«Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 6.
Հայտնի է նրա «Գրական-քննադատական դիմանկարները» (1836-1839), որտեղ ներկայացրել է բազմաթիվ բանաստեղծների, արվեստագետների, ձգտել է հարություն տալ նրանց ապրած ժամանակաշրջանին, վերականգնել նրանց անձնական գծերը, բնավորությունը, հակումները և այլն։<ref>{{cite book|author=Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն|title=Գրականության տեսություն|publisher=Սարգիս Խաչենց|location=Երևան|year=2008|page=էջ 470-471}}</ref>
 
Սենտ Բյովի քննադատական մեթոդը հիմնված էր իր այն հիմնադրույթի վրա, որ գրողի ստեղծագործությունը նրա կյանքի արտացոլանքն է միշտ, ուրեմն և կարող է մեկնաբանվել նրա կենսագրության միջոցով; Ըստ Սենտ Բյովի՝ գրաքննադատը, գրականագետր որևէ գրական ստեղծագործություն վերլուծելիս իրենց առջև պետք է խնդիր դնեն՝ որոնել ու գտնել գրողի նպատակադրումը (intentionalism) և նրա անձնական հատկանիշները (կենսագրությունը): Քննադատական այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել ու մերժվել բազմաթիվ հեղինակությունների կողմից: Առաջիններից մեկը ֆրանսիացի անվանի գրող [[Մարսել Պրուստ]]ն էր, որ իր ''Contre Sainte-Beuve'' («Ընդդեմ Սենտ Բյովի») էսսեում ընդվզել է այդ մեթոդի դեմ (հետագայում գրողը այդ թեմային անդրադարձել է նաև իր գլուխգործոցը համարվող «''Ի խույզ կորուսյալ ժամանակի''» վեպում):
 
== Կենսագրություն ==
Շառլ Օգյուստենը ծնվել է 1804 թվականին, [[Փարիզ]]ի մերձակայքում՝ [[Բուլոն]]ում: Վաղ հասակում զրկվել է հորից և մնացել միայն մոր խնամքին: Բուլոնում դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Փարիզում՝ ''Collège Charlemagne''-ում, որտեղ բժշկագիտություն է ուսումնասիրել: Սովորելուն զուգընթաց՝ Շառլը, դեռ ընդամենը քսանամյա պատանի, աշխատակցել է ''Globe'' թերթին: [[1827 թվական]]ին այդ թերթում գրախոսություն է հրատարակել [[Վիկտոր Հյուգո]]յի նոր լույս ընծայած ''Odes et Ballades'' ժողովածուի մասին, և նրանք մտերմացել են: Հյուգոյի միջոցով Սենտ Բյովը սերտ հարաբերություններ է հաստատել ռոմանտիկ բանաստեղծ [[Շառլ Նոդիե]]ի նախաձեռնած «''Cénacle''» գրական խմբակի անդամների հետ, հաճախել «Արսենալ»-ի գրադարանում նրանց պարբերական հավաքույթներին, որոնք նվիրված էին իր դարն ապրած [[Կլասիցիզմ|կլասիցիզմի]] ջախջախման և զարթոնք ապրող [[Ռոմանտիզմ|ռոմանտիզմի]] տեսական ու գործնական հիմքերի ստեղծման բազմազան ու բազմաբնույթ հարցերին: Փորձել է սիրային կապի մեջ մտնել Հյուգոյի կնոջ՝ Ադել Ֆուշեի հետ<ref>Sainte-Beuve est mis en scène dans une comédie de [[Michel Lengliney]], ''État Critique'', montée à Paris en [[2005 en littérature|2005]]. La pièce met l'accent sur ses rapports avec Madame Hugo. Voir [http://www.udp.be/telechargements/revues/Revue5.pdf Présentation d'État critique], ''Trait d'union'', {{numéro|382}}, octobre-décembre 2006, {{p.|1-4}}.</ref>., ինչի պատճառով ընկերների հարաբերությունները, մեղմ ասած՝ սառնացել են: Ճակատագրի հեգնանքով, երբ Սենտ Բյովն ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1845 թ.), ընդունելության առթիվ նրա ճառը նվիրված է եղել Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությանը:
 
Սենտ Բյովը մի շարք փորձեր է կատարել համբավի հասնելու որպես վիպասան, սակայն՝ ապարդյուն: Հրատարակել է նաև բանաստեղծական մի քանի ժողովածու և դարձյալ առանց լուրջ հաջողության: Չհուսահատվելով՝ իր ուժերը փորձել է գրաքննադատության և գրականագիտության ասպարեզում: 1848 թ. եվրոպական հեղափոխությունների ժամանակաշրջանում բելգիական [[Լիեժ]] քաղաքում հանդես է եկել «''Շատոբրիանն ու նրա շրջանակը''» թեմայով դասախոսությունների շարքով: Հաջորդ տարի վերադարձել է Փարիզ, ''Le Constitutionnel'' թերթում գրականագիտական ու քննադատական հոդվածների շարքեր լույս ընծայել ''Causeries du lundi'' («''Երկուշաբթի օրվա զրույցներ''») խորագրի ներքո<ref>Anne Martin Fugier, [http://www.ehess.fr/centres/grihl/Textes/CCRH_28-29/11.pdf « Le Salon {{s-|XVII|e}} selon Sainte-Beuve »], ''Cahiers du Centre de recherche historique'', {{numéro|28}}-28, avril 2002, {{p.|141-142}}.</ref>: Երբ [[Լուի Նապոլեոն]]ը դարձել է կայսր, Սենտ Բյովին դարձրել է լատինական պոեզիայի պրոֆեսոր ''Collège de France''-ում, սակայն միապետականության դեմ տրամադրված ուսանողները սուլել են նրան ու հարկադրել, որ հրաժարվի<ref>[[Maurice Allem]], ''La vie quotidienne sous le second Empire'', Hachette, 1948, 287 pages, {{p.|237}}, et Hubert Juin, ''Victor Hugo'', Flammarion, 1984, 24 pages, {{p.}}355 {{ISBN|2080647121}}.</ref>: Սենտ Բյովը շարունակել է աշխատակցել թերթերին, մասնավորապես՝ '' Revue contemporaine ''-ին: Նրա հրատարակած ուսումնասիրություններից ամենանշանակալիցը '' Port-Royal ''-ն է ([[1837]] - [[1859]]), որը համարվում է նրա գլուխգործոցը: Հեղինակն այդտեղ ներկայացնում է [[յանսենիզմ|յանսենիզմի]] օրրան համարվող, մերձփարիզյան ''Port-Royal -des-Champs'' աբբայության պատմությունը՝ սկզբից մինչև վերացումը: Սենտ Բյովի այդ աշխատությունը կարևոր դեր է խաղացել [[կրոն]]ի ու [[դավանանք]]ի պատմությունը նորովի ներկայացնելու, պատմության փիլիսոփայության և գեղագիտության պատմության բազում խնդրահարույց հարցեր նոր մոտեցումներով մատուցելու գործում<ref>Molino, Jean, ''Port-Royal et la méthode de Sainte-Beuve'', in ''Pour ou contre Sainte-Beuve : le Port-Royal'', Actes du colloque de Lausanne, septembre 1992.</ref>:
 
Ի տարբերություն Վիկտոր Հյուգոյի՝ նա համաձայնել է 1852 թ. համագործակցել Ֆրանսիական երկրորդ կայսրության հետ: [1865 թվական]]ից մինչև իր մահը՝ [[1869 թվական]]ը եղել է սենատի անդամ: Այստեղ նա բարձրացրել է մտքի և խոսքի ազատության հետ կապված հարցեր<ref>[http://www.senat.fr/evenement/archives/D28/sbeuve1.html Charles-Augustin Saint-Beuve] sur le site du Sénat.</ref>:
 
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Սենտ Բյովն իր գրաքննադատական աշխատություններում շատ դեպքերում առաջնորդվել է անձնական շահագրգռություններով, գովերգել այնպիսի գրողների ու բանաստեղծների, որոնք այսօր մոռացության են մատնված, և, ընդհակառակը, սուր քննադատության ենթարկել հետագայում դասականի համբավ ձեռք բերած Շառլ Բոդլերին, Ստենդալին, Բալզակին...
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}