«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 218.
== Կրթություն ==
 
Մինչև XX դ. սկիզբը Իրանում տիրել է կրթության միջնադարյան կրոնական համակարգը։ Հեղափոխության շրջանում ([[1905]]-11) օրենքներ են ընդունվել կրթության աշխարհիկ համակարգի և պարտադիր տարրական ուսուցման մասին։ [[1927]] թվականին օրենքով նախատեսվել է համընդհանուր անվճար տարրական կրթություն և հանրակրթական դպրոցների միասնական պետական համակարգ։ [[1943]] թվականին ընդունվել է նոր օրենք, որի համաձայն 10 տարվա ընթացքում պետք է իրականացվեր համ ընդհանուրհամընդհանուր տարրական կրթությունը, չնայած դրան [[1966]] թվականին անգրագետ էր տղամարդկանց 67%-ը, կանանց՝ 88%-ը։ [[1968]] թվականից ժողկրթության համակարգի մեջ են մտել 5-ամյա պարտադիր տարրական և միջնակարգ (վճարովի, ոչ պարտադիր, երկու աստիճանով՝ յուրաքանչյուրում ուսուցման տևողությունը 3 տարի) դպրոցները։ Ուսուցման 11-րդ տարին բուհի նախապատրաստական դասընթացն է։ Իրանում մասնագիտական ուսումնական հաստատությունները գործում են միջնակարգ դպրոցի 1-ին աստիճանի հիմքի վրա (ուսուցման տևողությունը 2-3 տարի)։ [[ԽՍՀՄ]]-ը օժանդակությամբ է Իրանում տեխնիկական կադրեր պատրաստող ուսումնական կենտրոնների ստեղծման գործին։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի ուսուցիչներ՝ Թեհրանի համալսարանին կից մանկավարժական ինստիտուտը։ Բարձրագույն կրթություն են ստանում պետական (հիմնադրվել է [[1934]] թվականին), Իրանի ազգային ([[1960]]-ին), «Արիյամեհրի» արդարադատության ([[1966]]-ին) համալսարաններում՝ [[Թեհրան]]ում, Փահլավիի անվանմամբանվան Շիրազի ([[1945]]-ին), [[Մաշհադ]]ի ([[1955]]-ին), ՄպահանիՍպահանի (60-ական թթ.), [[Թավրիզ]]ի ([[1946]]-ին), Ահվազի ([[1955]]-ին) համալսարաններում, [[Թեհրան]]ի պոլիտեխնիկական, գյուղատնտեսական (Քարաջում) ինստիտուտներում են։ Խոշորագույն գրադարաններն են Ազգայինը (հիմնադրվել է [[1935]] թվականին, 80 հազար կտոր գիրք), Փահլավիի (հիմնադրվել է 1965 թվականին, 450 հազար կտոր ձեռագիր), Թեհրանի համալսարանական գրադարանները են։ Թեհրանում են Հնագիտության ([[1936]]), Ազգագրության ([[1938]]) և այլ թանգարաններ։
 
== Փիլիսոփայություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից