«Սլովակիայի հանրապետություն (1939-1945)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 53.
1939 թվականի սեպտեմբերի 1-ին` առավոտյան ժամը հինգին, սլովակյան «Բերնոլակ» բանակը Ֆերդինանդ Չատլոշի ղեկավարությամբ անցել է սահմանը և ռազմական գործողություններ սկսել [[Լեհաստանի երկրորդ հանրապետություն|Լեհաստանի երկրորդ հանրապետության]] զորքերի դեմ: Արդյունքում Սլովակիան վերադարձրել է տարածքներ, որոնք կորցրել էր 1920-ական և 1938 թվականներին: Հոկտեմբերի 7-ին հայտարարվել է «Բերնոլակի» դեմոբիլիզացման մասին:
 
[[Պատկեր:Slovakia borderHungary.png|200px|մինի|ձախից|Հունգարիային ու Գերմանիային զիջված տարածքներ]]
Երկու տարի անց կազմավորվել է Սլովակիայի էքսպեդիցիոն կորպուսը, որը հետագայում պատերազմի ժամանակ ուղարկվել է ԽՍՀՄ: Հետագայում այն վերակազմավորվել է Պահպանական երկրորդ, ապա` Արագ դիվիզիայի, որի մի մասը (մոտ 2.000 սլովակ զինվոր) 1943 թվականի հոկտեմբերի 30-ին [[Մելիտոպոլ]]ի մոտ անցել է խորհրդային կողմը: 1943 թվականին Պահպանական երկրորդ դիվիզիայի մի քանի ստորաբաժանումներ 1943 թվականի աշնանը Մինսկի շրջանում զենքով անցել են պարտիզանների կողմը և կռվել գերմանացիների դեմ:
 
1941 թվականի աշնանը սլովակա-հունգարական հարաբերությունները կարգավորվել են Գերմանիայի ճնշմամբ: Բեռլինում սլովակյան ու հունգարական կառավարությունների ղեկավարների` Վոյտեխ Տուկայի ու Լասլո Բարդոշիի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել գրանցելու սլովակյան ու հունգարական փոքրամասնությունների` նախկինում արգելված քաղաքական ու մշակութային կազմակերպությունները:
 
1942 թվականի մայիսի 15-ին Յոզեֆ Տիսոն հրաման է ստորագրել [[հրեաներ]]ին արևելք` [[մահվան ճամբար]]ներ, վտարելու մասին:Այս օրենքը գործել է կես տարի: 1942 թվականին Սլովակիայից արտաքսվել է 57.628 հրեա, որոնցից որոշ տվյալներով կենդանի են մնացել միայն 280-800 մարդ:
 
1943 թվականի հունիսին [[Վատիկան]]ում իր դեսպան Կարոլ Սիդորի միջոցով Սլովակիայի կառավարությունը հուշագիր է ուղղել [[ԱՄՆ]]-ին, որոով հաստատել է, որ Սլովակիան նախկինում ստիպված է եղել հետևելու [[Բեռլին]]ից եկող հրամաններին, սակայն, դրանով հանդերձ, հույս ունի պահելու իր անկախությունը պատերազմից հետո հնարավոր է չեխերի ու լեհերի հետ դաշնության շրջանակներում:
 
[[Պատկեր:Povstalecka kolona.jpg|250px|մինի|Ապստամբների ավտոշարասյուն]]
1944 թվականին, Սլովակիայի սահմաններին կարմիր բանակի մոտեցումով պայմանավորված, երկրում ստեղծվել է արևելասլովակյան բանակը: Օգոստոսի 29-ին երկրում [[Սլովակյան ապստամբություն|ապստամբություն]] է սկսվել նացիստական կառավարության դեմ, ինչի հետ կապված` երկիր են մտել [[Վերմախտ]]ի ուժերը: Նրանց հաջողվել է զինաթափել արևելասլովակյան բանակի ուժերի մի մասը, սակայն մոտ երկու հազար զինծառայող անցել է ապստամբների կողմը: Սկզբում գերմանացիներն այս շրջանում ունեին 40.000 զինվոր, սակայն ապստամբների բանակի աճի հետ ավելացրել են նաև իրենց բանակի զինվորների թիվը` հասցնելով 83.000-ի: Հոկտեմբերի 28-ին ապստամբությունը ճնշվել է, սակայն մոտ 20.000 սլովակ անցել է կարմիր բանակի կողմը: 1944 թվականի վերջերին Սլովակիան գրեթե ամբողջությամբ (բացառությամբ սահմանամերձ մի քանի շրջանների) անցել է Գերմանիայի տիրապետության տակ` գործնականում զրկվելով ինքնուրույնությունից:
 
