«Գրականության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Գրականության տեսությունը՝ իբրև գրականագիտության մի ճյուղ ==
Գրականության մասին գիտությունը՝ գրականագիտությունը, բազմապլան և բազմաբովանդակ է, դրա մեջ բազմաթիվ գիտակարգեր և գիտաճյուղեր են ընդգրկվում: Դրանց մի մասը, ինպեսինչպես նշում է Վ. Պրոզորովը, սպասարկու, սակայն, միևնույն ժամանակ, կենսական նշանակություն ունի գրականության տեսության համար, որովհետև փաստական և [[էմպիրիկ]] հուսալիություն է հաղորդում գրականագիտությանը<ref>https://royallib.com/read/halizev_valentin/teoriya_literaturi.html#0</ref>: Գրականագիտության մյուս գիտակարգերը դրա հիմնական ճյուղերն են համարվում. դրանք են, մասնավորապես, գրականության պատմությունը, գրականության տեսությունը և գրական քննադատությունը: Գրականության պատմությունն ուսումնասիրում է տարբեր դարաշրջաններում ստեղծված գրական ստեղծագործությունները, տալիս է որևէ դարաշրջանի՝ գրականության ասպարեզում իշխող մտայնության պատկերը, ուսումնասիրում է գրական ուղղությունների և հոսանքների պատմությունն ու սկզբունքները: Գրական քննադատությունը որևէ գրական երկի անմիջական արձագանքն է, այսինքն՝ տվյալ պահին ստեղծվող գրականության ուսումնասիրությամբ և վերլուծությամբ զբաղվող գիտակարգը: Գրականության տեսությունն ուսումնասիրում է գրական ստեղծագործության [[պոետիկան]], [[գրական սեռեր]]ն ու [[ժանր]]երը, գեղարվեստական խոսք կառուցելու միջոցներն ու ձևերը, գրականության այլ առանձնահատկություններ: Ճշգրիտ մոտեցման պարագայում գրականության տեսությունը գրականության բնույթը և վերլուծության մեթոդները կանոնավոր կերպով ուսումնասիրող գիտություն է: 19 - րդ դարից սկսած, սակայն, գրականության մասին գիտությունը (իր ճյուղերով), երբեմն նույնիսկ ի հաշիվ հենց գրականության, ներառում է նաև պատմության, բարոյախոսության, սոցիոլոգիայի և այլ՝ հիմնականում միջգիտակարգային թեմաներ՝ կախված տվյալ ժամանակում դրանց տրվող նշանակությունից և այդ թեմաների արդիականությունից: Ժամանակակից մոտեցմամբ գրականության տեսությունը երբեմն դիտարկվում է ոչ թե որպես գրականագիտության, այլ որպես քննադատության մի ճյուղ՝ պարզապես կոչվելով«Տեսություն». այսպիսով՝ «տեսություն» հասկացությունը մի շարք գիտությունների համար դառնում է միջգիտակարգային եզրույթ<ref>https://www.iep.utm.edu/literary/</ref>: Մի շարք գրականագետներ գրականության տեսության մեջ են ներառում այն ամենը, ինչն առնչվում է գեղարվեստական տեքստի վերլուծությանը՝ անհամեմատելիորեն մեծացնելով դրա դերը և հավասարեցնելով այն գրականագիտությանը:
 
== Զարգացում ==