«Քրիստոսի Փշե պսակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
Սկզբում փշե պսակը գտնվել է [[Երուսաղեմ|Երուսաղեմում]], բայց 1060 թվականին այն տարվել է [[Կոստանդնուպոլիս]]<ref name="БРЭ">{{БРЭ|статья=Терновый венец|id=4189582}}</ref>։  Եփեսոսի եկեղեցական թեմի առաջնորդ աստվածաբան, եկեղեցական և պետական գործիչ [[Նիկոլայ Մեսարիտ]]ը (1163/4 -1216) նշել է, որ 1201 թվականին Կոստանդնուպոլսի Աստվածամոր տաճարի փարոսի մոտ ամենօրյա պատարագի ժամանակ կայսեր և նրա ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ՝ տարվա առաջին օրը, մայիսի 1-ը, [[Ավագ հինգշաբթի|Ավագ հինգշաբթին]], [[Ավագ շաբաթ|Ավագ շաբաթը]], պահպանվել են հետևյալ մասունքների գործածությունը․ Քրիստոսի փշե պսակը, Քրիստոսի թիկնոցը, Քրիստոսի գավազանը, նրա խարազանման մտրակը, Տիրոջ խաչի մեխերը, Լոնգինի գեղարդը, Քրիստոսի ոտնամանի մասնիկները (որը հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր [[Հովհաննես Չմշկիկ|Հովհաննես Ա Չմշկիկը]] բերել է Պաղեստինից՝ 975 թվականին)<ref>ПЭ|149715|Большой дворец в Константинополе|5|671—677|Попов И. Н.</ref>։
[[Պատկեր:Veue de la S.te Chapelle de Paris après l'incendie.png|մինի|աջից|Սենտ Շապել՝ Փարիզում։ Էթենա Մարտելանժայի նկարը, 1630։]]
[[Չորրորդ խաչակրաց արշավանք]]ի ժամանակ՝ 1204 թվականին [[Կոստանդնուպոլիս]]ը թալանվել է։ Այնտեղ գտնվող մասունքները տարել են [[խաչակիրներ]]ը, դրանց թվում էր նաև Փշե պսակը։ 1239 թվականին [[Լուի IX Սուրբ|Սուրբ Լյուդովիկը]] ձեռք է բերել Պսակը, որոշ տվյալներով, այդ ժամանակների համար խոշոր գումարով՝ 135 հազար լիվրով՝ լատինացի կայսր Բալդուին II դը Կուրտենեից։ Ավելի կոնկրետ Բալդուին II-ը Փշե պսակը գրավ էր դրել վենետիկցիների մոտ, որոնց մոտից էլ այն գնել է ԼյուդովիկոսըԼյուդովիկոս Սրբազանը։ 1239 թվականին Սանսի երթի ժամանակ Լյուդովիկոս Սրբազանը իր եղբոր՝ Ռոբերտ դը Արտուայի հետ, ոտաբոբիկ, հասարակ վերնաշապիկներով տարել են Փշե պսակով մասունքների տապանակը<ref>[https://books.google.ru/books?id=mAgDwx4pS0QC&pg=PA205#v=onepage&q&f=false ''Jim Bradbury.'' The Capetians: Kings of France 987–1328. — Bloomsbury Publishing, 2007. — P. 205]</ref>։ Այնուհետև Փշե պսակը տեղափոխվել է [[Փարիզ]], որտեղ ավելի ուշ տարել են նաև Տիրոջ խաչի մասնիկները, Լոնգինի գեղարդը և [[Հին Կտակարան|Հին]] ու [[Նոր Կտակարան|Նոր]] կտակարանների վկայությամբ այլ ապացույց առարկաներ։ Սուրբ մասնիկների պահպանման համար Լյուդովիկոս Սրբազանը հրամայել է Փարիզում կառուցել հատուկ եկեղեցի՝ [[Սենտ Շապել]] (թագավորական պալատի մատուռը, հիմնադրվել է 1242 թվականին) և նույն՝ 1239 թվականին ժամանակավոր Փարիզի Աստվածամոր տաճարում է պահել Փշե պսակը <ref>{{книга|автор=Jannic Durand |заглавие=Le trésor de la Sainte-Chapelle|издательство=Éd. de la Réunion des Musées Nationaux|год=2001|page=45|isbn=}}</ref>։ 1246 թվականին Փշե պսակը տեղափոխվել է Սենտ Շապելի մատուռ<ref>[http://hrono.ru/religia/spravka/ternovvenec.php Терновый венец Спасителя] // Византийский словарь: в 2 т. // Сост., общ. ред. К. А. Филатова</ref>։
 
== Փշեր այլ վայրերում ==