Իրաքի ամենահայտնի երգահանը Էզրա Ահարոնն է, ով ուդ էր նվագում, մինչդեռ ամենահայտնի գործիքավորողը Դաուդ ալ-Քուվայթին էր։ Դաուդը և իր եղբայր Սալեհը Իրաքի ռադիոկայանի համար ստեղծել են պաշտոնական անսամբլ և պատասխանատու էին թավջութակն ու նայը ավանդական անսամբլին ներկայացնելու համար<ref name="Kojaman"/>։
== Թատրոն ==
Իրաքում չկա մշտական պրոֆեսիոնալ թատրոն, և [[Բաղդադ]]ի Գեղեցիկ արվեստների ակադեմիան ավարտած դերասանները հանդես են գալիս [[ռադիո]]յով, հեռուստատեսությամբ, կաբարեներում։ Ավելի մասսայական են մակամ-ասմունքողների ելույթները։ Նշանավոր ասմունքողներից են՝ Մուհամեդ Կուբանչին, Մալիմա Մուրադը, Աֆիֆա Իսկանդերը։ Կինեմատոգրաֆիայի զարգացումն սկսվել է [[1940]]-ական թթ. կեսից։ Թողարկվել են «Մաիդ էֆենդի», «ճակատագրի ձեռքը», «Գիշերային պահակ», և այլ ֆիլմեր։ [[1959]]-ին հիմնադրվել է կինոյի և թատրոնի համընդհանուր կազմակերպություն։ Տարեկան թողարկվում են 1-2 լիամետրաժ և 8—10 կարճամետրաժ ֆիլմեր։ Երկրում գործում է 117 կինոթատրոն ([[1971]])։