«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
 
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան|Մ. Պեշիկթաշլյանից]] և [[Պետրոս Դուրյան]]ից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ հասարակական ու քաղաքական ծանր պայմաններում Միսաք Մեծարենցը Հակոբ Սիրունու խոսքերով՝ <<դարձավ գավառի այն քնքուշ ծաղիկը, որ թաղարին մեջ աճող գրականության հողին ավիշը բերավ, գավառի վայրենի շունչին արվեստի գեղեցկությունը հագցուց, ձևն ու հոգեկան խռովքը ձուլեց>>:Մեծարենցը ստեղծեց հումանիստ, կյանքի ու բնության սիրով ապրող անհատի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված ժողովրդավարական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին»: Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է և՛ արևմտահայ, և՛ արևելահայ պոեզիայի վրա՝ հատկապես բնության պատկերների ընկալման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
 
== Ստեղծագործություններ ==
Տող 31.
 
== Գյուղի երգեր ==
Իր <<Քննադատությունը>> հոդվածում բանաստեղծը համարում է, որ <<Ծիածան>>-ի <<միակ արժանիքը>> մարդու և բնության <<անմիջական հաղորդության >> ձգտումն է: Քաղաքի կյանքից խորշող բանաստեղծի համար շատ գրավիչ էր բնական կյանքով ապրող գյուղը: Բանաստեղծն իր մի նամակում ցավ է հայտնում, որ ինքը ամբողջովին չի կարողացել նվիրվել գյուղի թեմային, ապրել «հողին ու ջրին» հետ: Ավելին. նա կարծում էր, որ գյուղական պատկերներն ավելի ինքնատիպ ու մնայուն կդարձնեին իր պոեզիան: «Գյուղի տեսարանները,- գրում է նա,- իմ մեծագույն ներշնչանքս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծության մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի: Անշիջանելի բաղձանքս եղած է վերստին տեսնել ու ապրել գյուղիս ծոցը` նորոգվիլ իր տեսարաններուն ու գեղեցկություններուն ավիշով»: Առողջական ծանր վիճակի պատճառով Մեծարենցն այլևս չէր կարող շփվել գյուղական կյանքի հետ: Բայց խոսքերը ցույց են տալիս, թե նա ինչպիսի նշանակություն էր հատկացնում իր գյուղական պատկերներին: «Այգերգ», «Գետափի երազանք», «Տապի նոպաներ», «Մառախուղ», «Անձրև», «Ջրտուք», «Այգային», «Հովվերգություն մը»,- ահա այն բանաստեղծությունները, որոնց մեջ պատկերված է գյուղը: Մեծարենցն ուրույն մոտեցում ունի գյուղական թեմայի նկատմամբ: Նա, ինչպես հետագայում [[Վարուժանը]] և [[Սիամանթո|Սիամանթոն]], չի փորձում մոտենալ գյուղական կյանքի դառնություններին ու սոցիալական երևույթներին: Բանաստեղծի հիմնական ներշնչանքնը բոլորովին այլ է, դրա համար էլ նա շոշոփում է միայն գյուղական կյանքի որոշ կողմեր: Վերանալով սոցիալական հակասություններից, ուշադրությունը կենտրոնացնելով միայն գեղեցկությունների` մարդու և բնության կապի, գունեղ բնապատկերի և աշխատանքի վրա, Մեծարենցը ստեղծում է իր իդեալներին համապատասխան ռոմանտիկ աշխարհ: Նա հակադրվում է քաղաքի կյանքի չնչինությանը՝ ներբողելով բնականը, աշխատանքի ու ստեղծման գեղեցկությունը: Բանաստեղծը նկարագրում է գյուղի առավոտը, կեսօրվա տապի ու վերջալույսի պահը, ճամփաներն ու գետեզերքը: Դրանց մեջ զարմանալի շոշափելի են դառնում հոգու շարժումն ու ներաշխարհը, կրկին նրբությամբ ծաղկում են երազները գեղեցիկի համար:
 
== Մեծարենցի գրական հայացքները ==