«Պոնտոսի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 102.
 
 
Սուլլայի հետ կնքված հաշտությունը երկար չտևեց: Մ.թ.ա. 83-ից 82 թվականների Միհրդատը պատերազմեց և հաղթեց [[Լուցիոս Լիցինիոս Մուրենա|Լիցինիոս Մուրենա]]յին, ուում Սուլլան նշանակել էր Ասիայի պրովինցիայում: Այսպես կոչված [[Երկրորդ Միհրդատյան պատերազմ]]ը ավարտվեց առանց որևէ տարածքային փոփոխության: Հռոմեացիները արդեն սկսել էին պաշտպանել Լիկիայի և Պամփիլիայի ափամերձ հատվածները ծովահեններից` վերահսկողություն հաստատելով [[Պիսիդիա]]յի և [[Լիկաոնիա]]յի նկատմամբ: Երբ մ.թ.ա. 74 թվականին կոնսուլ [[Լյուցիոս Լուկուլլոս]]ը նվաճեց [[Կիլիկիա]]ն, Միհրդատը ստիպված էր կռվել հռոմեական զորավարների դեմ երկու ճակատով: Կիլիկիայի ծովահենները վերջնական պարտություն չէին կրել և Միհրդատը դաշինք կնքեց նրանց հետ: Նա նաև դաշինք կնքեց Իսպանիայի [[Կվինտոս Սերտորիոս]]ի հետ, ով օգնեց վերակազմավորել նրա զինվորների մեծ մասին հռոմեական լեգիոնական ոճով:
 
[[Երրորդ Միհրդատյան պատերազմ]]ը բռնկվեց, երբ մ.թ.ա. 75 թվականին մահացավ Բութանիայի թագավոր Նիկոմեդես{{nbsp}}IV-ը առանց ժառանգի և թագավորությունը թողեց Հռոմին: Մ.թ.ա. 74 թվականին Հռոմը մոբիլիզացրեց իր բանակները Փոքր Ասիայում, հավանաբար Միհրդատի դեմ, սակայն աղբյուրները միանշանակ չեն այս հարցում: Մ.թ.ա. 73 թվականին Միհրդատը ներխուժեց Բութանիա և նրա նավատորմը հաղթեց հռոմեացիներին [[Քաղկեդոն]]ում և պաշարեց [[Կիզիկուս]]ը: Լուկուլլոսը իր հինգ լեգիոններով շարժվեց դեպի Պիսիդիա և Միհրդատը ստիպված էր նահանջել Պոնտոս<ref>Cambridge Ancient v. 9, 229–36.</ref>: Մ.թ.ա. 72 թվականին Լուկուլլոսը ներխուժեց Պոնտոս Գալաթիայով և Հալիս գետի հյուսիսային ափով շարժվեց առաջ ու պաշարեց [[Սամսուն|Ամիսուս]]ը, որը անառիկ մնաց մինչև մ.թ.ա. 70 թվականը: Մ.թ.ա. 71 թվականին նար Իրիս և Լիկուս գետերի ավազանով շարժվեց և իր տեղակայման վայրը հիմնեց [[Կաբերիա]]յում: Միհրդատը ուղարկեց իր հեծելազորը, որպեսզի կտրի հռոմեացիների մատակարարման ուղիները, սակայն մեծ կորուստներ կրեց: Միհրդատը չէր ցանկանում ճակատամարտել հռոմեացիների դեմ և նահանջեց [[Փոքր Հայք]], որտեղ իր դաշնակից Տիգրան Մեծից օգնության հույս ուներ: Նրա թուլացած հեծելազորի և նահանջի պատճառով պոնտական բանակը շարքից դուրս էր եկել: Այս իրադարձություններից օգտվելով Միհրդատի որդի [[Մաչարես]]ը, ով Ղրիմյան Բոսֆորի ղեկավարն էր, Հռոմի հետ դաշինք էր փնտրում: Միհրդատը փախավ Հայաստան<ref>Cambridge Ancient v. 9, 237–39.</ref>: