«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 342.
}}
 
== Տնտեսություն ==
[[File:Iraq GDP per capita 1950-2008.png|thumb|right|Յուրաքանչյուր անձին հասնող ՀԱԱ-ն 1950-2008 թվականներին|alt=Graph of Iraqi GNP, showing highest GNP in 1980]]
Իրաքը տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ [[1958]]-ի հատկապես [[1968]]-ի [[հուլիսի 17]]-ի հեղափոխությունից հետո Իրաքում ազգային արդյունաբերության զարգացման համար առաջադիմական վերափոխումներ կատարվեցին։ Հատկապես մեծ նշանակություն ունեցավ «Իրաք Պետրոլեում քամփընի» նավթային ընկերության ազգայնացումը ([[1972]]-ի [[հունիսի 1]]-ին), հետագայում ազգայնացվեցին նաև մյուս ընկերությունները։ Այդ ընկերությունների բաժնետոմսերի 95 %-ը պատկանում էր անգլիական, հոլանդական, ամերիկյան և ֆրանսիական կապիտալին, 5%-ը՝ Գ. Կյուլպենկյանին։ Նավթի արդյունահանման ու շահագործման անցումը Իրաքի ազգային նավթային ընկերությանը (ԻԱՆԸ), կառավարությանը հնարավորություն տվեց նավթից ստացվող եկամուտների զգալի մասը հատկացնել երկրի ինդուստրացմանը։ Հանրապետական կարգերի տարիներին, Սովետական Միության տեխնիկա՜տնտեսական օժանդակությամբ, Իրաքում ստեղծվեցին արդյունաբերական մի շարք նոր ճյուղեր, մեքենաշինական, այդ թվում՝ Բաղդադի էլեկտրամեխանիկական, Իսկանդարիայի գյուղատնտական մեքենաշինության, դեղագործական, պարարտանյութերի գործարանները։ [[ԽՍՀՄ]] օգնությամբ կառուցվել է 40 արդյունաբերական օբյեկտ։ Զարգացան ցեմենտի, սննդի, տեքստիլ, կաշվի-կոշիկի արտադրությունը, ծխախոտագործությունը։ Իրաքի պետական սեկտորը տալիս է արդյունաբերական արտադրանքի 70%-ը։ [[1970]]—[[1974]]-ին իրագործվեց երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանը, որի համար հատկացվել 100 մլն դինար;
[[File:2006Iraqi exports.PNG|thumb|2006 թվականին Իրաքի արտահանումների քարտեզ]]
Իրաքի տնտեսության մեջ գերիշխող է նավթի արտադրությունը, որն ավանդաբար ապահովում է արտաքին փոխանակումներից ստացվող եկամտի 95%-ը։ Տնտեսության այլ ճյուղերի զարգացածության ցածր մակադրակի պատճառով գործազրկությունը կազմում է 18-30%, իսկ յուրաքանչյուր անձին հասնող [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ-ն]] կազմում է 4000 դոլար<ref name="cia">{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/iz.html|title=Iraq|work=[[CIA Factbook]]}}</ref>։ 2011 թվականի տվյալներով պետական սեկտորը ապահովել է աշխատանքների 60%-ը<ref name="usaid11">{{cite web|url=https://www.inma-iraq.com/sites/default/files/10_unemployment_threatens_democracy_2011jan00.pdf|title=Unemployment Threatens Democracy in Iraq|date=January 2011|publisher=USAID Iraq|archiveurl=https://web.archive.org/web/20130511015353/https://www.inma-iraq.com/sites/default/files/10_unemployment_threatens_democracy_2011jan00.pdf|archivedate=2013-05-11|deadurl=yes|df=}}</ref>։ Իրաքի տնտեսության մեջ գերիշխող տեղ ունեցող նավթի արտահանումը շատ քիչ աշխատանք է ապահովում բնակիչների համար<ref name=usaid11/>։ Ներկայումս միայն կանանց առավել զարգացած զանգվածն է (2011 թվականին ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 22%) աշխատուժ հանդիսանում<ref name=usaid11/>։
 
Նախքան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ի]] կողմից բռնազավթումը Իրաքի կենտրոնացված տնտեսությունը արգելում էր Իրաքի բիզնեսների օտարերկրյա սեփականության իրավունքը, իսկ խոշոր արդյունաբերությունները պետության ձեռքում էին գտնվում, և պետությունն օգտագործում էր շատ հարկեր և տուրքեր օտարերկրյա ապրանքների մուտքը թույլ չտալու համար<ref>{{cite web|url=http://reliefweb.int/report/iraq/iraqs-economy-past-present-future|title=Iraq's economy: Past, present, future|date=2003-06-03|publisher=Reliefweb.int|accessdate=2013-01-07}}</ref>։ 2003 թվականին Իրաքի բռնազավթումից հետո Ժամանակավոր կոալիցիոն իշխանությունը արագորեն սահմանել է մի շարք կարգեր, որոնց նպատակն էր սեփականաշնորհել Իրաքի տնտեսությունը և բացել այն օտարերկրյա ներդրումների համար։
 
