«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6181226 խմբագրումը, որի հեղինակն է՝ Vahidianzana (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 87.
Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. IV—III հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերը զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։
 
Piranshahr քաղաքը Իրանի ամենահին քաղաքակրթությունն է` `8000 տարի առաջ:<ref>https://persiadigest.com/Piranshahrs-8000-year-old-artifacts-unearthed</ref> <ref>https://nation.com.pk/08-Jan-2019/8-000-years-old-artifacts-unearthed-in-iran</ref> <ref>https://pk.shafaqna.com/EN/AL/15972</ref> <ref>https://newspakistan.tv/8000-years-old-artifacts-unearthed-in-iran/</ref>:
 
=== Ելամ ===
Տող 224.
== Գրականություն ==
[[Պատկեր:HedayatParis1306.jpg|մինի|աջից|330px|Հայտնի պարսիկ գրող, գրականագետ Հեդայաթ 1906 թվական Փարիզ]]
[[Պատկեր:Abdolhossein-Zarrinkoub.jpg|մինի|աջից|350px|Պարսիկ բանաստեղծ Աբդուլ Հուսսեին Զարրինքուբ|link=Special:FilePath/Abdolhossein-Zarrinkoub.jpg]]
Իրանի հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների ([[պարսիկ]], տաջիկ, աֆղան, [[քուրդ]] են), մի շարք թուրքալեզու ժողովուրդների (ուզբեկ, [[թուրքմեն]], ադրբեջանցի, [[թուրք]]) և Հինդուստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է։ Դասական շրջանի Իրանի գրականությունը (IX—XV դդ.) հաճախ կոչում են պարսկա-տաջիկական։ Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր։ Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «Խվաթայ նամակ» («Գիրք թագավորացա) դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որդու հիշատակարանը», «Արտաշիր Փափաքանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ։ Երբ արաբները նվաճեցին Իրանը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (VII դ.), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր։ IX դ. Միջին Ասիայում և Խորասանում արաբալեզու գրականության կողքին զարգացել է ֆարսի լեզվով պոեզիան Հանզալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուր գանի)։ Գրական պարսկերենը և Իրանի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահացել 941) ու նրա սերնդի՝ X դ. 1-ին կեսի բանաստեղծների գործերում։ [[Ֆիրդուսի|Ֆիրդուսու]] (մոտ [[940]]—[[1020]]) «Շահնամե»-ով ամբողջացել են X դ. կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը։ X դ. 2-րդ կեսից ֆարսին գրական լեզու է դարձել նաև Իրանի արևմուտքում։ XI դ. Իրանի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահացել է 1038, Ունսուրի, մահացել է 1039, Մանուչահրի, մահացել է [[1041]])։ Պարսկալեզու հումանիստական գրականության գագաթնակետը [[Օմար Խայամ]]ի (մոտ [[1048]]—[[1121]] թվականներից հետո) պոեզիան է։ XII դ. Իրանի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահացել է 1127), Ռունիի (մահացել է [[1130]]), Բուխարիի (մահացել է [[1148]]), Ռ. Վաթվաթի (մահացել է 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահացել է մոտ [[1170]]) և [[Խաքանի Շիրվանի|Խաքանիի]] (1120—1199) ստեղծագործությունը։ Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է XII դ. արձակի համար՝ Աբուլ-Մաալի, Զահիրի, Հ. Բալխի։ XII դ. Իրանի գրականության մեջ նշանակալի երևույթ էր 1189 թվականին գրի առնված ժողովրդական «Մամաքե այյար» ժողովածուն։ Մոնղոլական նվաճման (1220—56) հետևանքով անկում ապրած Իրանի դասական գրականությունը վերստին ծաղկեց XIII դ. 2-րդ կեսին—XIV դ. (Ի. Քերմանի, մահացել է 1277, Հ. Թաբրիզի, մահացել է [[1314]], Մ. Սավեջի, մոտ [[1300]]—75)։ Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253— 1325) և Իս. Քերմանին (1281—մոտ 1352), շարունակելով [[Նիզամի Գյանջևի]]ի ավանդույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան։ Թուրքաբնակ սուֆի բանաստեղծ և փիլիսոփա Ջ. [[Ռումին]] (1207—73) աստվածացրեց մարդուն։ Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահացել է 1366 թվականի և [[1370]] թվականի միջև, սարբեդարների ժողովրդական շարժման երգիչ է. Ցամին, մահացել է 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ)։ XV դ. պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթյան գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414—92) պոեզիայում։ XVI դ. սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները։ Լայնորեն տարածվում են բանահյուսական ավանդույթների վրա հիմնված ժանրերը, ինքնուրույն գրական ժանր է դառնում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան։ XVII—XVIII դդ. առաջին անգամ գրի են առնվում վերջինիս հետ կապված ողբերգական միստերիաները (թավիե)։ Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրականության շրջանակներում։ Իրանական շատ բանաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, [[Թուրքիա]] և, հատկապես, Հնդկաստան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղկում է ապրում Մեծ Մողոլների օրոք (XVII դ. 2-րդ կես—XVIII դ. 1-ին կես, Զեբուննիսա, 1639—[[1702]], Բեդիլ՝ [[1644]]—[[1721]], Շեյխ խազին, [[1692]]—[[1766]])։ XVII դ. Հնդկաստանի պարսկալեզու գրականության ազդեցությամբ իրանական պոեզիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշտական դպրոցներ։ Գրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին XVIII դ., «Բազգաշթ» («վերադարձ») գրական ուղղության կողմնակիցները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դասականների պարզ ոճը։ Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարահանին (1778—1835), Իսֆահանին (1758— 1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808—54) և Իսֆահանին (մահացել է 1865)։ XIX դ. երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը։ Դարավերջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսական վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879—1956) սկզբնավորումը Իրանի գրականության մեջ։ [[1905]]—11 թվականների իրանական հեղափոխության և 1918—21 թվականների ազգային-ազատագրական պայքարի շրջանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախոսության հետ սերտորեն կապված երգիծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861—1917, Բահար, 1886—1951, Իրաջ Միրզա, 1874—1926, Ղազվինի, մոտ [[1882]]—[[1933]])։ Հակաֆեոդալական և հակագաղութատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և էշղիի (1894—1924) ստեղծագործությունը։ Սոցիալիստական գաղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887—1957) պոեզիայում։ Այս ժամանակին է վերաբերում պատմավեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զամալզադե, ծնվել է 1890)։ 1920-ական թթ. սկզբին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորեցին առաջին սոցիալական վեպերի հոռետեսական տրամադրությունը (Քազեմի, ծնվել է 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծնվել է [[1896]], խոդադադե)։ [[1930]]-ական թթ. երկրում տիրող ռեակցիայի պայմաններում պոեզիայում աշխուժացավ ներբողագրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյանքի նկարագրությամբ։ Ռեգա-շահի վարչակարգի անկումից ([[1941]]) հետո Իրանի գրավոր արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903—51, Ալավի, ծնվել է 1904)։ Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծնվել է [[1914]], Նուշին, [[1910]]—1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վիպակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանական գրականության բնագավառում։ 1940-ական թթ. վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրությունները (Թավալոլի, ծնվել է 1917, Սայե, ծնվել է 1927, Սոլթանի, ծնվել է 1922, Զալի, ծնվել է 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերենոու» (նոր բանաստեղծություն) ուղղությունը (Աֆրաշթե, 1908—59 և այլն)։ Իրանի պոեզիայի դասական ուղղությունը շարունակում են զարգացնել Շահրիարը (ծնվել է 1906), Սոայերին (ծնվել է [[1909]]), Համիդին (ծնվել է 1914), Խանլարին (ծնվել է 1913) և ուրիշներ։ [[1950]]-ական թթ. 2-րդ կեսից Իրանի պոեզիայում ճանաչում գտած «նոր բանաստեղծության» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիային բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յուրացումը, հումանիստական հնչեղությունը։ Գրականագիտությունը Իրանում եղել է դեռևս վաղ միշնադարում։ XII դարից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե։ Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամեարուզ»)։ Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է XX դ. 20-ական թթ.։ 1950—60-ական թթ. Իրանի. գրականագիտության մեջ դրսևորվում է գրական պրոցեսը տեսականորեն իմաստավորելու միտում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ)։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից