«Մոխրագույն ագռավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տաքսոտուփ2 |Վիքիդատա = այո}} '''Գորշ ագռավ'''<ref>{{Книга:Пятиязы...»:
 
Տող 4.
 
Բները պատրաստում են չոր ճյուղերից կամ եղեգներից, ամրացված կավով կամ տորֆով, ծածկում են բները մետաղալարով, փետուրներով, խոտերով, սինթետիկ նյութերով, բամբակներով, կտորներով։ Բնի մոտ իրենց պահում են զգույշ և աննկատ։ Էգը գնում է 4-6 կապտականաչ, մուգ բծերով ձվեր, մարտի վերջից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում։ Թխսում է միայն էգը, 18-ից 19 օր, ամբողջ օրվա ընթացքում, չթողնելով բույնը, արուն կերակրում է նրան թխսման ընթացքում։ 25 օրից դուրս են գալիս ճտերը, որոնց կերակրում են 2 ծնողները։ Ձվերի չափերը՝ (38-42)x(28-32) մմ է։ Ճտերը ձվից դուրս են գալիս մոտավորապես հունիսի կեսերին, որոշ ժամանակ մնում են ծնողների հետ, որոնք նրանց կերակրում են։ Հուլիսին ընտանեկան խումբը ցրվում է։
 
== Սննդառություն ==
Ագռավները ամենակեր թռչուններ են, սնվում են միջատներով, ճտերով և ձվերով, կրծողներով և մողեսներով, գորտերով, ձկներով, բուսական սննդով՝ տարբեր բույսերի սերմերով, ինչպես նաև բույսերով, ինչպես նաև սննդային մնացորդներով և լեշով՝ հանդիսանալով սանիտարներ: Հայտնի է ագռավների մտածելու և շրջակա միջավայրի առարկաները օգտագործելու ունակությունը, օրինակ, եթե քաղաքային ագռավին հանդիպում է կեղևով ընկույզ, նա կարող է այն գցել ճանապարհի մեջտեղը և սպասում, երբ մեքենան այն կջարդի, որից հետո հանգիստ ուտում է: 1970-1980-ական թվականներին, երբ խանութներում վաճառվում էր կես լիտրանոց բրգաձև թղթե տուփերով կաթ, ագռավները հաճախ գողանում են այդ տուփերը, տանում էին թաքուն տեղ, կտուցով տուփի մեջ անցք էին անում և խմում կաթը, որպեսզի տուփը թռիչքի ժամանակ կտուցից չընկնի, ագռավները նախօրոք ծալում էր անկյուններից մեկը:
 
Մոխրագույն ագռավները չոր հացը օգտագործելուց առաջ հաճախ թրջում են ջրափոսերում:
 
== Ծանոթագրություններ ==