«Քոֆի Անան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
Անանն ազատ խոսում էր [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], ական և աֆրիկյան այլ լեզուներ<ref>[http://www.theelders.org/elders/kofi-annan "Kofi Annan"], The Elders</ref>։
 
== Կարիերա ==
 
1962 թվականին Քոֆի Անանը սկսել էր աշխատել [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] գանձապահի պաշտոնում, որը Միավորված ազգերի գործակալություններից մեկն էր<ref>Stanley Meisner (2007). Kofi Annan: A Man of Peace in a World of War. {{ISBN|978-0-470-28169-7}}. p27</ref>։ 1974-1976 թվականներին աշխատել է Աքրայի «Գանա տուրիստական զարգացման ընկերություն»-ում՝ որպես մենեջեր<ref name=AfrUN>{{cite book|url=https://books.google.be/books?id=JXgoDwAAQBAJ&lpg=PA175|title=Africa in the United Nations System, 1945–2005|publisher=Adonis & Abbey Publishers Ltd|place=London|author=Issaka K. Souare|year=2006|page=175|accessdate=19 August 2018|isbn=9781912234837}}</ref>։ 1980 թվականին աշխատել է Ժնևում՝ [[ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ]]ի կադրերի բաժնի պետի պաշտոնում։ 1983 թվականին նա դարձել է [[Նյու Յորք]]ի ՄԱԿ-ի քարտուղարության վարչական կառավարման ծառայության տնօրեն։ 1987 թվականին Անանը նշանակվել է [[ՄԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման և անվտանգության համակարգող]]ի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնին: 1990 թվականին դարձել է Ծրագրեի պլանավորման, բյուջեի, ֆինանսների և վերահսկման հարցերով գլխավոր քարտուղարի օգնական<ref name=AfrUN />։
 
Երբ գլխավոր քարտուղար [[Բուտրոս Բուտրոս-Ղալի]]ն 1992 թվականին ստեղծեց խաղաղապահ գործողությունների դեպարտամենտը (DPKO), Անանն այստեղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի տեղակալ Մարրաք Գուլդինգի տեղակալի պաշտոնին<ref name=TheUNSec>{{cite book|url=https://books.google.com/?id=XSsiAQAAIAAJ&dq|title=The UN Secretariat: a brief history (1945–2006)|author=Thant Myint-U, Amy Enid Scott, International Peace Academy|publisher=International Peace Academy|year=2007|page=88|accessdate=19 August 2018|isbn=9780937722992}}</ref>։ Այնուհետև Անանը 1993 թվականի մարտին նշանակվել է այդ բաժնի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնին<ref name=Reut>{{cite news|url=https://www.reuters.com/article/us-kenya-crisis-annan-idUSL22403320080122/|title=FACTBOX: Career of Kofi Annan, Kenya crisis mediator|agency=[[Reuters]]|date=22 January 2008|accessdate=19 August 2018}}</ref>։ 1995 թվականի օգոստոսի 29-ին, երբ Գլխավոր Քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալի օդանավակայում էր և անհասանելի, Քոֆի Անանը ՄԱԿ-ի պաշտոնատարներին հանձնարարել է «սահմանափակ ժամանակով հրաժարվել [[Բոսնիա]]յում օդային հարվածների վետոյի իրավունքից»։ Այս քայլը թույլ տվեց ՆԱՏՕ-ի ուժերին անցկացնել Օպերատիվ-հետախուզական գործողություն, և արդյունքում նա դարձավ [[Միացյալ Նահանգներ]]ի ֆավորիտ։ Ռիչարդ Հոլբրուկի խոսքերով՝ Անանի «նուրբ ելույթը» համոզել էր Միացյալ Նահանգներին, որ նա Բուտրոս-Ղալիից հետո լավ պաշտոնակատար կլինի<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=fFizqu-mHZ0C&pg=PT168|title=To End a War: The Conflict in Yugoslavia—America's Inside Story|last=Holbrooke|first=Richard|publisher=Random House|year=2011|isbn=978-03-0-776543-7|page=168|authorlink=Richard Holbrooke}}</ref>։
 
Նա նշանակվել էր նախկին [[Հարավսլավիա]]յում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնին, որտեղ ծառայել է 1995 թվականի նոյեմբերից մինչև 1996 թվականի մարտը<ref name="NobelBio">{{cite web|url=https://www.nobelprize.org/prizes/peace/2001/annan/biographical/|title=Kofi Annan Biographical|publisher=The Nobel Prize|accessdate=19 August 2018}}</ref><ref name=UNBio>{{cite web|url=https://www.un.org/sg/en/content/kofi-annan|title=Former Secretary-General Kofi Annan|publisher=UN.org|accessdate=19 August 2018|date=2016-07-14}}</ref>։
 
== Մրցանակներ և շքանշաններ ==