում է, որ նրան մոտեցավ և ճանաչեց քահանայապետի ծառաներից մեկը, որը ազգական էր [[Մաղքոս|Մաղքոսին]], ում ականջը կտրել էր Պետրոսը Գեթսեմանիի այգում: Պետրոսն ուրացավ երրորդ անգամ և այդ ժամանակ աքաղաղը կանչեց (ըստ Մարկոսի՝ երկրորդ անգամ):
 
==== Ուրացումների նկարագրությունները ավետարանիչների մոտ ====
1991

edits