«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 299.
 
Իրաքյան նավատորմը 1500 նավաստիներից և սպաներից կազմված փոքր ուժ է, որը ներառում է 800 ծովային հետևակ և նախատեսված է ապստամբների ներթափանցումից ափամերձ շրջանների պաշտպանության համար։ Նավատորմը պատասխանատու է նաև օֆշորային նավթային շրջանների համար։ Նավատորմը կազմված է ափամերձ պահակային էսկադրիլիայից, հարձակողական նավերի էսկադրիլիայից և ծովային գումարտակից<ref name="The New Iraqi Security Forces" />։ Մինչև 2010 թվականը ռազմածովային ուժերը կազմված են եղել 2000-2500 հոգուց<ref name="WSR070321">{{cite web|url=http://2001-2009.state.gov/documents/organization/82192.pdf|title=Iraq Weekly Status Report March 21, 2007|publisher=Bureau of Near Eastern Affairs US Department of State|accessdate=2016-08-17}}</ref>։
 
===Արտաքին հարաբերություններ===
[[File:Haider al-Abadi and Donald Trump in the Oval Office, March 2017.jpg|thumb|ԱՄՆ նախագահ [[Դոնալդ Թրամփ|Դոնալդ Թրամփը]] Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ 2017 թվականին]]
2008 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Իրաքը համաձայնության են եկել Ռազմավարական շրջանակային համաձայնագրի<ref>{{cite web|url=https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2008/11/20081127-2.html|title=Strategic Framework Agreement|page=8|format=PDF|archiveurl=https://web.archive.org/web/20100414161624/http://georgewbush-whitehouse.archives.gov/infocus/iraq/SE_SFA.pdf|archivedate=2010-04-14|accessdate=2015-11-16|deadurl=yes|df=}}</ref> մասը կազմող Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի շուրջ<ref>{{cite web|url=https://georgewbush-whitehouse.archives.gov/infocus/iraq/SE_SOFA.pdf|title=US-Iraq SOFA|archiveurl=https://web.archive.org/web/20090825022056/http://georgewbush-whitehouse.archives.gov/infocus/iraq/SE_SOFA.pdf|archivedate=2009-08-25|accessdate=2008-12-18|deadurl=yes|df=}}</ref>։ Ըստ համաձայնագրի՝ «Իրաքի կառավարությունը խնդրում է», որ ԱՄՆ ուժերը ժամանակավորապես մնան Իրաքում, որպեսզի «պահպանեն անվտանգությունն ու կայունությունը», և Իրաքը իրավասություն ունի [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] անձնակազմի նկատմամբ, երբ այն չի գտնվում ամերիկյան ռազմաբազաներում կամ էլ ծառայության մեջ չէ։
 
2009 թվականի փետրվարի 12-ին Իրաքը դարձել է Քիմիական զենքների արգելման մասին կոնվենցիայի 186-րդ անդամ պետությունը։ Այս պայմանագրի դրույթների համաձայն Իրաքը համարվում է անդամ, ով հայտարարել է, որ ունի [[Քիմիական զենք|քիմիական զենքերի]] պաշարներ։ Այն պատճառով, որ Իրաքը ուշ է միացել այս պայմանագրին, այն ազատված է քիմիական զենքերի ոչնչացման գոյություն ունեցող ժամանակացույցից։ Այժմ մշակվում են հատուկ չափորոշիչներ, որոնք պետք է կանոնակարգեն Իրաքի յուրահատուկ կարգավիճակը<ref>{{cite web|url=http://www.opcw.org/news/article/iraq-joins-the-chemical-weapons-convention|title=Iraq Joins the Chemical Weapons Convention|publisher=The Organisation for the Prohibition of Chemical Weapons -Opcw.org|accessdate=2011-06-19}}</ref>։
 
2005 թվականից ի վեր Իրան-իրաքյան հարաբերությունները սկսել են զարգացում ապրել՝ պայմանավորված բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով։ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, ինչպես նաև Ջալալ Թալաբանին, հաճախակի այցեր են կատարել [[Իրան]], որի նպատակն էր բարելավել երկկողմանի համագործակցությունը տարբեր ոլորտներում։ 2009 թվականի դեկտեմբերին հակասություններ են առաջացել, երբ Իրաքը մեղադրել է Իրանին սահմանամերձ նավթահորը գրավելու մեջ<ref>{{cite news|url=https://www.reuters.com/article/2009/12/19/us-iraq-iran-idUSTRE5BH1Y920091219|title=Iran, Iraq seek diplomatic end to border dispute|author=Muhanad Mohammed|publisher=Reuters|date=December 19, 2012|accessdate=August 18, 2012}}</ref>։
 
[[Թուրքիա|Թուրքիայի]] հետ հարաբերությունները բավականին լարված են՝ պայմանավորված [[Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն|Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությամբ]], բացի այդ Թուրքիայի և [[Քրդական բանվորական կուսակցություն|Քրդական բանվորական կուսակցության]] միջև հակասությունները շարունակվում են<ref>{{cite news|url=https://www.reuters.com/article/2009/12/19/us-iraq-iran-idUSTRE5BH1Y920091219|title=Iran, Iraq seek diplomatic end to border dispute|author=Muhanad Mohammed|publisher=Reuters|date=December 19, 2012|accessdate=August 18, 2012}}</ref>։ 2011 թվականի հոկտեմբերին թուրքական խորհրդարանը վերականգնել է այն օրենքը, ըստ որի թուրքական զինված ուժերը իրավունք ունեն հետապնդելու Իրաքի սահմանի շրջանում հայտնվաշ ապստամբներին<ref>{{cite news|url=http://edition.cnn.com/2011/10/19/world/meast/turkey-attack/index.html|date=2011-10-19|title=24 soldiers killed in attack in Turkey|work=CNN}}</ref>։
 
== Տնտեսություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից