«Նեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 6.
== Նեռի գործունեությունը ==
[[Պատկեր:Peter's Cross.svg|thumb|150px|Սուրբ Պետրոսի կամ «շրջված» խաչը ոմանց կողմից համարվում է Նեռի խորհրդանիշ]]
Նեռի գործունեությունը նկարագրվում է Նոր Կտակարանի վերջին` «[[Հայտնություն Հովհաննեսի|Հայտնություն ըստ Հովհաննեսի]]» գրքում։ Նեռն այնտեղ կերկայացվում է որպես «գազան», որ հարկադրում է մարդկանց երկրպագել իրեն, իսկ «ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի...» ([[Հայտնություն Հովհաննեսի|Հայտն.]] 13.:5)։ Նեռը հակառակ է ճշմարտությանն ու բարությանը, խաչին, եկեղեց. պաշտամունքին ու առհասարակ բարեպաշտությանը։ Նեռը գործելու է վերջին օրերին, Քրիստոսի Երկրորդ գալստից առաջ։ Իմանալով աշխարհի մոտալուտ վախճանի և այդու՝ իրեն սպառնացող տանջանքների մասին՝ Նեռը գործում է առավել կատաղորեն։ Նեռի նման անկաշկանդ գործունեությունն ու ժամանակավոր հաջողությունը եկեղեցու հայրերը բացատրում են, մասնավորաբար, վերջին օրերին մարդկանց մեջ տիրական դարձած՝ Քրիստոսի ճշմարիտ սիրո նկատմամբ բացահայտ ատելությամբ, հոգեփրկության, Աստծո խոսքի հանդեպ լիակատար անտարբերությամբ, Քրիստոսի տնօրինական սխրանքների և հրաշքների ժխտումով։
Նեռի իշխանությունը շարունակվելու է 42 ամիս (մոտ 3,5 տարի) (Հայտն. 13.:5), ինչը հակապատկերն է երկրի վրա Քրիստոսի եռամյա տնօրինական գործունեության։ Ի հակակշիռ Մարիամ Աստվածածնի կուսական հղության, նա ծնվելու է կուսության խոստումը դրժած կույսից կամ արյան պիղծ խառնակումից։ Հռչակելով իր կեղակարծ առաքինություններն ու հրաշագործությունները՝ Նեռը երեք պատերազմներում հաղթելու է «Եգիպտոսի, Լիբիայի ու Եթովպիայի» թագավորներին (հմմտ. Դանիել 11.:42–43), ապա հաստատելու է իր համաշխարհային տիրապետությունը։ Սրանից հետո Նեռը դառնալու է համընդհանուր պաշտամունքի առարկա պղծված եկեղեցիներում կամ Երուսաղեմի նորոգված տաճարում, որտեղ նա իրեն ներկայացնելու և բազմելու է իբրև Աստված ([[Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին|Բ Թեսաղ.]] 2.4)։ Սակայն, երբ ժամանակը լրանա, Նեռը իր հետևորդներով հալածվելու է, և, սարսափելով Քրիստոսի[[Քրիստոս]]ի երկրորդ, մոտալուտ գալստից, գահավիժելու է բարձր լեռան վրայից։
 
== Նեռը հայ մատենագրության մեջ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեռ» էջից