«Վահան Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
1914 թվականին, երբ սկսվում է [[Առաջին աշխարհամարտ]]ը, Վահան Չերազը մեկնում է [[Թիֆլիս]], ընդգրկվում [[Զորավար Անդրանիկ]]ի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919 թվականը: Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո Չերազը մեկնում է Պոլիս, 1920 թվականին Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար [[Նիկոլ Աղբալյան]]ի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ [[Գյումրի]]), որպեսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը։ Այդ ժամանակաշրջանում [[Հայոց ցեղասպանություն|Ցեղասպանությունը]] վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում։
 
Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի տարբերություն իր ընկերներից շատերին, նա նախընտրում է մնալ հայրենիքում, իր սկաուտների մոտ՝ արհամարհելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, իսկ 1921 թվականին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը։ Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ։ Թեպետ Վահան Չերազը շարքային դաշնակցական չէր, [[1927]] թվականին նման զրպարտությամբ Թիֆլիսում ձերբակալում [[Լավրենտիեն Բերիա|Բերիան]]Լենինականում, անձամբ1928 սպանեցթվի նրան։հունվարի 9֊ին գնդակահարում Թիֆլիսում<ref>https://inknagir.org/?p=6573</ref>։
 
Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է [[1937]] թվականին։ Վարդգես Անդրեասյանը՝ Վարդանուշի եղբայրը, որդեգրել է նրանց որբ մնացած դստերը՝ Բյուրակնին։ Վախենալով հետապնդումներից՝ նա փոխում է աղջկա ազգանունը՝ դարձնելով Անդրեասյան։ Բանասեր Բյուրակն Անդրեասյան-Չերազն այժմ բնակվում է Երևանում։