«Պոնտոսի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
 
====Առաջին Միհրդատյան պատերազմ====
Հռոմեական բանակը Մանիուս Ակուիլիուսի գլխավորությամբ մ.թ.ա. 90 թվականին ժամանեց Փոքր Ասիա, ինչևմինչև ստիպեց Միհրդատին և Տիգրանին նահանջել: Կապադովկիայում և Բյութանիայում Հռոմի կողմից նշանակվեցին միապետներ, որոնք Հռոմի սենատորներին տրված կաշառքների պատճառով մեծ պարտքեր կուտակեցին Հռոմի հանդեպ և Նիկոմեդես{{nbsp}}IV-ը Ակուիլիուսի թույլտվությամբ հարձակվեց Պոնտոսի վրա, որպեսզի մարի պարտքերը: Նա թալանեց [[Ամաստրա]] քաղաքը և վերադարձավ մեծ ավարով: Միհրդատը ներխուժեց Կապադովկիա և Հռոմը պատերազմ հայտարարեց<ref>Appian, II</ref>:
 
Մ.թ.ա. 89 թվականի ամռանը Միհրդատը ներխուժեց Բյութանիա և պարտության մատնեց Նիկոմեդեսին և Ակուիլիուսին: Նա արագորեն շարժվեց դեպի Հռոմեական Ասիա և դիմադրությունը կոտրեց: Մ.թ.ա. 88 թվականին նա նվաճեց պրովինցիայի մեծ մասը: Նրան ջերմորռն ընդունեցին շատ քաղաքներում, քանի որ դժգոհ էին Հռոմի հարկերից: Նույն տարում Միհրդատը հրամայեց կոտորել մոտ 80.000 հռոմեացիների և իտալացիների, ինչը հայտնի դարձավ '[[Էֆեսյան երեկույթ]]' անվամբ: Փոքր Ասիայի շատ հունական քաղաքներ ուրախությամբ կատարեցին հրամանները, ինչը նշանակում էր, որ այլևս Հռոմի հետ դաշնակից չեն լինելու: Նույն թվականի ամռանը Միհրդատը պաշարեց [[Հռոդոս]]ը, սակայն չկարողացավ այն նվաճել<ref>Cambridge Ancient v. 9, 146–49.</ref>: