«Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Սենտ Բյովը մի շարք փորձեր է կատարել համբավի հասնելու որպես վիպասան, սակայն՝ ապարդյուն: Հրատարակել է նաև բանաստեղծական մի քանի ժողովածու և դարձյալ առանց լուրջ հաջողության: Չհուսահատվելով՝ իր ուժերը փորձել է գրաքննադատության և գրականագիտության ասպարեզում: 1848 թ. եվրոպական հեղափոխությունների ժամանակաշրջանում բելգիական [[Լիեժ]] քաղաքում հանդես է եկել «''Շատոբրիանն ու նրա շրջանակը''» թեմայով դասախոսությունների շարքով: Հաջորդ տարի վերադարձել է Փարիզ, ''Le Constitutionnel'' թերթում գրականագիտական ու քննադատական հոդվածների շարքեր լույս ընծայել ''Causeries du lundi'' («''Երկուշաբթի օրվա զրույցներ''») խորագրի ներքո<ref>Anne Martin Fugier, [http://www.ehess.fr/centres/grihl/Textes/CCRH_28-29/11.pdf « Le Salon selon Sainte-Beuve »], ''Cahiers du Centre de recherche historique'', 28, avril 2002</ref>: Երբ [[Լուի Նապոլեոն]]ը դարձել է կայսր, Սենտ Բյովին դարձրել է լատինական պոեզիայի պրոֆեսոր ''Collège de France''-ում, սակայն միապետականության դեմ տրամադրված ուսանողները սուլել են նրան ու հարկադրել, որ հրաժարվի<ref>[[Maurice Allem]], ''La vie quotidienne sous le second Empire'', Hachette, 1948, 287 pages, et Hubert Juin, ''Victor Hugo'', Flammarion, 1984, 24 pages, {{ISBN|2080647121}}.</ref>: Սենտ Բյովը շարունակել է աշխատակցել թերթերին, մասնավորապես՝ '' Revue contemporaine ''-ին: Նրա հրատարակած ուսումնասիրություններից ամենանշանակալիցը '' Port-Royal ''-ն է ([[1837]] - [[1859]]), որը համարվում է նրա գլուխգործոցը: Հեղինակն այդտեղ ներկայացնում է [[յանսենիզմ|յանսենիզմի]] օրրան համարվող, մերձփարիզյան ''Port-Royal -des-Champs'' աբբայության պատմությունը՝ սկզբից մինչև վերացումը: Սենտ Բյովի այդ աշխատությունը կարևոր դեր է խաղացել [[կրոն]]ի ու [[դավանանք]]ի պատմությունը նորովի ներկայացնելու, պատմության փիլիսոփայության և գեղագիտության պատմության բազում խնդրահարույց հարցեր նոր մոտեցումներով մատուցելու գործում<ref>Molino, Jean, ''Port-Royal et la méthode de Sainte-Beuve'', in ''Pour ou contre Sainte-Beuve : le Port-Royal'', Actes du colloque de Lausanne, septembre 1992.</ref>:
 
Ի տարբերություն Վիկտոր Հյուգոյի՝ նա համաձայնել է 1852 թ. համագործակցել Ֆրանսիական երկրորդ կայսրության հետ: [[1865 թվական]]ից մինչև իր մահը՝ [[1869 թվական]]ը եղել է սենատի անդամ: Այստեղ նա բարձրացրել է մտքի և խոսքի ազատության հետ կապված հարցեր<ref>[http://www.senat.fr/evenement/archives/D28/sbeuve1.html Charles-Augustin Saint-Beuve] sur le site du Sénat.</ref>:
 
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Սենտ Բյովն իր գրաքննադատական աշխատություններում շատ դեպքերում առաջնորդվել է անձնական շահագրգռություններով, գովերգել այնպիսի գրողների ու բանաստեղծների, որոնք այսօր մոռացության են մատնված, և, ընդհակառակը, սուր քննադատության ենթարկել հետագայում դասականի համբավ ձեռք բերած Շառլ Բոդլերին, Ստենդալին, Բալզակին...