«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

→‎Կոստանդնուպոլիս (1910-1915): Կոմիտաս ազատման հանգամանքները անհայտ չեն։
(Սրբագրվել է «երաժշտական էթնոգրաֆիա» հասկացությունը։)
(→‎Կոստանդնուպոլիս (1910-1915): Կոմիտաս ազատման հանգամանքները անհայտ չեն։)
Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 [[Հայկական ժողովրդական երաժշտություն|հայկական ժողովրդական երաժշտության]] նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում [[Կլոդ Դեբյուսի]]ի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]՝ խուսափելով [[Էջմիածին|Էջմիածնի]] ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ [[Արշակ Չոպանյան]]ը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»{{sfn|Soulahian Kuyumjian|2001|p=51}}:
 
[[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներում, որից հետո ստանում է [[Հոգեկան հիվանդություններ|հոգեկան խանգարում]] և նրա մոտ ձևավորվում է [[հետվնասվածքային սթրես]]: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում [[Փարիզ]]ի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը<ref>Soulahian Kuyumjian, Rita. ''Archeology of Madness: Komitas, Portrait of an Armenian Icon''. Edition: 2, Reading, England: Taderon Press; Princeton, NJ: Gomidas Institute, 2001, p. 3.</ref>:
 
Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը<ref>http://www.britannica.com/EBchecked/topic/321606/Komitas</ref>։ Հայտնի է որպես [[Երաժշտական ազգագրություն|երաժշտական ազգագրության]] ռահվիրաներից մեկը<ref>[http://www.jstor.org/discover/10.2307/850444?sid=21105248282521&uid=4&uid=2 Կոմիտաս Վարդապետը և նրա ներդրումը երաժշտական էթնոգրաֆիայի մեջ, Սիրվարդ Փոլադյան]</ref><ref>McCollum, Jonathan Ray (2004).[http://drum.lib.umd.edu/bitstream/1903/1379/1/umi-umd-1381.pdf "Music, Ritual, And Diasporic Identity: A Case Study Of The Armenian Apostolic Church"]</ref>։
=== Կոստանդնուպոլիս (1910-1915) ===
[[Պատկեր:Komitas "Guzan" choir in Constantinople, 1910.jpg|thumb| Կոմիտասի [[Գուսան (Կոմիտասի երգչախումբ)|«Գուսան» երգչախումբ]]ը, [[1910]]]]
[[1910]] թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է [[Կոստանդնուպոլիս]]։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսիայում։Պրուսայում։ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ստեղծում է [[Գուսան (Կոմիտասի երգչախումբ)|«Գուսան» երգչախումբ]]ը 300 անդամներով։ ՆաԱյնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ [[Եվրոպա]]յում, [[Թուրքիա]]յում և [[Եգիպտոս]]ում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ [[Բարսեղ Կանաչյան]]ը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, [[Վաղարշակ Սրվանձտյան]]ը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես ''«Կոմիտասյան հինգ սաներ»''<ref>Adalian, Rouben Paul (2010). Historical Dictionary of Armenia. Lanham, Maryland: Scarecrow Press.</ref>։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ [[1910]] թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։
 
[[1910]] թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։
1749

edits