«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
[[Պատկեր:The rites and worship of the Jews (1890) (14777994404).jpg|thumb|200px|right|Ուխտի Տապանակ: [[Վերածնունդ|Վերածննդի դարաշրջան]]ի ոճական տարրեր պարունակող [[19-րդ դար|19-րդ դարի]] գեղարվեստական վերակառուցում: [[Քերովբեներ|Քերովբեները]] ներկայացված են [[Հրեշտակ|հրեշտակների]] տեսքով]]
'''Ուխտի Տապանակ''', կամ '''Հայտնության Տապանակ''' (Վկայության) ({{lang-he|אֲרוֹן הַבְּרִית}}, ''արոն ա-բրիթ'', նաև {{lang-he|אֲרוֹן הַעֵדֻת}}, ''արոն ա-էդութ''), համաձայն [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]]՝ [[Հրեաներ|հրեա ժողովրդի]] մեծագույն սրբություն.<ref>[http://slovari.yandex.ru/~книги/Религия/Ковчег%20Завета/ Ковчег Завета // Энциклопедия «Религия»]{{мёртвая ссылка|число=14|месяц=06|год=2016}}</ref> տապանակը, որում պահվում էին [[Տասը պատվիրաններ|Տասը Պատվիրաններ]]ի քարե [[Օրենքի Տախտակներ]]ը ([[Երկրորդ օրենք]] 10:2), ինչպես նաև, համաձայն [[Թուղթ առ Եբրայեցիս|Եբրայեցիներին ուղղված թղթի]], [[Մանանա|երկնային մանանայով]] լի անոթը և [[Ահարոնի գավազան]]ը (Եբր. 9:4): Համաձայն [[Թորա (գիրք)|Թորայի]], Տապանակը համարվել է Իսրայելի ժողովրդի և Աստծո կապի խորհրդանիշը և ծառայել որպես է նրանց միջև Աստծո գոյության վկայություն (Ելք 25:22, Բ Մնաց. 6:41):
 
Ուխտի Տապանակը Աստվածաշնչում կրում է նաև այլ անվանումներ. Բարձրյալի Տապանակ<ref>Աստվածաշունչ Հեսու 3:13</ref>, Իսրայելի Աստծո Տապանակ<ref>Աստվածաշունչ, Ա Թագ. 5:10</ref>, Աստծո Օրենքի Տապանակ<ref>Աստվածաշունչ, Դատ. 20:27</ref>, Զորության Տապանակ<ref>Աստվածաշունչ, Սաղմ. 132:8</ref>, և միայն մեկ անգամ է Ուխտի Տապանակն անվանվում ''արոն ա-քոդեշ'' ({{lang-he|אֲרוֹן הַקֹּדֶשׁ}}, Սրբության Տապանակ:<ref>Աստվածաշունչ, Բ Մնաց. 35:3</ref>) Սակայն հաճախ այն անվանում են ուղղակի ''ա-արոն''՝ Տապանակ.
 
[[Եկեղեցական սլավոնական լեզու|Եկեղեցական սլավոնական լեզվով]] գրված [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] Ուխտի Տապանակի նշանակման համար կիրառվում է հունարեն «կիվոտ» բառը ({{lang-el|κῑβωτός τῆς διαθήκης}}, «ուխտի տապանակ», от {{lang-el2|κῑβωτός}}, «սնդուկ»), այսպիսով, ինչպես և բնօրինակ տեքստում՝ առանձնացնելով այն [[Նոյյան տապան]]ից (ինչպես նաև այն տապանակ-զամբյուղից, որտեղ տեղադրվել էր մանուկ [[Մովսես մարգարե|Մովսեսը]]):
 
Համաձայն Աստվածաշնչի՝ հրեաների [[Հին Եգիպտոս|Եգիպտոսից]] դուրս գալու ժամանակ Տապանակը տեղադրվել է [[Խորան|Խորանի]] [[Սուրբ Սրբոց (Երուսաղեմ)|Սրբություն Սրբոցում]], իսկ հետագայում՝ [[Երուսաղեմի տաճար]]ի Սրբություն Սրբոցում:
 
== Նկարագրություն==
 
=== Տապանակ===
[[Ելք|Ելից գրքում]] նկարագրված են [[Աստված|Տիրոջ]] մանրամասն հրահանգները [[Մովսես մարգարե|Մովսեսին]]՝ Տապանակի շինանյութերի և կառուցվածքի մասին.
{{Քաղվածք|Վկայության տապանակ կպատրաստես կարծր փայտից: Երկուսուկես կանգուն թող լինի դրա երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը, մեկուկես կանգուն՝ դրա բարձրությունը: Այն կպատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կոսկեզօծես այն: Դրա վրա շուրջանակի կդնես ոսկե պսակ<ref>Здесь и далее перевод по изданию «Мосад ѓарав Кук»</ref>:|Ելք 25:10-11}}
Դատելով այս ամենից՝ Տապանակը պատրաստված է եղել [[Ակացիա|ակացիայի]] փայտից (''շիթթիմ'' ծառը, {{lang-he|שיטים}}), որը ավելի տարածված է եղել [[Կարմիր ծով]]ի անապատային շրջակայքում: Այն ունեցել է 2,5 [[Կանգուն|կանգուն]] երկարություն և 1,5 կանգուն լայնություն ու բարձրություն: («Կանգունի» երկարությունը բավականին սուբյեկտիվ չափման միավոր է, որը տատանվում է 40-51 սմ-ի սահմաններում: Տապանակի ենթադրյալ չափսերը եղել են. բարձրությունը և լայնությունը մոտ. 67 ±7 սմ և երկարությունը մոտ. 112 ±12 սմ):
 
Համաձայն [[Թալմուդ|Թալմուդի]] մի տարբերակի՝<ref>Вавилонский Талмуд, Йома 72б; Иерусалимский Талмуд, Шкалим VI, 49d</ref> Տապանակը կազմված է եղել երեք արկղերից (տապանակներից): Ներքին՝ ոսկուց պատրաստվածը տեղադրվել է մեկ այլ՝ ավելի մեծ չափերով փայտե արկղի մեջ: Երկրորդ արկղը գտնվել է ամենամեծ՝ արտաքին ոսկյա արկղի մեջ, որն իր մեջ տեղավորում էր փայտե արկղը՝ ներառյալ իր փայտե ծայրը: Այդկերպ՝ Տապանակը ոսկեպատ է եղել ներսից և դրսից՝ ինչպես հրամայել էր Բարձրյալը:
 
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ <ref>Иерусалимский Талмуд, Шкалим VI, 49c</ref>, եղել է միայն մեկ փայտե տապանակ, որը պատված է եղել ոսկու հաստ շերտով ներսից և դրսից:
 
Արտաքին ոսկե արկի վերին եզրը եզերված է եղել դեկորատիվ շրջանակով, որը Տապանակը պսակաձև շրջապատում էր: Որոշ գիտնականների կարծիքով Տապանակը ունեցել է նաև չորս ոտնակ<ref>По их мнению, слова «четыре его стороны» следует понимать как «четыре его ножки»</ref>: Նրանցից ոմանք դրանք ներկայացնում են հենարանների տեսքով <ref>по мнению Кейля</ref>, ուրիշները՝ կրծքավանդակի տակ եղող ոտքերի <ref>по мнению Риггенбаха</ref>, իսկ երրորդները՝ կենդանու թաթերի<ref>по мнению Неймана</ref>:
 
=== Տապանակի լծակները ===
{{Քաղվածք|Դրա համար չորս ոսկե օղակներ կձուլես և կդնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից: Կարծր փայտից լծակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով: Լծակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը: Լծակները վկայության տապանակի օղակների մեջ թող մնան՝ լինեն դրան ամրացված: Տապանակի մեջ կդնես այն պատվիրանները, որ ես պիտի տամ քեզ:|Ելք 25:12-16}}
Երկու լծակները (''բադիմ'') ակացիայի փայտից էին, 7 կամ 10 կանգուն երկարությամբ, պատված ոսկով, նախատեսված էին տեղափոխությունների ժամանակ Տապանակի տեղաշարժման համար և ամրացված էին նրա երկու կողային պատերին: Դրանք դուրս էին գալիս երկու կողմերից և յուրաքանչյուրը անցկացված էր երկու ոսկե օղակների միջով՝ տեղադրված ամեն կողմում՝ Տապանակի կողերի վերին երրորդականում: Այդ լծակները մշտապես մնում էին օղակների մեջ. դրանք թույլատրվում էր հանել միայն այն տեղափոխելուց առաջ ծածկելու համար, և միանգամից էլ նույն տեղն էին դնում <ref>Աստվածաշունչ, Թվեր 4:6</ref>:
 
=== Կափարիչը (''կափորեթ'') և [[Քերովբեներ|քերովբեները]] (''քերուվիմ'') ===
{{Քաղվածք|Քավության խնկամանի կափարիչը կպատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկես կանգուն թող լինի դրա երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը: Կոփածո երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես և դրանք կդնես կափարիչի երկու ծայրերին: Քերովբեներից մեկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին: Երկու քերովբեներ կդնես նրա երկու ծայրերին. թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն կափարւչի վրա: Նրանց գլուխները թող լինեն միմյանց հանդիման, որպեսզի քերովբեների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից: Տապանակի մեջ կդնես այն պատվիրանները, որ ես պիտի տամ քեզ:|Ելք 25:17-21}}
Վերևից Տապանակը ծածկված էր մեծ, մաուր ոսկուց պատրաստված կափարիչով (''կափորեթ'', {{lang-he|כפורת}}): Նրա հաստությունը նշված չէ, սակայն, համաձայն մի ավանդական տեսակետի, այն կազմել է մի ''թեֆահ'' (չորս մատնաչափ) <ref>Талмуд, Сукка 5а</ref>, չնայած Լունդիոսը և Բերեն հաստությունը հաշվում են մոտավորապես կես պատնաչափ<ref> По их расчётам, на изготовление крышки такой толщины потребовалось бы гораздо больше золота, чем всё золото, выделенное для всех сосудов Скинии (Библия, Исх 38:24).</ref>.
 
Կափարիչի վրա, հավանաբար նրա կարճ կողերի կողմով, տեղադրված էին երկու [[քերովբեներ]]՝ ձուլված ոսկուց, դեմքով ուղղված մեկմեկու, տարածված՝ ասես Տապանակը ծածկող, թևերով<ref>В знаменитом видении [[Иезекиил]]я (Иехезкеля) (Библия, Иез 1:5}} и далее; Библия Иез10:1 и далее) они изображены существами с четырьмя лицами — человека, льва, быка и орла. Тем не менее, не следует из этого заключать о внешнем виде херувимов Ковчега. Так, Иосиф Флавий категорически отказывается объяснить, как древние евреи изображали херувимов в Храме. По его словам, «''они имели такой вид, какого никто никогда не видел; никто не мог объяснить, что они изображали''» (Иудейские древности, VIII, 6 § 5; VIII, 3, 3).</ref>: [[Օնկելոս|Օնկելոսի]] կարծիքով, «''քերովբեների գլուխները թեքված են եղել հետ, ինչպես իրենց ուսուցչին թողնող աշակերտների գլուխները''»<ref>Талмуд, Баба Батра 99а</ref>, այս պնդումով նա ցանկանում էր բացատրել Աստվածաշնչի այն դժվարհասկանալի հատվածը, որտեղ ասվում է, որ քերովբեների դեմքերը ուղղված են եղել Ուխտի Տապանակի կափարիչի կողմը, բայց, հայացքներով թեքված են եղել մեկը մյուսին <ref>Աստվածաշունչ, Ելք 25:20</ref> Օնկելոսի բացատրությունը հանդիպում է նաև իր [[Թարգում|Թարգումում]] ([[Թորա (գիրք)|Թորայի]]՝ [[արամեերեն]] թարգմանություն), մինչդեռ երուսաղեմյան Թարգումը ենթադրում է, որ երկու հանդիպակաց քերովբեների դեմքերը ուղղված են եղել ներքև՝ դեպի կափարիչը <ref>Friedmann, Onkelos und Akylas, 98—99</ref>:
 
[[Ծննդոց|Ծննդոց գրքից]] հայտնի է, որ քերովբեները նշանակված էին պահպանելու [[Եդեմ|Եդեմի այգու]] մուտքը <ref>Աստվածաշունչ, Ծննդ. 3:24</ref>: Միևնույն ժամանակ, ''կափորթը'' նկարագրված է եղել [[Եզեկիել]] մարգարեի կողմից<ref>а также в Библия,1Пар 28:18</ref>, Աստվածային կառքի տեսքով<ref>Աստվածաշունչ, Եզեկիել 1:5 և Աստվածաշունչ, Եզեկ. 10:1</ref>: Այդ կառքի տակ Եզեկիելը տեսել է Աստվածային գահի նմանությունը և քերովբեներին: Ընդունված է, որ գտնվելով Ուխտի Տապանակի վրա՝ քերովբեները միաժամանակ խորհրդանշել են Աստծո անտեսանելի գահը և ծառայել են որպես Տապանակի պաշտպանություն: [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացու]] և Միդրաշ Թադշեի կարծիքով<ref>Мидраш Тадше, изд. Эпштейна, стр. 15</ref>, երկու քերովբեները համապատասխանում են Աստծո երկու բնություններին և Նրա երկու [[Աստծո անուններն Աստվածաշնչում|Անուններին]]. որպես ողորմածություն ([[տետրագրամմատոն]]) և որպես արդարություն ([[Էլոքիմ]])<ref>см., например, Сифре, к Втор. 3:24</ref>: [[Մայմոնիդ]]ը ենթադրում է, որ քերովբեները տեղադրվել են Տաճարի սրբարանում, որպեսզի ժողովրդին ներշնչեն հավատք առ հրեշտակները, և դրանք եղել են երկուսը, որպեսզի ժողովուրդը նրանց չհամարեր հենց Աստծո պատկերը<ref>Маймонид, Путеводитель растерянных IIΙ, 45</ref>:
 
== Տապանակի կրոնական նշանակությունը ==
 
Ուխտի Տապանակը ծառայում էր որպես վառ վկայություն Բարձրյալի և Իսրայելի որդիների միջև եղած Ուխտի և Բարձրյալի՝ հրեա ժողովրդի մեջ ներկայության մասին: Ուխտի Տապանակը ժողովրդի մոտ առաջացնում էր երկրպագություն, հավատ և հույս, հատկապես այն ժամանակներում, երբ նրանց սպառնում էր պատերազմը:
 
Աստված [[Մովսես մարգարե|Մովսեսին]] հաղորդում է, որ Տապանակի վրայի երկու քերովբեների միջից նա պետք է հայտնվի Մովսեսին, և, նրա միջոցով, Իսրայելի ժողովրդին փոխանցի պատվիրանները (այստեղից էլ մասունքի երկրորդ անվանումը՝ Հայտնության Տապանակ):
{{Քաղվածք|Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և վկայության տապանակի կափարւչի վրա գտնվող երկու քերովբեների րանքից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների վերաբերյալ:|Ելք 25:22}}
Տապանակի ներսում գտնվել են բացառապես Օրենքի Տախտակները<ref>Втор. 10:2; I Цар. 8:9; Вавилонский Талмуд Менахот 99а</ref>՝ առաջինը՝ կոտրված, իսկ երկրորդը՝ ամբողջական<ref>Существует, однако, мнение рабби Иегуды бен Лакиша, что разбитые Скрижали хранились в отдельном ковчеге, который евреи и брали на войну (Иерусалимский Талмуд, Шкалим V, 42d; Брахот 8б; Баба Батра 14б)</ref>: Նաև համարվում է<ref>Рабби Йоханан от имени рабби Шимона бар Йохая]] (Талмуд, Баба Батра), Мидраш Бамидбар Раба IV, 21</ref>, որ Տապանակում են պահվել նաև Աստծո չարտասանվող Անունը՝ Նրա մյուս [[Մակդիր|մակդիրներով]]:
 
Տապանակի մոտ պահվել է Թորայի ձեռագիրը՝ գրված անձամբ Մովսեսի կողմից<ref>Աստվածաշունչ, Բ Օրենք 31: 24-25</ref>. Ինչպես նաև Սրբություն սրբոցում են պահվել մանանայով լի անոթը և Ահարոնի ծաղկած գավազանը, օծման յուղը<ref>Աստվածաշունչ, Ելք 16:32, Ելք 25:22, Թվեր 17:25</ref>, իսկ հետագայում նաև փղշտացիների ոսկե ընծաները<ref>Иерусалимский Талмуд, Шкалим VI, 8</ref>:
 
Սրբություն սրբոց իրավունք ուներ մտնել միայն քահանայապետը, և միայն տարին մեկ անգամ, Քավության Օրը: Այդ վայրը կոչվում էր ''Շեխինա''՝ Աստծո ներկայություն: Ոչ ոք առանց կյանքին վնասելու չէր կարող նայել Տապանակին կամ դիպչել նրան<ref>Աստվածաշունչ, Թվեր 4:15, Բ Թագ. 6:6-9</ref>: Տապանակն անհանգստացրել են միայն այն ժամանակ, երբ Իսրայելի որդիները իրենց տեղերից ելել են ճամփորդելու համար: Հոգևորականները զգուշորեն ձողերից հանում էին վարագույրը՝ ''պախորեթ'', որով պատված էր Տապանակը: Նրա վերևից դնում էին կաշվե երկրորդ ծածկոցը, իսկ նրանց վրա՝ երրորդ ծածկոցը՝ կապույտ կտորից:
 
Ուխտի Տապանակը տեղաշարժվում էր Աղոթարանի հետ միասին և Սրբություն սրբոցին տեղադրվում հենակների վրա: Այն ուսամբարձ տեղափոխվում էր Կահաթի ընտանիքի ղևտացիների կողմից<ref>Աստվածաշունչ, Թվեր 4:15, Բ Օրենք 31:9</ref>: Պանդխտության ժամանակ Տապանակը տեղափոխվել է իսրայելցիների առջևից, իսկ նրա վրա կախված է եղել ամպ<ref>Աստվածաշունչ, Թվեր 10:33-34, 14:14</ref>:
 
== Տապանակի գերբնական հատկությունները ==
* Թալմուդում ասվում է, որ<ref>Талмуд Мегила 10б</ref>. «Տապանակի վայրը չունի չափումներ»: Այլ խոսքով, Տապանակը Սրբություն սրբոցում ֆիզիկական տեղ չի զբաղեցերլ: Դա ենթադրվում է քերովբեների աստվածաշնչյան նկարագրույունից, որը Տաճարում կատարել է [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոն]] թագավորը <ref>Աստվածաշունչ, Գ Թագ. 6</ref>. նրանցից ամենքի թևը 10 կանգուն էր, այն ժամանակ, երբ Սրբություն սրբոցի սենյակի ողջ լայնությունը կազմում էր 20 կանգուն. այսինքն Տապանակի համար, փաստորեն, տեղ չէր մնում<ref>Следует, однако, отметить, что Талмуд (Баба Батра 99а) подвергает подобное доказательство сомнению и приводит множество способов объяснить Писание без необходимости в чуде. Тем не менее, само это утверждение Талмуд не опровергает, поскольку оно, видимо, передавалось в качестве предания.</ref>.
* Ըստ ավանդության, երբ Տապանակը Կարիաթարիմից տեղափոխել են նոր կառքի վրա, ճանապարհին եզները այն տեղաշարժել էին: Եվ Օզան ձեռքը մեկնեց, որպեսզի բռնի տապանակը: Սակայն Տերը զայրացավ նրա վրա և հարվածեց նրան, որովհետև Օզան համարձակվել էր ձեռքը մեկնել տապանակին: Եվ նա մահացավ տեղնուտեղը<ref>Աստվածաշունչ, Ա Մնաց. 13:9-10</ref>:
* Տապանակի մեկ այլ գերբնական հատկություն, ըստ ավանդության, կայանում էր նրանում, որ այն «ինքն իրեն տանում էր նրանց, ովքեր տանում էին իրեն»: Այլ խոսքով, չնայած նրան, որ Տապանակը պետք է լիներ շատ ծանր, այն ոչ միայն չէր ծանրաբեռնում իրեն տանողներին, այլ նաև նրանց առաջ էր տանում<ref>Талмуд Сота 35а</ref>:
* Թալմուդում ասվում է, որ Տապանակի ճանապարհի հետևից բլուրները հավասարվում էին գետնին<ref>Талмуд Берахот 54б</ref>:
* Ինչպես հաղորդում է Աստվածաշունչը, երբ [[Փղշտացիներ|փղշտացիները]] Տապանակը տեղադրեցին երինջներով լծված սայլի վրա, նրանք ուղիղ ճանապարհ բռնեցին դեպի Բեթսամիուս (այժմյան [[Բեյթ Շեմեշ]] քաղաքի շրջան)<ref>Աստվածաշունչ, Ա Թագ. 6:8-12</ref>:
* Եգիպտոսից դուրս գալու ողջ ճանապարհին Տապանակի վրայից ամպ է կախված եղել: