«Խուրամյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 2.
 
Խուրամյան շարժման գաղափարախոսությունը համարվում է մազդակյան ուսմունքի (տես Մազդակյան շարժում) հետագա զարգացումը։ Խուրամյան շարժման մասնակիցներն ընդունել են երկու հիմնական հոգևոր ուժ՝ լույսն ու խավարը, բարին ու չարը, պայքարում էին խալիֆայության դեմ, թշնամի էին իսլամին, քարոզել են սոցիալական հավասարություն, ժխտել մասնավոր սեփականությունը և ձգտել են վերականգնել հին գյուղացիական ազատ համայնքը։
 
Բաբեկի ապստամբության հիմնական ուժը խուրամյան շարժման հետևորդներն էին՝ շահագործվող գյուղացիությանը և արհեստավորները, որոնք պայքարում էին արաբական խալիֆայության տիրապետության, ֆեոդալական շահագործման և իսլամի դեմ։ Բաբեկն ու նրա հետևորդները պահանջել են գույքային հավասարություն՝ հասարակության բոլոր անդամների համար։ Ապստամբությանը ժամանակավորապես հարել է նաև տեղական մանր ազնվականությունը, որը տուժել էր խալիֆայության տիրապետությունից։ 820-ական թվականներին Բաբեկը գրավել է Ատրպատականի մեծագույն մասը և հասել [[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]] (Արևմտյան Իրան)։ Ապստամբությունը շուտով ընդգրկել է կենտրոնական Իրանն ու Հայաստանի արևելյան գավառները ([[Սյունիք]])։ Ապստամբների թիվը հասել է 300 հազար։ Շարժման վերելքի ժամանակ ֆեոդալները երբեմն վախից կամ իրենց իրավունքները պահպանելու մտահոգությամբ աջակցել են ապստամբներին։ Սակայն, երբ նրանց համար պարզ է դարձել ապստամբության դասակարգային բնույթը, լքել են և թշնամական դիրք բռնել նրա հանդեպ։ Ապստամբությունն անհաջողության է մատնվել։ 837 թվականին Բաբեկը փորձել է անցնել [[Բյուզանդիա]], սակայն ֆեոդալները բռնել են նրան և հանձնել արաբական իշխանություններին։ Բաբեկը տարվել է [[Բաղդադ]] 838 թվականին, ծանր խոշտանգումներից հետո՝ քառատվել։ Բաբեկի ապստամբությունը ծանր հարված է հասցրել խալիֆայությանը, որի դեմ նրա ազդեցությամբ ընդվզել են խալիֆայության տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդները։
 
Շարժումը սկզբնավորվել է [[755]] թ.-ին՝ Հյուսիս-Արևելյան Իրանում։ Ամենախոշոր արտահայտություններն էին Մուքաննայի ապստամբությունը և Բաբեկի ապստամբությունը։ Վերջինս ուներ երկակի բնույթ։ Ապստամբները, արաբ, զորքերի դեմ պայքարելուն զուգընթաց, ասպատակել են [[Հայաստան]]ի [[Սյունիք]] և [[Արցախ]] նահանգները (միայն Գեղարքունի գավառում Բաբեկը կոտորել է 15 000 մարդ, ավերել Մաքենոց նշանավոր վանքը)։ Արցախի իշխան Սմբատի որդի Սահլը» ԱԱԴ չարագործություններից վրդովված, [[837]] թ.-ին Հայաստան ապաստանած Բաբեկին հանձնել է Աֆշին զորավարին։
Տող 13 ⟶ 15՝
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԻրանիԱրաբական պատմությունխալիֆայության պատերազմներ]]