«Ավստրո-Հունգարական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 56.
}}
{{Ավստրիայի պատմություն}}
'''Ավստրո-Հունգարիա''' (գերմաներեն՝ Österreich-Ungarn, պաշտոնապես [[1868]] թվականի նոյեմբերի 14-ից՝ - Die im Reichsrat vertretenen Königreiche und Länder und die Länder der heiligen ungarischen Stephanskrone (Ռեյխսրատում ներկայացված թագավորություններն ու հողերը, ինչպես նաև Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողերը), ոչ պաշտոնական լրիվ անունը, գերմաներեն՝ Österreichisch-Ungarische Monarchie (Ավստրո-Հունգարական միապետություն), հունգարերեն՝ Osztrák-Magyar Monarchia, չեխերեն՝ Rakousko-Uhersko), - երկ-միասնական միապետություն և բազմազգ պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Գոյություն է ունեցել 1867 թվականից մինչև 1918 թվականը, երբ կայսրությունը պարտություն կրեց [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում։ Միությունը կազմավորվել է 1867 թվականի [[Ավստրո-հունգարական համաձայնագիր|Ավստրո-հունգարական համաձայնագրի]] հիման վրա, որը հաստատվեց Հունգարիայի խորհրդարանի կողմից 1867 թվականի մարտի 30-ին։ Ավստրո-Հունգարիան բաղկացած էր երկու միապետություններից (Ավստրիա և Հունգարիա) և մեկ ինքնավար շրջանից` [[Խորվաթիա-Սլովենիա թագավորություն]], որը գտնվում էր Հունգարիայի թագավորության ներքո։ Կայսրությունը ղեկավարում էին [[Հաբսբուրգներ]]ը, որոնք Հաբսբուրգների տոհմի վերջին միապետներն էին։ Համաձայն բարեփոխումների` Ավստրիան և Հունգարիան ունեին հավասար իրավունքներ, որպես երկրներ։ Համաձայնագրի համաձայն՝ արտաքին հարաբերությունները և ռազմական ուժերը ղեկավարում էին միասին, իսկ մնացած կառավարական պաշտոնները բաժանվեցին երկու երկրների միջև։
 
Ավստրո-Հունգարիան բազմազգ պետություն էր և համարվում էր այդ ժամանակների գերտերություններից մեկը։ Տարածքով կայսրությունը երկրորդ ամենամեծն էր Եվրոպայում [[Ռուսական կայսրություն]]ից հետո և երրորդ ամենաշատ բնակեցված երկիրը (Ռուսաստանից և [[Գերմանական կայսրություն]]ից հետո)։ Կայսրությունը ուներ չորրորդ խոշորագույն մեքենաշինությունը աշխարհում` [[ԱՄՆ]]-ից, Գերմանիայից և [[Միացյալ Թագավորություն]]ից հետո<ref>Schulze, Max-Stephan. ''Engineering and Economic Growth: The Development of Austria-Hungary's Machine-Building Industry in the Late Nineteenth Century'', p.&nbsp;295. Peter Lang (Frankfurt), 1996.</ref>:
Տող 80.
 
Հունգարիայի թագավորությունը միշտ ունեցել է սեփական խորհրդարանը, իսկ Ավստրիայի կայսրությունը ստեղծեց իր խորհրդարանը 1804 թվականին<ref>"In 1804 Emperor Franz assumed the title of Emperor of Austria for all the Erblande of the dynasty and for the other Lands, including Hungary. Thus Hungary formally became part of the Empire of Austria. The Court reassured the diet, however, that the assumption of the monarch’s new title did not in any sense affect the laws and the constitution of Hungary." {{Citation|last=Laszlo|first=Péter|title=Hungary's Long Nineteenth Century: Constitutional and Democratic Traditions |publisher= Koninklijke Brill NV, Leiden, the Netherlands |year=2011|page=6}}</ref>:
 
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}