«Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
Հարավային Կովկասի մակերևույթը կազմված է Մեծ Կովկասի հարավային շղթաներից, միջին իջույթային լայնատարած մարզից, հարավում տարածված Հայկական լեռնաշխարհի՝ ՀՀ պատկանող հատվածից և հարավ-արևելքում՝ Թալիշ-Լենքորանից: Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայի առանցքից դեպի հարավ ճյուղավորվում են Բզիբի, [[Կոդորի լեռնաշղթա|Կոդորի]], Սվանեթյան, Ռաճայի, Լեչխումի, [[Սուրամի լեռնաշղթա|Սուրամի]] (Լիխի), Կախեթի, Քարթալինյան լեռնաշղթաները: Հարավային Կովկասի իջվածքը Սուրամի լեռնաշղթայով բաժանվում է երկու մասի՝ Կոլխիդայի և Կուրի իջվածքների: Վերջինս իր հերթին կազմված է Գորիի, Մուխրանի, Ալազանի, Ստորին Քարթլիի, Շիրակի, Ղարաբաղի, Սուղանի, Միլի, Մալյանի հարթավայրերից: Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների ավազանում է գտնվում [[Կուր-Արաքսյան դաշտավայր|Կուր-Արաքսյան դաշտավայրը]]: Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը առաջացնում է լեռնաշղթաների, սարավանդների ու միջլեռնային հովիտների մի համակարգ: Եզրային լեռները կոչվում են Փոքր Կովկաս: Այս համակարգին են պատկանում Մեսխեթական (Աջարա-Իմերեթական), Թրիալեթի, Վիրահայոց, [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], Փամբակի, [[Արեգունու լեռնաշղթա|Արեգունու]], Սևանի, Մռավդաղի, Ղարաբաղի լեռնաշղթաները: Լեռնաշխարհի կազմում են ներքին՝ հրաբխային բարձրավանդակներն ու լեռնաշղթաները՝ Ախալքալաքի, Շիրակի, Լոռվա, Արագածի, Գեղամա, [[Վարդենիսի լեռնաշղթա|Վարդենիսի]], Սյունիքի (Ղարաբաղի), ինչպես նաև ծալքաբեկորավոր՝ Ուրծի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները: Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածի ամենաբարձր գագաթը [[Արագած|Արագածն]] է (4090 մ): Հարավային Կովկասի ծայր հարավարևելյան մասում՝ Կասպից ծովի ափին է գտնվում Թալիշ-Լենքորանի շրջանը: Ծովափի երկարությամբ ձգվում է Լենքորանի ոչ լայն դաշտավայրը, իսկ ադրբեջանա-իրանական սահմանով՝ [[Թալիշի լեռներ|Թալիշի լեռնաշղթան]]:
=== Ջրային ռեսուրսներ ===
Կովկասի արևմուտքը ջրառատ է, արևելքը՝ սակավաջուր: Գետերը պատկանում են Սև, [[Ազովի ծով|Ազովի]] և Կասպից ծովերի ավազաններին: Սև ծովն են թափվում Կոդոր, Բզիբ, Ինգուր, Ռիոն, [[Ճորոխ]] և այլ, Ազովի ծով՝ Կուբան, Եգորլիկ, Կասպից ծով՝ [[Թերեք (գետ)|Թերեք]], Կումա, Սուլակ, Սամուր, Կուր (Արաքսի հետ) գետերը: Գետերը սնվում են ձյան, անձրևի, ստորերկրյա և սառցադաշտային ջրերով, մեծ մասամբ հորդանում են գարնանը՝ ձնհալի ժամանակ: Կոլխիդայում հոսքի մոդուլը կազմում է 25–50 լ/վրկ կմ<sup>2</sup>, երբեմն՝ մինչև 100 լ/վրկ կմ<sup>2</sup>, Արևելյան Նախակովկասում, Կուր-Արաքսյան դաշտավայրում, Միջինարաքսյան գոգավորությունում՝ մինչև 2 լ/վրկ կմ<sup>2</sup>, լեռներում ըստ բարձրության մոդուլը աճում է 5-10 լ/վրկ կմ<sup>2</sup>-ով: Կովկասի գետերը մեծ մասամբ լեռնային են, ունեն հիդրոէներգետիկ ռեսուրսներ, նրանց վրա կառուցված են հիդրոկայաններ: Նավարկության համար պիտանի են Ռիոն, [[Կուբա (գետ)|Կուբան]] և Կուր գետերի ստորին հոսանքները: Գետերի ջուրն ունի թույլ հանքայնացում և լայնորեն օգտագործվում է ոռոգման համար: Կովկասի ամենախոշոր լիճը [[Սևանա լիճ|Սևանն]] է, 1898 մ բարձրության վրա, մակերեսը 1260 կմ<sup>2</sup> է, նրանից է սկիզբ առնում [[Հրազդան գետ|Հրազդան]] գետը: Մյուս լճերն են՝ Փարվանան, Խանչալին, Խոզապինը, Արփին, Այղըր լիճը, Ռիցան և այլն: Խոշոր ջրամբարներից են՝ Մինգեչաուրի, Կուբանի, Սուլակի, [[Նախիջևանի ջրամբար|Նախիջևանի]] և այլն: [[Պատկեր:Map of the Armenian highland and Caucasus mountains 12 12284.jpg|մինի]]
 
== Երկրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կովկաս» էջից