«Անշլավս Էգլիտիս»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Անշլավս Էգլիտիս''' ({{lang-lv|''Anšlavs Eglītis''}}, {{ԱԾ}}), լատվիացի գրող, լրագրող և կինոքնն...»: |
(Տարբերություն չկա)
|
17:11, 20 Ապրիլի 2019-ի տարբերակ
Անշլավս Էգլիտիս (լատիշ․՝ Anšlavs Eglītis, հոկտեմբերի 14, 1906[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1993[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լատվիացի գրող, լրագրող և կինոքննադատ: 1944 թվականին գաղթել է Գերմանիա, հետո 1950 թվականին ԱՄՆ, որտեղ գրել է գրեթե 50 ստեղծագործություն՝ վեպեր, նովել և մի քանի պիեսներ՝ դառնալով լատիշական գրականության դասական[3]
Անշլավս Էգլիտիս լատիշ․՝ Anšlavs Eglītis | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1906[1][2] |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 4, 1993[2] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Anšlavs Eglītis Վիքիպահեստում |
Կենսագրություն
Անվլավսը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 14-ին Ռիգայում։ Հայրը գրող Վիկտոր Էգլիտիսն է, մայրը՝ Մարիա Էգլիտեն (նախկինում՝ Ստոլբովա), դասախոս և թարգմանիչ: Կրտսեր եղբայրը՝ Վիդվուդսը (1913-2003), հետագայում ավարտել է իրավագիտության ֆակուլտետը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից Ռիգայի օկուպացումից առաջ ընտանիքի հետ տարհանվել է Ռուսաստան, որտեղից մայրը վերադարձել է թոքերի տուբերկուլյոզով: 1918 թվականին նրանք վերադարձել են Լատվիա և ապրել Ալուկսնում։
1919 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ռիգա։ Անշլավսն ավարտել է Ռիգայի № 2 վարժարանը։ Այցելել է Վալդեմար Տոնեի գեղարվեստական ստուդիա (1908-1909)։ Ամառն անցկացրել է Քրիմուլդի երկրամասի Ինցիեմս տեղանքում, որը հետագայում նկարագրվում է Պանսիոն պալատում (1962) վեպում: 1925 թվականին Լեզենում բուժվել է տուբերկուլյոզից։ Ռիգա վերադառնալուց հետո իմացել է մոր մահվան մասին։ 1935 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան։ Աշխատել է որպես նկարչության ուսուցիչ։ Մեկ տարի անց ստեղծել է առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Մաեստրո» նովելը։
Համագործակցել եմ այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսիք են «Յաունակաս զինյասը» (1938) և «Ատպուտան» (1940-1941)։
1944 թվականին Տեվիա թերթում հրապարակվում է նրա «Homo novus» վեպը։ Նույն թվականին Էգլիտիսը գաղթել է Գերմանիա, ապրել և աշխատել Բեռլինում։ Քաղաքի ռմբակոծությունից հետո տեղափոխվել է Շվեյցարիա, իսկ 1950 թվականին՝ ԱՄՆ։ 1945 թվականին գրողի հայրը ձերբակալվել է կեղծ մեղադրանքով և գնդակահարվել, նրան թաղել են ընդհանուր գերեզմանում[4]։ ԱՄՆ-ում Էգլիտիսը ստեղծել է ավելի քան 50 նովել և վեպեր։ Գրական գործունեությանը զուգահեռ՝ գրել է թատերական ստեղծագործություններ և կինոռեցենզիաներ։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են նաև Լատվիայում։
Անշլավս Էգլիտիսը մահացել է 1993 թվականի մարտի 4-ին Լոս Անջելեսում քաղցկեղից։ Ամուսնացած էր լատվիացի նկարիչ Վերոնիկա Յանելսինի (1910-2001) հետ, որը նկարազարդել է ամուսնու գրքերի մեծ մասը։
2008 թվականին Ինցիեմսում գրողին հուշարձան են կանգնեցրել[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Эглитис (Eglitis) Аншлавс (1906—1993)» (ռուսերեն). philatelia.ru. Վերցված է 2015-13-01-ին.
- ↑ Edīte Zuzena. «« Maestro Anšlavs Eglītis un viņa romāni. »» (լատվիերեն). Jaunā Gaita nr. 136, 1981. Վերցված է 2015-01-02-ին.
- ↑ Anita Mellupe (2008). «« Pansija pilī ziemā. »» (PDF) (լատվիերեն). Dienvidkalifornijas latviešu informācijas biļetens. Վերցված է 2015-01-02-ին.