1944 թվականի սեպտեմբերի 21-ին կարմիր բանակը Մեդզիլաբորցեի շրջանում անցել է Սլովակիայի սահմանը: 1945 թվականի ապրիլի 4-ին ազատագրվել է [[Բրատիսլավա]]ն. Սլովակիայի առաջին հանրապետությունը ընկել է, և Սլովակիան կրկին դարձել է Չեխոսլովակիայի մի մասը: 1945 թվականի մայիսի 8-ին Սլովակիայի առաջին հանրապետության վերջին վարչապետ Շտեֆան Տիսոն Կրեմսմյուստերի աբբայությունում ստորագրել է Սլովակիայի հանրապետության կապիտուլյացիայի ակտը: 1947 թվականի նոյեմբերին Բրատիսլավայի ժողովրդական դատարանը Շտեֆան Տիսոյին ենթարկել է 30 տարվա ազատազրկման: Նա չի ապրել մինչև իր պատժի վերջը և 1959 թվականի մարտի 28-ին մահացել է բանտում:
 
1945 թվականի ապրիլին Յոզեֆ Տիսոն փախել է Բավարիա, որտեղ 1945 թվականի հունիսի 6-ին բռնվել է ամերիկյան բանակի կողմից և արտահանձնվել Չեխոսլովակիային: Հենց այնտեղ էլ 1947 թվականի ապրիլի 18-ին կախվել է պետական դավաճանության մեղադրանքով: Նրա հետ փախել է նաև նախկին արմատական վարչապետ Վոյտեխ Տուկան, սակայն նրան նույնպես բռնել են և հանձնել չեխոսլովակյան իշխանություններին: Բրատիսլավայի ժողովրդական դատարանը Տուկային դատապարտել է [[մահապատիժ|մահապատժի]], սակայն նա մահացել է բանտում մինչև դատավճռի իրագործումը:
 
== Վարչական բաժանում ==
Երկրի տարածքը բաժանվել է ժուպաների (Župa).
* Բրատիսլավայի ժուպա (Բրատիսլավա)
* Տրենչինի ժուպա (Տրենչին)
* Նիտրայի ժուպա (Նիտրա)
* Տատրայի ժուպա (Ռուժոմբերոկ)
* Պոգրոնի ժուպա (Բանսկա-Բիստրիցա)
* Շարիշսկո-Զեմպլինի ժուպա (Պրեշով)
 
== Պետական կարգ ==
Երկրի օրենսդիր մարմինը եղել է Սլովակյան երկրի Սեյմը (Snem Slovenskej krajiny), երկրի ղեկավարը` նախագահը (Prezident), գործադիր մարմինը` կառավարությունը (vláda), որ բաղկացած է եղել կառավարության նախագահից (predseda vlády) ու նախարարներից:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.upn.gov.sk/obdobie-1939-1945/dokumenty-1939-1945/ Սլովակիայի առաջին հանրապետության Սահմանադրություն և որոշ օրենքներ]{{Ref-sk}}
* [https://web.archive.org/web/20080131210404/http://www.adolfhitler.ws/lib/proc/slovaktreaty.html Text of the treaty on the protective relationship between the German Empire and the Slovak State]
* [http://www.istznu.org/page/issues/30/maryina.pdf ''Վ. Վ. Մարյինա'', Սլովակիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական արխիվի փաստաթղթերում]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}