«Հաղարծին (Տավուշի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
 
== Պատմություն ==
Գյուղը հիմնադրվել է [[1815]] թվականի օգոստոսի 11-ին Ճար Արծրունի իշխանի կողմից։ Գյուղի տարածքը մտել է Այրարատ աշխարհի [[Վարաժնունինք|Վարաժնունիք]] գավառի մեջ: Գյուղի անունը եղել է Ջարխեչ։ Ըստ Հրաչյա ԱՃառյանի, , Հայերեն արմատական բառարանի, , ` ԽԵՉ-նշանակում է, , նեցուկ, հենարան, , Ջարխեչ-Ճար իշխանի հենարան: [[19-րդ դար]]ի սկզբին ունենալով 35 ծուխ, մտել է ռուսական կայսրության կազմի մեջ։ Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Կույբիշև, իսկ [[1991]] թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է Հաղարծին։ Գյուղից 2 կմ արլ. է գտնվում Քսանջուր գյուղատեղին, գյուղի կիսաքանդ Սուրբ Կարապետ վանքը և Սբ. Սարգիս մատուռը։ Աղստև գետի աջ ափին է գտնվում Անդրհող տարածքը, որտեղ կան մ. թ. ա. 4-րդ հազարամյակի հայկական գերեզմաններ։ Ոչ ստույգ տվյալներով Գագիկ Ա-ի կինը թագուհի Կատրամիդեն թաղված է Հաղարծին-Ջարխեչ տարածքում։ Առաջին բնակիչները տեղափոխվել են Աչաջուր գյուղից, նրանք 7 ընտանիք են եղել-Թամրազյաններ,
Աղաջանյաններ, Հովհաննիսյաններ և այլն: Աչաջուր եկածների մի մասը եկած են արցախյան Դրմբոն, Վանք, Տիզակ (Դիզակ) գյուղերից: Իջևանի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հաղարծին գյուղը, բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարում: Արշակունիների թագավորության անկումից հետո Աղստևի հովիտն ընկնում է պարսիկների իշխանության տակ և վարչականորեն մտնում է Մեծ Հայքի Գուգարքի մարզի Կայեն աշխարհի (Սևորդյաց երկիր) մեջ: 13-րդ դարում թաթար-մոնղոլները գրավում են Կայեն աշխարհը
(Սևորդյաց երկիրը), քանդում բնակավայրերը, կոտորում կամ գերի են վերցնում բնակիչներին: