«Լևոն Ջավախյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 156 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Շնող (համայնք)|Շնող]] գյուղում, ավարտել է [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի]] պատմության ֆակուլտետը, աշխատել է Կրթության նախարարությունում, ապա՝ Խորհրդային միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որը արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես «Վերնիսաժ» ժողովածուում։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «հրապարակ», «Ինքնագիր» գրական հանդես պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատուն ու [[Էսսե|փորձագրությունը]],
Ակադեմիկոս [[Սերգեյ Սարինյան|Սերգեյ Սարինյանը]] գրում է. «Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը»([http://www.grakantert.am/archives/8197 Գրական թերթ,2016, 12 փետրվար]))։