«Բերինգի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
== Անվանումը ==
 
Նեղուցն իր անվանումը ստացել է ռուս ծովագնաց [[Վիտուս Բերինգ]]ից, ով անցել է նեղուցը [[1728]] թ-ին: Առաջին անգամ նեղուցն անցել է ռուս ծովագնաց [[Սեմյոն Դեժնյով]]ը, դեռ Բերինգից էլ 80 տարի առաջ, 1648 թվականին: Չուկոտյան թերակղզուց մինչև [[Ալյասկա թերակղզի]] գտնվող նեղուցով անցել է Սեմյոն Դեժնյովի արշավախումբը ում անունով կոչվում է նեղուցում գտնվող հրվանդաններից մեկը<ref>Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, ''Աշխարհագրական անունների բառարան'', «Լույս», Երևան, 1987: ISBN 5-545-00020-1</ref>։ Նա միաժամանակ այցելել է նեղուցի կենտրոնում գտնվող [[Ռատմանովի կղզի|Ռատմանովի]] և [[Կրուզենշտերնի կղզի|Կրուզենշտերնի կղզին]]երին:<ref name="Викитека ВЭС">{{ВТ-ВЭС|Берингов пролив}}</ref>.:
 
== Աշխարհագրությունը ==
 
Նեղուցի լայնությունը 85 կմ է, իսկ խորությունը՝ 30-49 մ։ Նեղուցը միացնում է Չուկոտյան ծովը ([[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս]]ի) Բերինգի ծովին ([[Խաղաղ օվկիանոս]])։ [[Նավարկուղի|Նավարկուղու]] ([[ֆարվատեր]]) ամենափոքր խորությունը 36 մ է:
 
Բերինգի նեղուցի մեջտեղում են գտնվում [[Դիոմիդի կղզիներ|Դեոմիդի կղզիները]], որի արևմուտքում են գտնվում ամենախոշոր Ռատմանովի կղզին և Կրուզենշտերնի կղզին: 1867 թվականի [[Ալյասկայի վաճառք|Ալյասկայի և Ալեության կղզիների պայմանագրի վաճառքի]] համաձայնագրով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանն անցնում է կղզիների մեջտեղով: Այսպիսով, Ռատմանովի կղզին պատկանում է Ռուսաստանին, իսկ Կրուզենշտերնը՝ ԱՄՆ-ին: Կղզիների միջև եղած հեռավորությունը 4 կմ-ից էլ պակաս է: Այստեղով է նաև անցնում [[ժամային գոտու սահմանագիծ]]ը և [[ամսաթվի փոփոխման միջազգային գիծը|ամսաթվի փոփոխման միջազգային գիծը:]]
 
Ռատմանովի կղզում՝ Ռուսաստանի ամենաարևելյան կետում է գտնվում ռուսական սահմանապահ զորքերը: Կրուզենշտերնի կղզում, միաժամանակ ամերիկյան սահմանապահների հետ կան բնիկներ, որտեղ մշտապես [[Նոմ]] քաղաքից իրականացնում են օդային հաղորդակցություն: