«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 550.
 
Իրաքի ամենահայտնի երգահանը Էզրա Ահարոնն է, ով ուդ էր նվագում, մինչդեռ ամենահայտնի գործիքավորողը Դաուդ ալ-Քուվայթին էր։ Դաուդը և իր եղբայր Սալեհը Իրաքի ռադիոկայանի համար ստեղծել են պաշտոնական անսամբլ և պատասխանատու էին թավջութակն ու նայը ավանդական անսամբլին ներկայացնելու համար<ref name="Kojaman"/>։
 
===Արվեստ և ճարտարապետություն===
[[File:Ancient ziggurat at Ali Air Base Iraq 2005.jpg|thumb|Նասիրիայում Ուրի մեծ [[Զիկկուրատ|զիկկուրատը]]]]
Իրաքի կարևոր մշակութային նշանակություն ունեցող հաստատություններից է Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, որի փորձերը և կատարումները ժամանակավորապես ընդհանվել էին Իրաքի բռնազավթման ժամանակ։ Ազգային թատրոնի շենքը կաղապտվել է 2003 թվականի բռնազավթման ժամանակ, սակայն փորձեր են կատարվում վերականգնել այն։ 1990-ական թվականներին, երբ [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ-ի]] պատժամիջոցներով սահմանափակվել է օտարերկրյա ֆիլմերի ցուցադրությունը, կենդանի թատրոնները զարգացում են ապրել։ Ավելի քան 30 կինոթատրոններ վերածվել են կենդանի բեմահարթակների, որտեղ ցուցադրվում էին ամենատարբեր տեսակի կատակերգություններ և ողբերգություններ։
 
[[Բաղդադ|Բաղդադում]] մշակութային կրթություն առաջարկող հաստատություններից են՝ Երաժշտության ակադեմիան, Գեղեցիկ արվեստների ինստիտուտը և Բաղդադի երգի և բալետի դպրոցը։ Բաղդադում կան նաև մի շարք թանգարաններ՝ Իրաքի ազգային թանգարանը, որտեղ գտնվում է հնագույն Իրաքի քաղաքակրթությունների արվեստի գործերի և հնությունների ամենամեծ և գեղեցիկ հավաքածուն, որոնցից շատերը գողացվել են Իրաքի բռնազավթման ժամանակ։
 
Մայրաքաղաք Նինուսը կամ [[Նինվե|Նինվեն]] գրավվել է [[Մարաստան|Մարաստանի]] կողմից [[Կիաքսար|Կիաքսարի]] օրոք՝ [[Քսենոփոն|Քսենոֆոնի]]՝ այս տարածքով անցնելուց մոտ 200 տարի հետո։ Այն թաղված է մնացել մինչև 1845 թվականը, երբ Բոթան և Լայարդը հայտնաբերել են այն ասորական քաղաքների ավերակների մեջ։ Հիմնական մնացորդները Խորասաբադինն են, որը գտնվում է [[Մոսուլ|Մոսուլից]] 16 կմ հեռավորության վրա, Նիմրուդինն են, որը ենթադրվում է, որ հնագույն Քալահն է, և Քոյունջիքինը, որը շատ հավանական է՝ հենց Նինվեն է։ Այս քաղաքներում գտնվել են մի շարք հսկայական շինությունների մնացորդներ, որոնք հավանաբար եղել են պալատ-տաճարներ։ Դրանք հիմնականում կառուցված են եղել արևի տակ չորացած աղյուսներից, և այն, ինչ պահպանվել է, միայն պատերի ներքևի հատվածներն են, որոնք զարդարված են քանդակներով և նկարներով, կան սալահատակից պահպանված հատվածներ, որոշ փաստեր ցույց են տալիս, որ եղել է նաև ջրահեռացման համակարգ։
[[File:Hatra-109728.jpg|thumb|Հաթրայի տաճարի ճակատային հատվածը, որը 1985 թվականին [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի]] կողմից հռչակվել է [[Համաշխարհային ժառանգություն]]։ ]]
 
== Հայերը Իրաքում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից