«Ամբրաս ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց}}
'''Ամբրաս ամրոց''' ({{lang-de|Schloss Ambras Innsbruck}}), ավստրիական [[Ինսբրուք|Ինսբրուկ]] քաղաքի մերձակա բլուրների վրա [[Վերածնունդ|Վերածննդ]]ի ոճով կառուցված [[ամրոց]] և [[պալատ]] (բարձրությունը ծովի մակերևույթից 587 մետր է)<ref>[http://elevationmap.net/luigenstrae-26-6020-innsbruck-austria?latlngs=%2847.256524745274554,11.43429491667166%29 Ambras Castle Elevation and Location]</ref>:: Համարվում է ավստրիական [[Տիրոլ]] երկրամասի ամենաշատ այցելուներ գրավող, զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը: Կառուցվել է 16-րդ դարում՝ ավելի վաղ՝ 10-րդ դարում կառուցված բերդի տեղում, [[Ավստրիա]]յի արքիդուքս, էրցհերցոգ Ֆերդինանդ Երկրորդի (1529–1595 թթ.) կողմից և 1567-ից 1595 թվականներին ծառայել է որպես նրա ու իր ընտանիքի անդամների նստավայր<ref name="history">{{cite web |title=The History of Ambras Castle |work=Schloss Ambras |date= |url=http://www.schlossambras-innsbruck.at/en/explore/das-schloss/the-history-of-ambras-castle/?cHash=dfb045333efd096a1ea1afd262c4a608 |accessdate=3 February 2013 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20130808122028/http://www.schlossambras-innsbruck.at/en/explore/das-schloss/the-history-of-ambras-castle/?cHash=dfb045333efd096a1ea1afd262c4a608 |archivedate=8 August 2013 |df= }}</ref>: Լինելով [[Հաբսբուրգներ]]ի տոհմի ամենաառատաձեռն և ամենաարվեստասեր ներկայացուցիչներից մեկը՝ Ֆերդինանդ Առաջինի որդի Ֆերդինանդ Երկրորդը հին բերդը Վերածննդի ոճի ամրոցի է վերափոխել որպես ընծա իր տիկնոջը՝ Ֆիլիպե Վելզերին: Տիրոլի իշխանը ամրոցում հավաքել է արվեստի գործերի՝ աշխարհով մեկ հռչակված հավաքածու, դրանց ցուցադրության նպատակով բացել թանգարան, որը համարվում է աշխարհի ամենահին թանգարանը: Հավաքածուի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում եվրոպական զինագործական արվեստի գլուխգործոցները, որոնք ժամանակային առումով ընդգրկում են [[Հռոմեական սրբազան կայսրություն|Հռոմեական սրբազան կայսրության]] նշանավոր կայսրեր [[Մաքսիմիլիան Առաջին]]ց մինչև Լեոպոլդ Առաջինի իշխանության տարիները: Ինքը՝ ամրոցը ևս, որպես իր նախաստեղծ վայրում պահպանված միակ վերածննդյան ''''Kunstkammer'''' (արվեստների ու հրաշքների սրահ), առանձնահատուկ պատմամշակութային [[հուշարձան]]ի նշանակություն ու արժեք է ձեռք բերել:
 
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ամրոցի Իսպանական սրահը (''''Spanischer Saal'''')՝ գերմանական վերածննդյան ճարտարապետության հոյակապ մի նմուշ՝ սքանչելի նախշերով զարդարուն առաստաղով, Տիրոլի իշխանների 27 մեծադիր դիմանկարներով զարդարված պատերով<ref name="rough-472">Bousfield 2008, p. 472.</ref>: Այսպես կոչված՝ Վերին ամրոցում էլ գտնվում է Հաբսբուգյան տոհմի և եվրոպական այլ արքայատոհմերի բազմաթիվ անդամների, այդ թվում՝ նաև երեխաների դիմանկարների մեծարժեք հավաքածուն<ref name="rough-472-473">Bousfield 2008, pp. 472–473.</ref>:Սրահներում ցուցադրված են նաև կերպարվեստի բարձրարժեք բազմաթիվ այլ գործեր, քանդակներ, սքանչելի զարդեր և այլ գեղեցիկ ու թանկարժեք ցուցանմուշներ:
 
Ամբրասին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում նաև այն, որ ամրոցը դարձել է հին ու հնագույն երաժշտության ինսբրուկյան հանրահայտ [[փառատոն]]ի անցկացման հիմնական համերգային հարթակը:
 
== Գրականություն ==
{{refbegin}}