2004 թվականի նոյեմբերի 20-ին վարկատու երկրների Փարիզի խումբը համաձայնվել է Իրաքի 42 միլիարդ դոլար պարտքի 80%-ը (33 միլիարդ) չեղարկել։ 2003 թվականի բռնազավթման շրջանում Իրաքի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 120 միլիարդ դոլար, իսկ մինչև 2004 թվականը հասել է 5 միլիարդի։ Պրատքի չեղարկումը կատարվելու է երեք փուլով․ երկու փուլում 30% և երրորդ փուլում՝ 20%<ref>{{cite news|url=https://www.reuters.com/newsArticle.jhtml?type=worldNews&storyID=6874713|archiveurl=https://web.archive.org/web/20041121210518/https://www.reuters.com/newsArticle.jhtml?type=worldNews&storyID=6874713|archivedate=2004-11-21|title=G7, Paris Club Agree on Iraq Debt Relief|publisher=Web.archive.org|date=2004-11-21|accessdate=2011-06-19|deadurl=yes|df=}}</ref>։
[[File:Iraqi Kurdish villagers in field near Turkish border.jpg|thumb|Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։]]
 
2011 թվականի փետրվարին Սիթիգրուփը Իրաքին ներառել է այն պետությունների շարքում, որոնք նկարագրվում են՝ իբրև «3G» պետություններ՝ պնդելով, որ այն ապագայում տնտեսական լուրջ աճ է գրանցելու<ref>{{cite web|url=http://www.businessinsider.com/willem-buiter-3g-countries-2011-2?slop=1|title=FORGET THE BRICs: Citi's Willem Buiter Presents The 11 "3G" Countries That Will Win The Future|date=2011-02-22|publisher=Business Insider|accessdate=2013-01-25|author=Joe Weisenthal}}</ref>։
 
Իրաքի պաշտոնական արժույթը իրաքյան դինարն է։ Ժամանակավոր կոալիցիոն իշխանությունը թողարկել է նոր կոպեկներ և թղթադրամներ, որոնցից թղթադրամները թողարկվել են Դե Լա Ռուի կողմից՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ<ref>{{cite web|author=[[Coalition Provisional Authority]] |url=http://www.cpa-iraq.org/budget/IraqCurrencyExchange.html |title=Iraq Currency Exchange |accessdate=2007-05-28 |archiveurl=https://web.archive.org/web/20070515093736/http://www.cpa-iraq.org/budget/IraqCurrencyExchange.html |archivedate=2007-05-15 |deadurl=yes |df= }}</ref>։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին CNBC-ով Ջիմ Քրամերի կողմից իրաքյան դինարի հաստատումը ավելի շատ հետաքրքրություն է առաջացրել ներդրման համար<ref name="Jim Cramer on the Iraqi Dinar">Odio, Sam. [https://web.archive.org/web/20100724214847/http://dinarprofits.com/iraqi_dinar_information/jim_cramer_mad_money/ Jim Cramer on the Iraqi Dinar]. dinarprofits.com</ref>։
 
Բռնազավթումից 5 տարի անց կատարված հաշվարկների համաձայն ընդհանուր առմամբ 2,4 միլիոն ներքին տեղահանվածներ են եղել (Իրաքից դուրս կան ավելի քան 2 միլիոն [[փախստականներ]]), շուրջ 4 միլիոն իրաքցիներ ապահովված չէին ուտելիքով (երեխաները մեկ քառորդը ի ծնե [[Թերսնուցում|թերսնված]] էին) և միայն իրաքցի երեխաների մեկ երրորդը հնարավորություն ուներ օգտվելու մաքուր խմելու ջրից<ref name="ODI1">{{cite web|url=http://www.odi.org.uk/resources/details.asp?id=1089&title=humanitarian-action-iraq|title=Humanitarian action in Iraq: putting the pieces together|date=2012-11-19|publisher=Overseas Development Institute|archiveurl=https://web.archive.org/web/20120515071043/http://www.odi.org.uk/resources/details.asp?id=1089&title=humanitarian-action-iraq|archivedate=2012-05-15|accessdate=2013-01-25|author=Sarah Bailey and Rachel Atkinson|deadurl=yes|df=}}</ref>։
 
Ըստ Օտարերկրյա զարգացման ինստիտուտի միջազգային ՀԿ-ներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունը՝ թողնելով, որ իրենց աջակցությունը «լինի աստիճանական և հիմնականում գաղտնի՝ երբեմն հանդիպելով խոչընդոտների անվստահության, ոչ համակարգված ֆինանսավորման, սահմանափակ կարողության և տեղեկատվության պատճառով»<ref name=ODI1/>։ Միջազգային ՀԿ-ները թիրախավորվում էին և առաջին 5 տարիների ընթացքում 94 աշխատողներ են սպանվել, 248-ը՝ վիրավորվեկլ, 24-ը՝ ձերբակալվել և 89-ը՝ առևանգվել<ref name=ODI1/>։
 
=== Արդյունաբերություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից