«Լև Սանդախչիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
| պատկեր = Լև Սանդախչիև.jpg
}}
'''Լև Ստեփանի Սանդախչիև''' ({{ԱԾ}}), խորհրդային կենսաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր ([[1975]]), [[պրոֆեսոր]] ([[1981]]): Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ([[1992]] թղթակից անդամ՝ 1981)<ref>{{Cite web|url=http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-1495.ln-ru|title=Сандахчиев Л.С. - Общая информация|website=www.ras.ru|accessdate=2017-02-09}}</ref>:
 
== Կենսագրություն ==
Լև Սանդախչիևը ծնվել է [[1937]] թվականին [[Դոնի Ռոստով]]ում: [[1959]] թվականին ավարտել է [[Դ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ|Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտը]]: 1959-[[1974]] թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Նովոսիբիրսկի օրգանական քիմիայի ինստիտուտում, [[1969]]-[[1970]] թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1970-[[1974]] թվականներիին՝ լաբորատորիայի վարիչ, 1974-[[1975]] թվականներին՝ մոլեկուլային կենսաբանության ՀամԳՀԻ մոլեկուլային կենսաբանության բաժնի պետ, 1975-[[1979]] թվականներին՝ փոխտնօրեն, 1979-[[1986]] թվականներին՝ տնօրեն, 1986-1995 թվականներին՝ «Վեկտոր» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, [[1995]] թվականից՝ Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref><ref>{{Cite web|url=http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5263|title=ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ|website=www.noravank.am|accessdate=2017-02-09}}</ref>:
 
Աշխատանքները վերաբերում են [[Մոլեկուլային կենսաբանություն|մոլեկուլային կենսաբանությանը]], [[կենսատեխնոլոգիա]]յին, [[Վիրուսաբանություն|վիրուսաբանությանը]]: Միջազգային ճանաչում ունեն մարդկանց համար ախտածին լայն սպեկտրով վիրուսների գենոմների կառուցվածքային-ֆունկցիոնալ հետազոտությունները: Մշակել է մոլեկուլային կենսաբանության և գենետիկական ճարտարագիտության հետազոտման եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ բուժկանխարգելիչ և ախտորոշիչ նոր պատրաստուկներ<ref>{{Cite web|url=http://www.bio.su/old/press_2006jul_001r.htm|title=Памяти Льва Степановича Сандахчиева|website=www.bio.su|accessdate=2017-02-09}}</ref>: Սանդախչիևը կազմակերպել է ռեկոմբինանտ ինտերֆերոնի առաջին արտադրությունը ՌԴ-ում, ստեղծել լայն անվանակարգով ախտորոշիչ թեստ-համակարգերի թողարկման արտադրության հենակետ, որն ապահովում է Ռուսաստանի պահանջարկի 30 %-ը: Կազմակերպել է կենտրոնում մշակված հակավիրուսային ռիդոստին պատրաստուկի, [[Հեպատիտ A|հեպատիտ А]]-ի և [[կարմրուկ]]ի ապաակտիվացրած [[Վակցինաներ|վակցինաներ]]ի արտադրություն<ref>{{Cite web|url=http://www.nsc.ru/HBC/article.phtml?nid=381&id=23|title=Наука в Сибири|website=www.nsc.ru|accessdate=2017-02-09}}</ref>: