«Օգոստոս III»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 49.
| Վիքիպահեստ =
}}
'''Օգոստոսի III Սաքսոնացի''' ({{lang-pl|August III Sas}}, {{ԱԾ}}), Լեհաստանի արքա և Լիտվայի մեծ իշխան 1734-1763 թվականներին։ 1733 թվականից ստանձնել է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության հովանու ներքո գտնվող Սաքսոնիայի կոյրֆիուրսության կառավարիչը՝ Ֆրեդերիկ Օգոստոս II անվան տակ։
'''Օգոստոսի III Սաքսոնացի''' ({{lang-pl|August III Sas}}, {{ԱԾ}})
 
Լինելով Օգոստոս II-ի գահի լեգիտիմ իրավահաջորդը, վերջինս հետևել է հոր օրինակին և 1712 թվականին ընդունել կաթոլիկություն։ 1719 թվականին Օգոստոսն ամուսնանում է Սրբազան Հռոմի կայսր Յոզեֆ I-ի դստեր՝ Մարիա Յոզեֆայի հետ, և դառնում Սաքսոնիայի կյուրֆիուրսը։ Լինելով Լեհաստանի թագավորական գահի հավակնորդ՝ Օգոստոսը հակազդել է Հունգարիայի գործող միապետ Կառլ VI կայսերը և ապավինել Ռուսաստանի կայսերական արքունիքի օժանդակությանը։ Արդյունքում՝ ընտրվել է Լեհաստանի թագավոր և 1734 թվականի հունվարի 17-ին Կրակովում թագադրվել Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի թագերով։
 
1742 թվականին բռնկված Ավստրիայի ժառանգության պատերազմում Օգոստոսը՝ որպես Սաքսոնիայի կյուրֆիուրստ, աջակցություն է ցուցաբերել Հաբսբուրգյան միապետությանը՝ ընդդեմ Պրուսիայի պայքարում։ Վերջինս պահպանել է իր նմանօրինակ դիրքորոշւմը նաև Յոթնամյա պատերազմում՝ պայքարելով Սաքսոնիա ներխուժած պրուսական ինտերվիստ օկուպատների դեմ։
 
Լեհաստանում և Լիտվայում Օգոստոսի կառավարման վերջին տարիները նշանավորվում են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնայի կողմից երկրի ներքին գործերի միջամտությամբ։ Այդ տարիներին հարևան երկրից Լեհաստանի անուղղակի կախվածությունը դառնում է առավել շեշտադրված, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ կայսերական իշխանությունը փոխում է իր վերաբերմունքը Օգոստոս III-ի նկատմամբ։ Սկզբում ռուսական արքունիքը գործող արքային արգելում է Լեհաստանում հիմնել արքայատոհմ և հաստատել ժառանգական իշխանություն և ապա որպես լեհական գահի հավակնորդ սկսում աջակցել ազդեցիկ ազնվական Ստանիսլավ Օգոստոս Պանյատովսկուն։ Նրա կառավարման ժամանակահատվածը Լեհաստանի պատմության մեջ նշանավորվում է որպես անորոշության, խառնաշփոթի և անիշխանության շրջափուլ։
 
 
== Ծանոթագրություններ ==