«Դելեր Ռոունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
== Պատմություն ==
1783 թվականին Թոմաս և Ռիչարդ Ռոունի եղբայրները հիմնեցին Թի էնդ Առ Ռոունի«T. & R. Rowney» ընկերությունը: Խանութում, որը գտնվում էր [[Լոնդոն]]<nowiki/>ի [[Հոլբորն Հիլլ]] թաղամասում, եղբայրները զբաղվում էին պարֆյումերիայի՝ գեղանյութերի և կեղծամների համար նախատեսված փոշիների առևտրով: Շուտով նրանք անցան նախ գրասենյակային, ապա նկարչական նյութերի արտադրության: Այդ ժամանակ էլ եղբայրները դադարեցին միասին աշխատել. Ռիչարդը կենտրոնացավ կեղծամների աքսեսուարների վաճառքի վրա, իսկ Թոմասը՝ ստեղծագործական նյութերի: 1806 թվականին [[Թոմաս Ռոունի|Թոմաս Ռոունիի]] որդին՝ [[Ռիչարդ Ռոունի]]<nowiki/>ն, սկսեց սովորել գործարարություն և ուսումն ավարտելուց հետո իր փեսայի՝ [[Ռիչարդ Ֆոսթեր]]<nowiki/>ի հետ միասին բացեց Ռոունի էնդ Ֆորսթեր «Rowney & Forster» ընկերությունը: Ընկերությունը ներկեր էր մատակարարում անգլիացի հայտնի նկարիչներ [[Ջոն Կոնստեբլ|Ջոն Կոնստեբլյուին]] և [[Ուիլյամ Թըրներ|Ուիլյամ Թըրներին]]<ref>{{Cite web|url=https://webarchive.nationalarchives.gov.uk/20080912113835/http://www.npg.org.uk/live/artistsupp3.asp|title=National Portrait Gallery {{!}} Research {{!}} Artists' Suppliers {{!}} Artists Listing|publisher=webarchive.nationalarchives.gov.uk|accessdate=2018-11-22}}</ref>:
 
 
 
[[Ռիչարդ Ֆոսթեր|Ռիչարդ Ֆոսթերը]] թոշակի անցավ 1832 թվականին, իսկ 1837-ին ընկերությունը հայտնի դարձավ Ջորջ Ռոունի էնդ Քոմփանի «George Rowney & Company» անունով, երբ [[Թոմաս Ռոունի|Թոմաս Ռոունիի]] որդին՝ [[Ջորջ Ռոունի|Ջորջ Ռոունին]], իր վրա վերցրեց ընկերության գործերը: Այդ ժամանակ ընկերության հայտնի արտադրանքներից էր Բիրչմորդ Բոուրդ «Birchmore Board» կտավը, որը 1900-ականներին լայնորեն օգտագործվում էր նկարիչների կողմից: 1924 թվականին ընկերությունն ստացավ փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակ և սկսեց կոչվել Ջորջ Ռոունի էնդ Քո Էլթիդի «George Rowney & Co Ltd»: 1983 թվականին ընկերությունը միավորվեց Դելեր Բոուրդ Քոմփանիի «Daler Board Company» հետ, որպեսզի ստեղծի այն ընկերությունը, որը գոյություն ունի այսօր՝ Դելեր Ռոունի Էլթիդի «Daler-Rowney Ltd»: Այս պահին ընկերության գործադիր տնօրենը [[Պատրիկ Ժիրոդ|Պատրիկ Ժիրոդն]] է<ref name=":0">{{Cite web|url=https://webarchive.nationalarchives.gov.uk/20080912114441/http://www.npg.org.uk/live/artistsupp_r.asp|title=National Portrait Gallery {{!}} Research {{!}} Artists' Suppliers {{!}} R|publisher=webarchive.nationalarchives.gov.uk|accessdate=2018-11-22}}</ref>: Ջորջ Ռոունի էնդ Քոմփանի «George Rowney & Company» ընկերությունը 19-20-րդ դարերի ընթացքում հաճախ փոխել է գտնվելու վայրը: 1963 թվականին Ռոունի ընկերությունը նկարիչների համար թողարկել է ակրիլային ներկեր՝ Քրիլա «Cryla» ապրանքանիշով: Միացյալ թագավորությունում 1960-ից 70-ական թվականների ընթացքում նկարիչները լայնորեն օգտագործում էին Քրիլա ապրանքանիշի շարքը: «<nowiki/>[[Փոփ արտ]]<nowiki/>» ուղղությունը ներկայացնող նկարիչներ [[Փիթեր Բլեյք|Փիթեր Բլեյքը]] և [[Բրիջեթ Ռայլին]] օգտագործում էին Ռոունիի արտադրության Քրիլա ակրիլային ներկերը: 1969 թվականին ընկերությունը Լոնդոնի կենտրոնից տեղափոխվեց իր ներկայիս հասցեն՝ Բրակնելլ՝ բացելով այնտեղ շտաբ-բնակարան: Այդ գործով զբաղվում էին Ռոունի սերնդի շատ ներկայացուցիչներ: [[Թոմ Ռոունի|Թոմ Ռոունին]] եղել է ընկերության վերջին գործադիր տնօրենը Ռոունի ընտանիքից: Թոմ Ռոունին, չունենալով ժառանգ, որին կարող էր փոխանցել իր բիզնեսը, սկսում է գնորդ փնտրել: 1969 թվականին հոլդինգի մեծ մասը վաճառվում է [[Մորգան Քրասիբլ]] «Morgan Crucible» ընկերությանը, իսկ 1983-ին՝ Ռոունի ապրանքանիշի երկու հարյուր ամյակին, ընկերությունը վաճառվում է [[Դելեր Բոուրդ]]<ref name=":1">{{Cite web|url=http://www.daler-rowney.com/content/about-us|title=About Daler-Rowney - Inspiring creativity since 1783 {{!}} Daler Rowney|publisher=www.daler-rowney.com|accessdate=2018-11-22|lang=en}}</ref> «Daler Board» ընկերությանը:
Տող 26 ⟶ 24՝
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ընկերություններն ըստ այբբենական կարգի]]
[[Կատեգորիա:1783 թվականին հիմնադրադրված ընկերություններ]]