«Աղասի Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն
→Կենսագրություն
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ»]] գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 թ. «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման: «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ: Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին: Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի: ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն: Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հիման վրա: Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատումի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով: Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծագործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում:
[[Ռուսերեն]] լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» ([[Մոսկվա]], 1975), «Փառահամար» ([[Երևան]], 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986)
== Երկերի մատենագիտություն ==
|