«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 564.
 
Իրաքի մեդիա փորձաետ և բազմաթիվ զեկույցների հեղինակ Իբրահիմ ալ-Մարաշին նշում է 2003 թվականին երկրի՝ ԱՄՆ բռնազավթման 4 փուլ, որի ընթացքում նրանք քայլեր էին ձեռնարկում, որոնք հետագա իրաքյան մամուլի զարգացման համար կարևոր նշանակություն են ունեցել։ Այդ փուլերն են՝ նախաբռնազավթման նախապատրաստություն, պատերազմ և թիրախների ընտրություն, ապստամբություն և իշխանության հանձնում Իրաքի ժամանակավոր կառավարությանն ու վարչապետ Իյադ Ալավիին<ref>{{cite journal|last=Al-Marashi|first=Ibrahim|year=2007|title=Toward an Understanding of Media Policy and Media Systems in Iraq|url=http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?article=1058&context=asc_papers|series=Center for Global Communications Studies, Occasional Paper Series|accessdate=2016-08-17}}</ref>։
 
===Խոհանոց===
[[File:Masgouf.jpg|thumb|Մասգուֆ՝ Իրաքի ամենահայտնի ձկնային ուտեստներից։]]
Կարելի է համարել, որ իրաքյան խոհանոցը ունի 10 հազար տարվա պատմություն՝ ընդգրկելով [[Շումեր|շումերական]], [[Աքքադ|աքքադական]], [[Բաբելոն|բաբելոնական]], [[Ասորեստան|ասորական]] և հին պարսկական խոհանոցները<ref name="Salloum">{{cite web|url=http://www.thingsasian.com/stories-photos/3592|title=Foods of Iraq: Enshrined With A Long History|publisher=ThingsAsian|accessdate=2011-06-19}}</ref>։ Հնագույն իրաքյան ավերակներում հայտնաբերված արձանագրություններում պահպանվել են տարբեր բաղադրատոմսեր, որոնք պատրաստվել են կրոնական փառատոնների ժամանակ տաճարներում․ դրանք համարվում են աշխարհում առաջին խոհանոցային գիրք<ref name="Salloum" />։ Հնագույն Իրաքը կամ [[Միջագետք|Միջագետքը]] եղել են բազմաթիվ բարդ և զարգացած քաղաքակրթությունների հայրենիք։ Այն բացառիկ է եղել բոլոր ոլորտներում և այդ թվում խոհարարական արվեստում<ref name="Salloum" />։ Սակայն միջնադարում, երբ Բաղդադը դարձել է [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] մայրաքաղաքը, Իրաքի խոհանոցը հասել է իր զարգացման գագաթնակետին<ref name="Salloum" />։ Այսօր Իրաքի խոհանոցն արտացոլում է այս բոլոր ժառանգությունները և ինչպես նաև իր վրա է կրում հարևան երկրների՝ [[Թուրքիա|Թուրքիայի]], [[Իրան|Իրանի]] և Սիրիայի խոհարարական մշակույթի ազդեցությունը<ref name="Salloum" />։
 
Իրաքյան խոհանոցի հիմնական բաղադրամասերն են բանջարեղենը՝ [[բադրիջան]], [[լոլիկ]], [[բամիա]], [[Գլուխ սոխ|սոխ]], [[կարտոֆիլ]], [[դդմիկ]], [[սխտոր]], պղպեղներ և [[կարմիր պղպեղ]], հացահատիկները՝ [[բրինձ]], [[բլղուր]] և [[գարի]], լոբազգիներ՝ [[ոսպ]], [[սիսեռ]] և [[լոբի]], մրգերը՝ [[թուզ]], [[ծիրան]], [[չամիչ]], արմավ, [[խաղող]], [[նուռ]], [[ձմերուկ]] և [[Ցիտրուսայիններ|ցիտրուսային մրգեր]], մասնավորապես [[կիտրոն]]<ref name="Salloum" />։
 
Ինչպես Արևմտյան Ասիայի շատ երկրներում այստեղ ևս մսեղենի ամենահայտնի տեսակներն են հավի և ոչխարի միսը։ Ճաշատեսակների մեծ մասը մատուցվում է բրնձի հետ միասին (հատկապես բասմաթի տեսակի բրինձը, որն աճում է Իրաքի հարավում գտնվող ճահիճներում)<ref name="Salloum" />։ Բլղուրը ևս շատ ճաշատեսակներում է օգտագործվում ՝ սկսած հին ասորիների ժամանակներից<ref name="Salloum" />։
 
== Հայերը Իրաքում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից